Հունան Պողոսյանը գովել է Գորիսի միջադեպի «հերոս» ոստիկանապետին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչեւ ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի լիազորությունները: Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր հայտարարվել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը:Երեկ առավոտյան ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը շտապեց Գորիս: Հիշեցնենք, որ  մարտի 8-ի երեկոյան Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծի էր ենթարկել իր տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբորը` Արթուր Գեւորգյանին:Վիճաբանությունը սկսվել էր նրանից, որ ոստիկանապետն առանց ներկայանալու փորձել էր կարգի հրավիրել գինովցած երիտասարդներին, ինչից հետո գործի էր դրել բռունցքները: Միջադեպին ականատես էին եղել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահան Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը եւ նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը: «Ժողովուրդ»-ը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ոստիկանության Սյունիքի մարզի իրավապահների ներկայությամբ կայացած քննարկման ընթացքում ՀՀ փոխոստիկանապետը գովեստի խոսքեր է ասել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասին: Նա, իհարկե, չի արդարացրել Ազիզյանի արարքը, բայց միաժամանակ տարակուսանք է հայտնել, թե ինչու է Ազիզյանը նման վարքագիծ դրսեւորել: Պողոսյանն ասել է, որ Գորիսի բաժնի պետի տեղակալին աշխատանքից չեն հեռացրել այս միջադեպի արդյունքում: Իսկ թե ինչու են իրականում հեռացրել,  չի մանրամասնել: Բայց ոստիկանապետ Ազիզյանն արդեն հավաքել է իրերը:Նկատենք, որ Հունան Պողոսյանի այցը պայմանավորված էր նաեւ Սյունիքում կատարված կադրային մեկ այլ փոփոխության հետ: Ոստիկանության Մեղրիի բաժնում եւս նոր պետ է նշանակվել՝ Վարդան Ծատրյանը, որը նախկինում զբաղեցրել էր ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ինչ արդյունք կտան այս փոփոխություննեը, ցույց կտա ժամանակը: Թերեւս բոլոր տեղափոխություններն իրականում մեկ նպատակ ունեն. ոստիկաններին դուրս հանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցության ոլորտից:Հավելենք, որ մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանում կքննվի Գորիսի ոստիկանապետի տեղակալի՝ Մուշեղ Գեւորգյանի ծեծված եղբոր կալանքի հարցը: Այդ օրը կպարզվի` արդյոք նրան գրավի դիմաց ազատ կարձակեն, թե կալանքի որոշումը կմնա անփոփոխ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am