Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում
ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ նշելով. «Անակնկալ հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը»:
