Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը «հաշվեհարդար» է տեսել իր ենթականերից երկուսի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն անցած շաբաթ «հաշվեհարդար» է տեսել իր ենթականերից երկուսի հետ, որոնցից մեկին աշխատանքից ազատել է, երկրորդն էլ գլուխն ազատել է սեփական դիմումի համաձայն հեռանալով։ Առաջինը Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Սահակ Հարությունյանն է, որի ազատման պատճառների մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին թաղապետը մարտի 14-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է, թե «ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված թերությունների պատճառով» է նման քայլի գնացել։ Մինչդեռ տեղեկություններ կան, որ թաղապետը վերջերս հայտնաբերել է, որ Հարությունյանը «մենակով» «գործ է արել» ու շինաշխատանքների թույլտվություններ է տվել նրանց, որոնց չի հասնում։ Թաղապետը պարզել է նաեւ, որ այդ պատմության մասին իմացել է նաեւ աշխատակազմի քարտուղար Ռուբեն Խոջոյանը, որի հետ իր աշխատասենյակում տհաճ զրույցի ձայնը լսել է ողջ աշխատակազմը։ Այդ զրույցից հետո Խոջոյանն ինքնակամ դիմում է գրել ու հեռացվել աշխատանքից։ Խոջոյանը երեկ հաստատեց դիմում գրելու մասին տեղեկությունը՝ գրել է մարտի 9-ին, սակայն փորձեց վստահեցնել, թե ինքն այդ պատմությանը չի առնչվում. «Ավելի ճիշտ՝ ես չգիտեմ, նման պատմություն եղել է, թե չի եղել, բայց ես անձամբ եմ իմ դիմումը գրել, ես իրավաբան եմ, որոշել եմ իմ մասնագիտությամբ զբաղվել»։ Թաղապետի հետ կապվել չհաջողվեց»:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am