Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը. Մհեր Շահգելդյան
Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը։ «Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը եւ կարդարացնի երեւանցիների վստահությունը»,– գրել է նա:
