Ո՞ւմ դիրքերը կբյուրեղանան

Մարտի 8-ին Գորիսի «Դիանա» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությունը դեռ շատ ջուր է քաշելու, այդ մասին է վկայում պատմությանն առնչվոր նոր լուրերը։ Հիշեցնենք, որ ծեծկռտուքին անմիջական մասնակցություն է ունեցել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը: Մարտի 8-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել, ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծին ականատես են եղել Սյունիքի մարզի իրավապահ համակարգի վերնախավը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը: Ծեծի ենթարկված Արթուր Գևորգյանը հետո պարզվել է, որ Գորիսի ոստիկանապետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբայրն է: Գորիսի ոստիկանապետի ցուցումով Արթուր Գևորգյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»: Այժմ Արթուր Գևորգյանը կալանավորված է, իսկ նրա եղբայրը՝ Մուշեղ Գևորգյանը Գորիսի ոստիկանապետի հրամանով ազատվել է պաշտոնից:Ոստիկանապետ Վովա Գասպարյանի կարգադրությամբ երեկվանից ծառայողական քննություն է սկսվել այս միջադեպի վերաբերյալ, արդեն ուշ երեկոյան պարզ դարձավ, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են Ազիզյանի լիազորությունները: Եւ, ահա, այսօր լուր տարածվեց, որ Գեւորգ Ազիզյանը փորձել է արդարանալ, թե իր նկատմամբ կատարվածը մարզպես Սուրիկ Խաչատրյանի ձեռքի գործն է, քանի որ ըստ այդ լուրերի՝ Գորիսի ոստիկանապետն ու Լիսկան բարիդրացիական հարաբերություններ չունեն, ոստիկանապետը չի դառնում մարզպետի կամակատարը, մարզպետն ու նրա համախոհները առանձնապես չեն սիրել Երևանից Գորիս ծառայության մեկնած ոստիկանապետին:Իհարկե, այս իրողություն չի արդարացնում Ազիզյանի գործողությունները եւ Լիսկան չէ, որ «սարքել» է, որպեսզի ոստիկանապետը բռնության ենթարկի շարքային քաղաքացուն, հետո էլ ամբողջ մեղքը փորձի «ջարդել» նրա գլխին, սակայն մյուս կողմից անառողջ մրցակցությունը լավ բանի հասցնել չի կարող։Մի բան անհերքելի է, որ Լիսկան մարզը դարձրել է սեփական «բոստանը», որտեղ բոլոր տրամաչափի, մեծ ու փոքր պաշտոնյաներն ու համայնքի ղեկավարները պետք է անցնեն իր «թրի տակով», իսկ եթե գտնվում են քիչ, թե շատ համարձակները, նրանք հռչակվում են Լիսկայի ոխերիմները։ Առաջին հայացքից կարելի էր ուրախանալ, որ գտնվել է մեկը, ով չի ենթարկվում մարզպետի հրահանգներին ու հուսալ, որ մարզում մարզպետի միապետությունը որոշակիորեն կխարխլվի, սակայն դատելով Ազիզյանի անարխիկ պահվածքից, այդ ամենն ի չիք ի դառնում, քանի որ Խաչատրյանին հակակշիռ ներկայացող անձը նրանից ոչնչով չի տարբերվում։ Ու այս պարագայում է, որ ինչպիսի լուծում էլ տրվի հարցին, մեծ հաշվով շատ բան չի փոխվելու,եթե Վովա Գասպարյանն այդուհանդերձ որոշի ազատել Ազիզյանին, ապա կրկին կբյուրեղանա մարզպետի դիրքերը, իսկ եթե ոչ, ապա ամենաթողությունը Սյունիքում երկբեւեռ ընթացք կբռնի։ Ի դեպ, մեր տեղեկություններով էլ Խաչատրյանը մտերիմ է ոստիկանապետի արդեն նախկին տեղակալ Մուշեղ Գեւորգյանի հետ, մարզում Գեւորգյանը հայտնի է «Լիսկայի մլիցա» անունով։ «Ամենայն հավանականությամբ ոստիկանապետի սիրտը «ռեկլամ» է ուզում և իմ անունն է շոշափում: Մի բան հստակ է, որ նա բռնություն է գործադրել և դրա համար պետք է պատասխան տա», այս առիթով այսօր մեկնաբանություն է տվել նաեւ Սուրիկ Խաչատրյանը։ Սուրեն Խաչատրյանի հետ չհամաձայնել հնարավոր չէ, մնում է, որ նույն հորդոր-պահանջը նա ներկայացնի իր գերդաստանին ու շրջապատին, որոնք պարբերաբար մարդկանց են ծեծում-ջարդում։   Անի Սահակյան

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am