Իգոր Դոդոնին հեռացրել են
Մոլդովայի Սահմանադրական դատարանը Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է երկրի նախագահի պարտականությունների կատարումից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Արձանագրվում են հանգամանքները, որոնք արդարացնում են պաշտոնից նախագահի ժամանակավոր հրաժարականը՝ նախարարների նշանակումը մերժելու պատճառով, որոնց թեկնածությունը վարչապետը երկրորդ անգամ էր առաջարկել»,- հայտարարել է դատարանի նախագահ Միխայ Պոալելունժը: :
