«Առինջ մոլ»-ում ավազակային հարձակում կատարողն ու հափշտակված գումարի մի մասը հայտնաբերվել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ երեկ, սեպտեմբերի 23-ին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյան), Ոստիկանության Հրազդանի և Կոտայքի բաժինների, Ոստիկանության Ծաղկաձոր բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցում գտնվող զվարճանքի կենտրոններից մեկում հայտնաբերել են Աբովյան քաղաքի Սևանի փողոցի բնակիչ 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 1 օր առաջ «Առինջ մոլ»-ում 23-ամյա Անահիտ Թամոյանի նկատմամբ դանակով ավազակային հարձակում կատարելու մեջ։ Խուզարկությամբ՝ Ռ․ Հովհաննիսյանի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար, որը նա հափշտակել էր Ա․ Թամոյանից։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ։ Խմբում ընդգրկված քննիչի կողմից ՀՀ ՔրՕրի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Ռ․ Հովհաննիսյանը ձերբակալվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ սեպտեմբերի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անահիտ Թամոյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում «Առինջ մոլ» տոնավաճառի ետնամասում իրեն անծանոթ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս Իրանը հարձակում է սկսել Բահրեյնի վրա Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների կյանքը «Արդար պատերազմի» գիտակցությամբ ապրող ժողովուրդը չի պարտվի «խաղաղության» հայտարարած պատերազմին Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ Ճապոնիային պատուհասել է «Հիգոս» թայֆունը. այժմ երկրին է մոտենում «Մեկխալան» TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է քաղցկեղ Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am