Բաքվի ջղաձիգ նոպան՝ «պաս» Մոսկվային

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Լեռնային Ղարաբաղ, որը Բաքվի կողմից դիտարկվում է որպես «սադրանք՝ ուղղված ղարաբաղյան կարգավորման տապալմանը»: «Հայաստանի ղեկավարության այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ և կատարված ագրեսիվ հայտարարությունները Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին վկայում է հայկական ղեկավարության կողմից դիտավորյալ իրավիճակը բարդացնելու մտադրությունների մասին »,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանը վերջին օրերի ընթացքում պարբերաբար քայլեր է ձեռնարկում շփման գծի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակը լարելու ուղղությամբ: «Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին միջոցներ ձեռնարկել՝ զերծ պահելու Հայաստանին նման սադրիչ քայլերից և հայտարարություններից, որոնք վնասում են բանակցային գործընթացին: Ադրբեջանական հողերի օկուպացման, այդ տարածքներում օրենքի բազմաթիվ խախտումների և սահմանամերձ գոտում առաջացող լարվածության համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա»,- ասվում է հայտարարության մեջ: Բաքվի նյարդային հայտարարությունը վկայում է այն մասին, որ Փաշինյանի վերջին հայտարարությունները ղարաբաղյան թեմայով բավական մտահոգել են Ադրբեջանի իշխանություններին: Եվ նրանց նախաձեռնած սադրանքներին ի պատասխան հայկական կողմի կոչերին ի պատասխան, հիմա Բաքուն է կոչ անում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ էր այցելել Արցախ: Վերադառնալիս նա Ֆեյսբուքի ուղիղ եթերում, մասնավորապես հայտարարել էր․ «Առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կայուն կարելի է համարել այդ իրավիճակը և վերահսկելի: Հայաստանի Զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին․․․ Մենք պատրաստ ենք խաղաղության, իրապես խաղաղ բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի: Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է բոլորին հստակ լինի Հայաստանում և նրա սահմաններից դուրս»: ԱԳՆ-ի արձագանքով պաշտոնական Բաքուն, փաստացի արդեն իսկ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը տապալելու մեղքը փորձում է գցել Հայաստանի վրա: Ուշագրավ է, որ Մոսկվան էլ՝ հայ-ադրբեջանական սահմաններում վերջին շրջանի լարվածության ֆոնին իր հերթին քայլ արեց, որն ակնհայտորեն կոգևորի Ադրբեջանին: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի ներուժը չի կարող կիրառվել հայ-ադրբեջանական սահմանին, երեկ Sputnik Արմենիայում կազմակերպված Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պարզաբանելով, որ Երևանի կողմից նման դիմում չի եղել: «Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված դիմում չի եղել: Այդ պայմաններում ՀԱՊԿ-ի ուժային ներուժը չի կարող կիրառվել»,- ասել է Սիդորովը: ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավարը հույս է հայտնել, որ հակամարտության կողմերն ինքնուրույն իրավիճակին հանգուցալուծում կգտնեն՝ խաղաղ միջոցներով: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովն էլ հիշեցրել է, որ Հայաստանի ԱԳՆ խոսնակն այդ առիթով հայտարարություն է արել: Հիշեցնենք, որ Տիգրան Բալայանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբին տեղեկացրել է իրավիճակի մասին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am