Նիկոլ Փաշինյանի սարսափը արտաքին հարվածից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մթնոլորտին, պատասխանելով հարցին, թե արդյոք քարոզարշավի օրերն անցան սիրո և համերաշխության մթնոլորտում, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Նորմալ է, ցանկացած ժողովրդավարական երկրում քարոզչության ժամանակ կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում, կարևորն այն է, որ մենք բոլորս օրինականության սահմաններում ենք մնացել»։ Նա ասել է, թե տեղյակ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած վիրավորանքների կապակցությամբ։«Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, իսկապես, անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ քաղաքացին ՀՀ քաղաքացու հետ հարբերվի վիրավորանքներով, իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, բայց մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքը պահելու համար», — ընդգծեց ՀՀ վարչապետը։Փաշինյանի խոստովանությունն ու զորակցությունը այսքան զվարճալի չէր լինի, եթե չտեսնեինք, թե ինչ է կատարվել այս զորակցության նախորդող օրերին։ Նախ , առաջինը վարչապետն ինքն անձամբ սկսեց թեկնածուների եւ քաղաքական ուժերի նկատմամբ սեւ քարոզչությունը՝ ուղղորդելով իր համակիր զանգվածների նրանց ուղղությամբ։ Սկզբում վարչապետի «սեւերի ու սպիտակների» մասին տարանջատումը, ապա գործընկերներին «քուչեքում ու ռեստորաններում ՀՀԿ-ի հետ բանակցելու եւ հակահեղափոխություն պլանավորելու » մասին մեղադրանքները եւ ընդհանրապես նրանց ծեփելում փշրելու-պատերին տալու, ասֆալտներին փռելու վարչապետի անհագուրդ սպառնալիքները Հայաստանում ձեւավորեցին ատելության մի մթնոլորտ, որտեղ հեղափոխական զանգվածներին այլ բան չէր մնում, քան կուռքի հետեւից գնալ զոհի ուղղությամբ։ Եւ շարքային քաղաքացիների վիրավորանքներն ու հայհոյանքները բավական չէին, այդ գործին լծվեցին պետական պաշտոնյաները, որոնք համացանցում տեռոր սկսեցին կոնկրետ Նաիրա Զոհրաբյանի դեմ։ Մենք գրել էինք, որ կառավարության պատասխանատու պաշտոնյաներ են համակարգում ֆեյքային հարձակման գործընթացը՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան, փոխվարչապետ Տիգրան Ավինյան եւ վարչապետի օգնական Արեն Մկրտչյան, եւ ավելին, ունենք տեղեկություններ, որ երբ այս պաշտոնյաները թերացել են որեւէ մեկին վիրավորելու եւ ծաղրելու գործում, անձամբ Փաշինյանի կոշտ դիտողությանն են արժանացել։ Նաիրա Զոհրաբյանը այս ամենը հատ առ հատ հավաքել է, մի մեծ կապոց ու փոխանցել Եվրոպական կառույցներին։ Նա նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է հանձնել իր դեմ վիրավորանքների ապացույցները եւ տեղեկացանք, որ վերջինս դիմել է իրավապահ մարմիններին, մասնավորապես գլխավոր դատախազությանը։«Ըստ հաղորդման՝ նշված գրառումներ իրականացնող անձանց թվում են նաև պետական առանձին կառույցների աշխատակիցներ, որոնց որոշ գրառումները, Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստուգում իրականացնելու և համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատալով: ։ Այսինքն, երբ իրավիճակը ամբողջովին սպառնում է պայթունավտանգ դառնալ, մեկ էլ հանկարծ հայտնվում է Նիկոլ Փաշինյանն ո ւզորակցություն հայտնում։ Բացի նրանից, որ քարոզարշավի վերջին օրը դա քարոզչական տեխնոլոգիա կարող է լինել, սա մյուս կողմից նշանակում է, որ Փաշինյանը նաեւ «քցում» է սեփական թիմին, ում հանձնարարել էր գրոհել մրցակից թեկնածուի նկատմամբ։ Իսկ զորակցության մասին հայտարարության միակ պատճառը, անշուշտ, միջազգային հանրությունից սպասվող արձագանքն է, որը ավելին է լինելու, քան խայտառակությունը։ Անի Սահակյան

դիտվել է 120 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am