Կարևոր ահազանգ Փաշինյանի հանգստության համար

2018-ի հեղափոխությունը Հայաստանի համար խաղաղ փոփոխության բրենդն է ստեղծել և հայաստանցիները պետք է աշխատեն Հայաստանի լավ իմիջի պահպանման և զարգացման ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Դա այն բրենդն է, որը ցույց է տալիս, որ մարդիկ կարողացել են խաղաղ ճանապարհով փոփոխել իշխանությունը և այս իմիջը շատ գրավիչ է եղել բոլորի համար ամբողջ աշխարհում։ Մենք պետք է հասկանանք, որ այս իմիջը հավերժ չի պահպանվելու, և հայաստանցիները պետք է մտածեն ինչպես անել, որպեսզի Հայաստանի այս դրական պատկերը, որպեսզ խաղաղ փոփոխության երկիր, պահպանվի և շարունակի ակտուալ մնալ և դրանով գրավել այլ ժողովուրդների համակրանքը՝ քաղաքական համակրանքը, ինչպես նաև տնտեսական համակրանքը, որն իր կբերի հավելյալ տնտեսական ակտիվություն։ Այնպես որ իմ խորհուրդը կլիներ հայաստանցիներին՝ լինել դրական փոփոխության դեսպաններ. ուր էլ որ նրանք գնան, ում հետ էլ որ հանդիպեն, նրանք պետք է բացատրեն այս փոփոխության իրական բնույթը», - ասել է Սվիտալսկին։ Հարցին, թե կարե՞լի է ասել, որ այս իշխանությունների քայլերը համահունչ են եվրոպական արժեքներին, դեսպանը պատասխանել է. - «Կան դրական մտադրություններ, կան մեծ հույսեր և ակնկալիքներ։ Եվրոպայի փորձից ելնելով մենք խուսափում ենք խորհուրդներ տալուց, մենք պարզապես կարող ենք կիսվել մեր փորձով. ամենակարևոր բանը հաստատություններ ստեղծելն է, քաղաքական կամքը դա փոփոխությունների մեխանիզմն է, փոփոխությունների լծակն է, սակայն փոփոխությունները կարող են կյանքի կոչվել միայն այն բանից հետո, երբ քաղաքական կամքը վերափոխվի ուժեղ հաստատությունների և լավ օրենքների։ Որովհետև միայն դրանով կարելի է ակնկալել, որ նոր սոցիալական երկխոսության մշակույթ կձևավորվի։ Հայաստանցիներն առաջիկա ամիսներին այս մեծ մարտահրավերի առաջ են կանգնած լինելու, թե ինչպես այս դրական փոփոխությունները, մտադրությունները վերափոխեն օրենքների և նոր կառավարման մշակույթի»։ Պյոտր Սվիտալսկին, ըստ էության, դիվանագիտական լեզվով, ցանկացել է բարձրաձայնել այն ռեսուրսի մասին, որը Հայաստանում կարող ենք առաջիկայում կորցնել: Այլ կերպ ասած, նա հասկացրել է, որ էյֆորիան երկար ժամանակ հնարավոր չէ պահպանել: Պետք է կոնկրետ աշխատանք տանելու՝ դեպի դրական փոփոխությունների իրականացում: Նա մի կողմից հավելել է, որ դրական փոփոխություններն ակնհայտ են, այդ փոփոխությունները վերաբերում են այն փաստին, որ այլևս գոյություն չունեն միջանկյալ բիզնես գործիչներ, ովքեր իրենց հատուկ կապերի շնորհիվ կարողանում են միջնորդի դեր կատարել։ «Կարծում եմ, որ մենք ավելի շատ մոտենում ենք այն իրավիճակին, երբ խաղի կանոնները հավասարվում են։ Երբ որ նայում ենք տնտեսական ցուցանիշներին, մենք տեսնում ենք, որ ներդրողները որոշել են դեռևս սպասել և հասկանալ, թե ինչ տեղի կունենա և դա հասկանալի է։ Տարվա երկրորդ մասի ցուցանիշները, որոնք վերաբերում են արտաքին ներդրումներին, ցույց են տալիս, որ արտաքին ներդրողները սպասողական վիճակում են և դա հասկանալի մոտեցում է գործարարների կողմից։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն օտար ներդրողների համար գրավիչ երկիր է։ Այս պահին կարևոր են դրական ազդակները. պետք է հղել ազդակ, որ Հայաստանը հետաքրքրված է, որ օտար ներդրողներ գան։ Պետք է այնպես անել, որ նոր ներդրողները, հատկապես Եվրամիությունից, զգան, որ այստեղ իրենց սպասում են», ասել է դեսպանը: Սվիտալսկին փաստացի ներկայացրել է այլ երկրներին համակրելու ճանապարհը, որով Հայաստանի քաղաքական տնտեսական համակրանքի արդյունքները կհանգեցնեն հավելյալ տնտեսական ակտիվություն: Ի դեպ, Սվիտալսկին ասել է այն, ինչ գիտենք բոլորս. բոլոր պոտենցիալ ներդրողները սպասողական վիճակում են, նշանակում է՝ սպասում են, նշանակում է որոշակի անհանգստություններ, մտավախություններ ունեն, նշանակում է՝ կայունության, երաշխիքների պահպանման պակաս կա, որն էլ իշխանությունը պետք է լցնի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am