Պուտինի ու Էրդողանի սենսացիոն համաձայնությունը. Հերթը հասնում է Արցախի՞ն

Երեկ Սոչիում կայացավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որը շուրջ չորսուկես ժամ է տևել: Պուտին-Էրդողան բանակցությունները սիրիական Իդլիբի հարցով ավարտվել են համաձայնագրով։ «Բանակցությունների արդյունքում մեզ հաջողվեց լուրջ համաձայնության գալ», - երեկ բանակցություններին հաջորդած ասուլիսին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բանակցությունների հիմնական արդյունքը՝ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի լինի։ Այսինքն, Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են ստեղծել «դեէսկալացիոն գոտի» Սիրիայի Իդլիբ նահանգում: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո ստորագրվել է Իդլիբում իրավիճակի կայունացման մասին ռուս-թուրքական հուշագիր, որի համաձայն՝ Սիրիայի պետական բանակի և զինված ընդդիմության շփման գծում մինչև հոկտեմբերի 15-ը պետք է ստեղծվի 15-20 կիլոմետր խորությամբ ապառազմականացված գոտի, որից պետք է դուրս բերվեն ծանր տեխնիկան, թնդանոթներն ու հրթիռային համազարկերի կայանքները։ Սա այն է, ինչի մասին Պուտինի հետ հանդիպման նախօրեին ասել էր Էրդողանը՝ ընդգծելով, որ լայնածավալ հարձակումն Իդլիբում կբերի արյունահեղության։ Երեկ Սոչիում Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են նաև, որ Ռուսաստանը և Թուրքիան միասին վերահսկելու են իրավիճակը այդ գոտում, վերահսկողությունն իրականացնելու են թուրքական պարեկային խմբերն ու ռուսական ռազմական ոստիկանությունը: Միաժամանակ, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում շարունակել պայքարը ահաբեկչության դեմ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից անմիջապես հետո նշել է, որ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի լինելու. «Առաջիկա ժամերին մենք սիրիացիների հետ կհամաձայնեցնենք բոլոր դրույթները, որոնք տեղ են գտել ռուս-թուրքական հուշագրում»: Իսկ Պուտինը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այս որոշմանը համաձայն է, և Մոսկվան սկսում է խորհրդակցություններ Դամասկոսի հետ: Ի դեպ, Ռուսաստանը այս հարցով բանակցություններ կսկսի նաև Իրանի հետ: Նկատենք, որ սեպտեմբերի 7-ին Թեհրանում անցել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը Սիրիայի հարցով, որի ժամանակ կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ Իդլիբի վերաբերյալ: Մոսկվան և Թեհրանը ունեին մի դիրքորոշում՝ նրանք ցանկանում էին ռազմական գործողությունների արդյունքում դուրս հանել այդ տարածքից շուրջ 10 հազար զինյալների, որոնց մեծ մասին Մոսկվան ահաբեկիչ է համարում, Անկարան կտրուկ դեմ էր նման սցենարին: «Էրդողանը կանգնեցրեց Պուտինին», - սոցիալական ցանցերում այսպիսի մեկնաբանություններ են թողնում ռուսաստանցի լիբերալները: «Համաշխարհային սենսացիա է», - այսպես էլ ներկայացնում են Սոչիում երեկ կայացած բանակցությունները ռուսական դաշնային հեռուստաընկերությունները: Այսպես, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բնականոն հուն են վերադարձել: Բացի սիրիական կարգավորման գործում մեծ առաջընթացից՝ այլ ուղղություններով էլ տեղեկություններ կան: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հանել առևտրային սահմանափակումները բոլոր ոլորտներում, բացի լոլիկից, որի սահմանափակումը դեռ որոշ ժամանակ կպահպանվի: Կողմերը նաև պայմանավորվել են պարզեցնել վիզային ռեժիմը Ռուսաստանի և Թուրքիայի որոշ կատեգորիայի քաղաքացիների, այդ թվում մասնագետների և գործարարների համար: Հիշեցնենք, որ Մոսկվա-Անկարա դաշտում համաձայնությունն իսկապես սենսացիոն է, քանի որ Իդլիբի հարցով երկու երկրները լուրջ տարաձայնություններ ունեին. Անկարան, մասնավորապես, համաձայն չէ Իդլիբում Ռուսաստանի վարած քաղաքականության հետ։ Այդուամենայնիվ երկու երկրների միջև հարաբերություններն զարգանում էին շատ արագ։ Հատկապես խորն է Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցությունը ռազմատեխնիկական և Էներգետիկայի ոլորտներում։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վերջերս Ռուսաստանից գնել է S-400 հրթիռային համակարգեր, ընդ որում ռուսական վարկով։ Մոսկվան ու Անկարան այսօր իրականացնում են «Թուրքական հոսք» գազատարի ծրագիրը, Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է «Ակույու» ատոմակայանը։ Նկատենք, որ Ռուսաստան կատարելիք այցի նախօրեին Էրդողանը պաշտոնական այցով Բաքվում էր։ Երկու օր առաջ Թուրքիայի ղեկավարը անդրադարձավ ԼՂ խնդրին՝ նշելով: «Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է»,- Բաքվում ասել էր Էրդողանը՝ ելույթ ունենալով թուրքական Կովկասյան բանակին նվիրված հեծելազորի շքերթին: Ընդգծելով, որ Թուրքիան Ադրբեջանի կարևորագույն գործընկերն է` հատկապես քաղաքական և ռազմական ոլորտներում, Էրդողանը հավաստիացրել է, թե Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանի ջանքերին վերջինիս համար ամենածանր խնդիրը՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարցում: «Եկել է ժամանակը վերջ դնելու մեր ավելի քան մեկ միլիոն եղբայրների սպասումներին, ովքեր տարիներ շարունակ ապրում են հայրենիքի կարոտով: Նրանք, ովքեր բռնազավթած են պահում եղբայրական Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, իզուր են մեզանից սահմանի բացում ակնկալում: Թուրքիայի դիրքորոշումը տվյալ հարցում հայտնի է, հստակ և ճշգրիտ»,-ասել է Թուրքիայի նախագահն ու հավելել. «Առաջինը այդ հարցում պետք է քայլ ձեռնարկի օկուպանտը»: Էրդողանը շեշտել է, թե Թուրքիան ցանկանում է բարելավել կամ «շարունակել բարի կապերը» բոլոր հարևանների հետ, սակայն, նրա խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է Հայաստանի հետ կապերի վերսկսման կարևորագույն պայման: Արդյո՞ք Պուտինն ու Էրդողանը երեկ անդրադարձել են ԼՂ խնդրին ու Էրդողանը կրկնել է իր վերոնշյալ հայտարարությունները: Համենայնդեպս այս մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Բայց փաստը, որ Բաքու կատարած այցից հետո Էրդողանը Պուտինի հետ նման մակարդակի համաձայնությունների է եկել, արդեն իսկ հիմք է տալիս ենթադրելու, որ երկրների միջև համաձայնություններն այսպիսի բարդ հարցերում հիմք են նաև ղարաբաղյան խնդրում ինչ-որ մոտեցումների մերձեցմանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 92 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am