Արտակարգ դեպք. 26-ամյա վարորդը խմած վիճակում կծել է ոստիկանի ուսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 20-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 13/1 շենքի բնակիչ, 26-ամյա Սասուն Թադևոսյանի վարած Opel մակնիշի 34 QԼ 807 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Ս. Թադևոսյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ում օրգանիզմում ալկոհոլի չափաբաժինը եղել է 0,60 տոկոս: Ավտոմեքենան «գաի պլաշչադկա» տեղափոխելուց հետո Ս. Թադևոսյանը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` չի ենթարկվել ոստիկաության աշխատակիցների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել այդ օրը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցներին: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Թադևոսյանն էլ հաղորդում է տվել, որ միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողները հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` միջադեպից հետո շտապօգնության ավտոմեքենայով Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահը, ով մինչև այս պահը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Պարզվել է, որ Ս. Թադևոսյանը կծել է նաև ոստիկանի աջ ուսի հատվածը: Ըստ տեղեկությունների` Ս. Թադևոսյանը նաև մոտ 30 րոպե սանձարձակ վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն ոստիկանության աշխատակիցների, այլ նաև իրեն օգնության ձեռք մեկնած պատահական տաքսի մեքենայի վարորդին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am