Որքան է պատրաստ զիջել իշխանությունը

Ընտրական նոր օրենսգրքի քննարկումները թեւակոխել են բուռն շրջան,  տեսակետներ են հնչում ընդդիմության, իշխանության, ինչպես նաեւ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից: Այսպիսով՝ արդեն իսկ ուրվագծվում է, թե ինչ սկզբունքային պահանջներ ունի ընդդիմադիր դաշտը եւ մինչեւ ինչքան կարող է զիջել իշխանությունը, որը հասկանալի  է դառնում նոր օերնսգրքի շահառուների հայտարարություններից: Ընդդիմադիր գործիչների պարզ առաջարկները արժանանում են իշխանության խրթին, անհիմն մերժումներին, որոնց հեղինակները այդպես էլ չեն կարողանում  համոզիչ փաստարկներով ներկայացնել, թե ինչու հնարավոր չէ ընդառաջել ընդդիմության այդ պարզ պահանջներին: Հասկանալի է դառնում, որ իշխանությունների համար թիվ մեկ խնդիրը ռեյտինգային քվեարկությունը պահպանելն է, որն, ըստ էության, մեծամասնականի է վերածում համամասնական ընտրությունները՝ հնարավորություն տալով բազմաթիվ տեղական իշխանիկներին կեղծիքներ իրականացնել:Ընդդիմադիրները ,սակայն, առաջարկում են, որպեսզի կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները ներկայացնեն մեկ ցուցակ, ու այդ ցուցակը քվեարկվի մինչ այժմ գործող կարգով: Հարյուր տոկոս համամասնականի անցնելու գաղափարը հենց դրա համար է արվել, այլ ոչ թե նրա համար, որ մեծամասնական տեղերը խոշորացվեն:Ընդդիմության կողմից կարեւորվում է նաեւ ցուցակների մաքրումն ու քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, սակայն իշխանությունը չի առարկում ցուցակների հրապարակումը, միայն թե  որոշակի ժամով եւ այն էլ չթույլատրելով տեսանկարահանումը կամ պատճենում: Ասել է թե, իշխանությունը մեծ հաշվով դեմ չէ իր նդումներով գաղտնիության իրավունքի խախտմանը, միայն թե դա պետք է արվի իրեն համար շահավետ տարբերակով: Կարևորվում է նաև ընտրողների գրանցման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը պետք է զուգորդվի մատնահետքերի ֆիքսման ու թանաքոտման հնարավորությամբ՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել կրկնաքվեարկությունը: Այս դեպքում էլ նման սարքերի ձեռքբերման, ֆինանսի խնդիրն է առաջ գալիս: Այս ամենից հետո հասկանալի է դառնում, թե ինչ ճակատագիր է սպասվում ընդդիմության առաջարկած «4+4+4» ձևաչափին/ չորսը՝ իշխանությունից, չորսը՝ ԱԺ ընդդիմադիր հայտարարված խմբակցություններից և չորսը հասարակական սեկտորից պետք է ներգրավվեն այդ գործընթացում/, որին հավանություն են տալիս իշխանության ներկայացուցիչները, նրանց թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:Վարչապետը միեւնույն ժամանակ հարկ է համարել ասելու.<<Բանակցել չի նշանակում զիջել, և եթե ընդդիմությունն անի ողջամիտ առաջարկներ, իշխանությունը պատրաստ է ընդունել դրանք>>:  Մինչդեռ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանի՝ ընդդիմադիրներին տրված պատասխաններից հասկանալի է դարձել, որ իշխանությունն ամենեւին էլ պատրաստ չէ զիջել իր համար առանցքային հարցերում, որոնք ներկայացրեցինք վերեւում: Իսկզբանե պարզ է, որ իշխանությունները փորձելու են ամեն կերպ պահել իրենց համար կարևոր կետերը: Այսինքն՝մեծ հաշվով այդ ձեւաչափը  նվազագույնը վերածվելու է «4+4-4»  ֆորմատի, որտեղ հաշվի չեն առնվելու ընդդիմության առաջարկները: Դավիթ Հարությունյանը խորհրդարանում ուղիղ տեքստով թերեւս իշխանության անունից հայտարարեց, որ այդ մարմինը չի լինելու որոշում կայացնող, ինչ խոսք , նա ըստ ամենայնի խնայեց ֆորմատի նախաձեռնողներին ու չհայտարարեց, թե ձեզ հետ միայն <<գյալաջի>> անելու կգանք, ոչ ավելին, սակայն տողատակերում հենց այդ մասին հեգնեց:   Անի Սահակյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am