Այրվող հյուրանոցից ավելի քան 20 մարդու են փրկել (տեսանյութ)
Մալփեթե թաղամասի ղեկավարը Twitter-ում հայտնել է,որ Ստամբուլում այրվող հյուրանոցից 20 մարդու են փրկել։ YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է այրվող հյուրանոցը: Հյուրանոցում ոչ ոք չի մնացել, արտակարգ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ հյուրանոցում միջադեպը կապված չէ պայթյունի հետ, որը տեղի է ունեցել Սուլթանահմեթ հրապարակում: Այնուամենայնիվ, ոստիկանությունն այժմ ստուգում է այդ դեպքերի միջև կապի առկայությունը կամ բացակայությունը:
