Դոն Պիպոն՝ խաղի մե՞ջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Ասատրյանի փաստաբանների միջնորդությունը, և «Դոն Պիպո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը ազատվել է կալանքից։Դատարանը նրա նկատմամբ կիրառել է 50 մլն դրամ գրավ: Հիշեցնենք՝ Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։ «Դոն Պիպոն» կալանքի տակ էր հունիսի 19-ից, ճիշտ նույն օրը, երբ ձերբակալեցին գեներալ Մանվել Գրիգորյանին: Թվում էր, թե ապրիլյան թավշյա հեղափոխությունը պետք է նախկին իշխանության հետ սրբեր-տաներ գողականներին, սակայն, որպես առաջին ծիծեռնակ հեղափոխությունից հետո հայտնվեց Պիպոն ու հայտարարեց իր էպոխան նոր տողից սկսելու մասին:  Նա հանձն առավ դառնալ կատարվածի մի մասնիկը ու դառնալ  հեղափոխության շարունակությունը,  իրականում՝ դառնալ նոր իշխանության գողական տանիքը: Նա սկզբում դրսից ուղերձ հղեց Էջմիածինցիներին՝ միանալով համերկրացիներից մեկի կոչին , ապա վերադարձավ հայրենի էջմիածին կազմակերպելով սուրբ քաղաքի ազատագրումը Մանվել Գրիգորյանից: Հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, մանվելականների դեմ բացահայտ արշավ ու այս ամենը կատարվում էր քրեաօլիգարխիկ տարրերի դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանի իշխանության առաջին օրերին: Սա այն դեպքն էր, երբ նրա շահերը համընկնում էին, Փաշինյանն ինքն էլ Էջմիածինը Մանվել Գրիգորյանից ազատագրելու ծրագիր ուներ եւ շագանակները կրակից դուրս էր բերում Պիպոյի միջոցով: Ովքեր չգիտեն, հիշեցնենք՝ Դոն Պիպոյի եւ Մանվել Գրիգորյանի հակասությունների մասին լեգենդներ են շրջում, հայտնի է մի բան, որ Պիպոն  Մանվել Գրիգորյանի պատճառով է  իրեն նետել  օտար ափեր, Իտալիայում բախտը այնքան է ժպտացել Արթուր Ասատրյանին, որ վերջինս դարձել է Դոն: Գողական աշխարհի այս տարրը ժամանակին իր ծառայություններն է մատուցել Սերժ Սարգսյանին,   ոգեւորվել էր նաեւ Կարեն Կարապետյանի վարչապետությամբ ու դարձավ նրա բացած ներդրողների ակումբի անդամ,խոստացավ մեծամեծ ներդրումներ, բայց նրա ներդրումների մասին ոչինչ չիմացանք: Դրա փոխարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ նա լուծեց փիառ որոշ հարցեր, մահափորձի մութ պատմության մեջ հայտնվեց : Դոնը կրկին ասպարեզ  նետվեց հեղափոխությունից հետո եւ նրա առաջնորդությամբ էջմիածնում լարվածությունը հասավ պիկի ու մթնոլորտը լիցքաթափվեց Դոնի ու գեներալի միաժամանակյա ձերբակալությամբ: Եւ ահա, հոկտեմբերին Էջմիածնում սպասվող նոր ընտրություններից առաջ Դոնն ազատ է արձակվում, միթե այն պատճառով, որ կա նրա աջակցությունը: Ամեն դեպքում կարելի է չկասկածել, որ եթե նա անմիջական աջակցություն չցուցաբերի Փաշինյանին, հաստատ նրա դեմ չի գնա առճակատման: Խաղի մեջ, թե հանդիսատեսի կարգավիճակում, նա օգտակար կլինի այս ընտրություններին: Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am