Ավտովթար Երևանում․ Դավիթ Բեկի պողոտայում բախվել են BMW-ն, Nissan Tiida-ն ու LADA 2109-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են BMW մակնիի 07 SS 595 համարանիշի, Nissan Tiida մակնիշի 35 OF 018 հարամանիշի և LADA 2109 մակնիշի 83 OQ 300 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի՝ 2-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանել հերթապահ հետքննիչը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: