Հայտնի է, թե ինչքան տոկոս է ուզում խփել Փաշինյանը

Տխրահռչակ «Գելափ Ինթերնեյշնլ» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, որ տարիներ ի վեր վաստակել է պատվիրված հարցումներ անցկացնող և մարդկանց մոլորեցնող հաստատություն լինելու համբավ, մի հարցում շարունակում է մնալ անգերազանցելի եւ անդավաճան իր սկզբունքներին: Հնարավոր քաղաքական զարգացումները «Գելափ»-ում ոչ թե կանխատեսում են, այլ նախապատրաստում: Սա նշանակում է այն, ինչը պիտի սպասվի, նախ շրջանառու են դարձնում «Գելափ»-ի միջոցով և հետո միայն վերածում քաղաքական գործընթացի: Թվում էր, թե նոր Հայաստանում այս կենտրոնը կկորցներ իր առաքելությունը, քանի որ ժողովրդական հռչակված իշխանությունները կմերժեին Գելափի ծառայությունները, բայց կարծես թե՝ ոչ: Գելափը եղել է նախկին իշխանությունների քաղաքական նկրտումների եւ ցանկությունների արտահայտչամիջոցը եւ շարունակում է մնալ նաեւ նորերինը: Բանն այն , որ «GALLUP International association»-ը սեպտեմբերի 18-20 սոցհարցում է իրականացրել՝ կապված Երևանի ավագանու ընտրությունների հետ, որի արդյունքները ավելի քան խոսուն են: Դուք անձամբ ո՞ր կուսակցությանն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը հարցին հետեւյալ պատկերն է գրանցվել՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք 60․6 %, ԲՀԿ՝ 9․2 %, «Լույս» կուսակցությունների դաշինքն՝ 3․4 %, ԵԾԿ՝ 1․3 %, «Ժառանգություն» կուսակցություն 1․1 %, ՀՅԴ՝ 0․8 %, ՕԵԿ՝ 0․7 %, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքն՝ 0․7 %, «Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0․4 %, «ժողովրդավարական ուղի» կուսակցություն և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 0․4 %, «Հայք» կուսակցություն՝ 0․3 %։ Ունենք հրաժարվում եմ պատասխանել տարբերակը՝ 11․6 %, դժվարացել են պատասխանել 8․9 %ը։ <<Մենք ունենք ցուցանիշներ, որով, եթե հանում ենք, հրաժարվում եմ պատասխանել ու դժվարանում եմ պատասխանել տարբերակներն, ապա ստացում է, որ 76․3 «Իմ քայլը» կուսակցութունների դաշինքին, 11․6 %՝ ԲՀԿ, 4,3 %՝ «Լույս» կուսակցությունների դաշինքին»>> հավելել է կազմակերպության մասնագետը: Դե, ինչ, ստացվում է, որ Փաշինյանի Իմ Քայլը հավակնում է ընտրողների 75 տոկոսից ավելի քվեն, որպես կանոն ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ նման ցուցանիշ չի գրանցվում, լավագույն դեպքում իշխանական որեւէ ուժ հիսուն տոկոսից ցածր աջակցություն է ստանում: Այդուհանդերձ խիստ ուշագրավ է քաղաքական դաշտի լռությունը այդ հարցումների վերաբերյալ: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ընդդիմադիրներն առանց բացառության Գելափը հռչակել էին իշխանության դուստր ձեռնարկություն եւ յուրաքանչյուր հարցումից հետո ցեխն էին կոխում այս կենտրոնին: Սակայն երեկվանից քար լռություն է տիրում եւ որեւէ ուժ չի արձագանքել Գելափին: Սա այն դեպքն է, երբ լռությունը համաձայնության նշան է, թե պարզապես նոր Հայաստանում ընդդիմադիրները որոշել են անտեսել հին ավանդույթները: Այդուհանդերձ քարոզարշավի ընթացքն ու տրամադրությունները փաստում էին, որ գոնե ԲՀԿ-ի եւ Իմ Քայլի միջեւ չի կարող լինել այդպիսի մեծ տատանում եւ այն , որ ԲՀԿ թեկնածուն թիրախավորվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւս մեկ ապացույց է, որ Փաշինյանի թիմում էլ լուրջ մրցակից են տեսնում ի դեմս Ծառուկյանի: Ուստի կարող ենք փաստել, որ Գելափը ոչ թե ինքն է ծառայություն մատուցել Փաշինյանին, այլ ներկայացրել է իշխանության մտադրությունները: Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am