Լրագրողների աղբյուրների գաղտնիության իրավունքի ծանր խախտում է. Yerevan.Today–ի պատասխանը՝ քննչական կոմիտեին

ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 19-ին տարածած հայտարարությունը՝ նվիրված Yerevan.Today-ում խուզարկությունից հետո գլխավոր խմբագրի հայտարարություններին, նոր հարցեր է ի հայտ բերում՝ հիմնավորելով մեր դիրքորոշումները։ Այսպես.

  1. «Խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ»,– նշվում է հայտարարության մեջ։
Վերահաստատում ենք՝ խուզարկության ընթացքում գործողության մասնակիցներն ուսումնասիրում էին նյութեր, որոնք կապ չունեն գործի հետ, տարաբնույթ փաստաթղթերը, ինքնակենսագրականները, լրագրողի աշխատանքային բլոկնոտի գրառումները, համակարգչում եղած՝ տարբեր տարիների հոդվածները։ Հայտարարում ենք, որ խուզարկել են լրագրողի էլեկտրոնային հասցեն՝ Google drive-ում արխիվացված անձնական փաստաթղթերը։ Փաստաթղթերի անունները, պահպանման ամսաթվերը երևում են առանց փաստաթղթի մեջ մուտքի, հանգիստ կարող էին ճշտել՝ չբացելով դրանք։
  1. «… Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա»,– նշվում է հայտարարության մեջ։
Փաստենք՝ «օպերատիվ աղբյուրների» կամ դրանց ստուգողների աչքից զարմանալիորեն վրիպել է այն, որ նույն որոնողական համակարգը սխալ է ցույց տալիս ոչ միայն այդ տեղեկատվությունը, այլև ՀՔԾ և ԱԱԾ տնօրենների այդ օրը կազմակերպած մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ըստ նույն Google–ի՝ սեպտեմբերի 9-ին, Yerevan.Today-ը իմացել է, որ սեպտեմբերի 11–ին նյութը սենսացիա է առաջացնելու և Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը հրատապ մամուլի ասուլիս են հրավիրելու։ Արդյոք մինչև խուզարկության սանկցիա տալը պետք է «օպերատիվ աղբյուրների տեղեկությունները» չստուգվեին։ Մեր պատկերացմամբ, «օպերատիվ աղբյուրների» տեղեկատվությունը ճշտողները, պարտավոր էին մինչ խուզարկության դիմում տալը ուսումնասիրել տեղեկատվությունը, և անշուշտ՝ կհամոզվեին «Google»-ում առկա խնդրի հարցում։ Վստահեցնում ենք՝ դա անելը չափազանց հեշտ էր։
  1. «Խմբագրությունում կատարված խուզարկության արդյունքում խմբագրությունում այդ պահին առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ևս 3 համակարգչի հիշողության կրիչ …»: «Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը…»,– նշում է ՔԿ–ն։
Համաձայն քննչական կոմիտեի, եթե նրանք բոլոր համակարգիչները չեն տարել, ուրեմն խմբագրության աշխատանքը չի խոչնդոտվել։ Այդ պնդումը համարում ենք աբսուրդային։ Ճիշտ են նկատել խուզարկողները՝ գրասենյակում եղել են բազմաթիվ համակարգիչներ, որոնցից երկուսը չկարողացան միացնել՝ դրանց չաշխատելու պատճառով։ Այս դեպքում առանձնապես մեծ չէ տարբերությունը՝ նրանք տարել են համակարգի՞չը, թե՝ կոշտ սկավառակները, քանի որ, համաձայն ՏՏ ոլորտի չգրված օրենքի, համակարգիչն աշխատեցնելու համար կոշտ սկավառակները պարտադիր են և առանց դրանց, համակարգիչը պարզապես գոյություն չունի։ Եթե կայքում լուրերի թարմացում է կատարվել, դա բոլորովին չի նշանակում, թե աշխատանքը չի խոչնդոտվել։ Ի դեպ, սեպտեմբերի 17-ին, երբ խմբագրություն մուտքն արգելված էր աշխատակիցների համար, չեն եղել որևէ նկարահանումներ, չենք ունեցել սեփական արտադրանք. կայքը նյութեր է թարմացրել բացառապես copy-past սկզբունքով՝ սմարթֆոնների օգնությամբ։
  1. «Խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար»,– նշվում է հայտարարության մեջ։
Փաստենք, որ խուզարկությունից հետո մեզ չի տեղեկացվել, որ կարող ենք օգտվել առգրավված համակարգչի և կրիչների բազայից։ Խուզարկությունից երկու օր անց՝ սեպտեմբերի 19-ին, դիմել ենք քննչական կոմիտե՝ մեր ֆոտոարխիվի պատճենը վերցնելու համար։ Այնուամենայնիվ, ցայժմ դրանք մեզ մոտ չեն։ Ամենակարևորի մասին. մեր լրագրողական, առևտրային, նաև անձնական արխիվը գտնվում է քնչական կոմիտեի տրամադրության տակ։ Մեր փաստաբանները համակարգիչներում հետախուզություն իրականացնող մասնագետներից պարբերաբար պահանջում էին դադարեցնել գործին առնչություն չունեցող փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Արդեն ակնհայտ էր, որ կա հետաքրքրություն մեր համակարգիչներում առկա նյութերի բովանդակության նկատմամբ։ Տրամաբանությունը հուշում է՝ եթե գնում եք խուզարկելու և վերցնելու ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան, պետք է ունենաք համապատասխան մասնագետ՝ իր սարքավորումով, որպիսզի տեղում ուսումնասիրեք՝ եղե”լ է արդյոք փնտրվող նյութը, թե՝ ոչ: Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու: Եթե քննչական կոմիտեն այս ամենը համարում է նորմալ, մեզ համար այդտեսակ գործելաոճն անընդունելի։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իսկ փաստում է. «Yerevan.Today-ի խմբագրության խուզարկությունը և համակարգչային գույքի առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության իրավունքի ծանր խախտում է: Այդ իրավունքը երաշխավորված է հայաստանյան օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով»։ Այսքանը. մեր կայքը շահագրգիռ է թե պետական հանցագործության՝ ապօրինի գաղտնալսման փաստի ամբողջական բացահայտմամբ, թե մեղավորների պատժմամբ։ Ընդ որում, մենք համարում ենք, որ պետք է իրավական գնահատականի արժանանա, թե գաղտնալսման փաստը, թե հեռախոսազրույցի բովանդակությունը։ Սակայն դրա ուսումնասիրությունը պետք է շղարշ չդառնա մեր մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու, երկրում առկա մերժելի երևույթները քննադատելու պատճառով մեզ լռեցնելու համար։ Շարունակում ենք մնալ մեր հիմնավոր կարծիքին՝ կատարվածը նպատակ ուներ խաթարելու մեր կայքի գործունեությունը և ճնշելու ակտիվ քննադատական կեցվածքը։ Քննչական Կոմիտեի իրավական հիմնավորումները ևս չեն դիմանում որևէ քննադատության, ինչի առիթով առաջիկայում հրապարակային հանդես կգա մեր փաստաբանը։   Սևակ Հակոբյան Yerevan.Today  կայքի գլխավոր խմբագիր 20.09.2018թ.

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am