Չմոտենալ, չկրակել,Նիկոլը վտանգավոր է...

Նիկոլ Փաշինյանը գնալով անհույս է դառնում: Եղանակները սառում են, իսկ վարչապետի ուղեղը՝ տաքանում: Նիկոլ Փաշինյանը օրեցոր կորցնում է ադեկվատությունը, հեռվանում պետության ղեկավարի իր կարգավիճակից ու իրեն պահում թաղային ակտիվի պես, ով ռազբորկաների մեծ վարպետ է ու իր <<ճշտի>> համար պատրաստ է ուրանալ անգամ հարազատներին, քայլել նրանց վրայով: Նիկոլ Փաշինյանին պարզվում՝ չսթափեցրեցին նույնիսկ իր երբեմնի ընկերների՝ Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի սթափության կոչերը: Մարդկանց ու քաղաքական ուժերի սեւերի ու սպիտակների բաժանած վարչապետը ցանկացած դիտողությունից հետո ավելի է  ընկնում էստազի մեջ: Բառացիորեն մեկ օր առաջ Արամ Սարգսյանը չէր թաքցրել նեսղրտվածությունը եւ մտերմաբար դիմել էր իր ընկեր Նիկոլ Փաշինյանին՝ զարմանքով, թե ինչպես կարելի է նեղացնել դաշնակիցներին. «Հավատացնում եմ ձեզ, փոքր երեխաների լեզվով ասած ամպի չափ երևակայություն է պետք ունենալ, որ մտածեն, որ «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ նրանց հետ բերելու համար։ Էս չգիտեմ՝ որ ժանրից է, բայց էդ բանը մեզ կապելն ուղղակի անհեթեթ է։ Խնդիրը նրանում է, պարոն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք ասում, որում մեղադրում եք բոլորին։ Եթե ձայն չես հանում, մեր ժողովուրդն այսպիսի ասացվածք ունի՝ «Լռությունը համաձայնության նշան է», ձայն ենք հանում, ասում ես՝ ինչի եք ձեր վրա վերցնում։ Հիմա ինչպե՞ս անենք։ Մենք էլ կարող ենք այդպիսի տեսակետներ ասել։ Խորապես համոզված եմ, խոսքս ուղղում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, չի ուզում ինքն իր հետ կռվել, հոգնել է իր հետ կռվելուց։ Հերիք է ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու ինչերից խոսենք։ Հերիք է, չկա էդ բանը»: Արամ Սարգսյանն ասել էր նաեւ, որ չէ որ այդ գոծընկերներն են իրեն ընտրել վարչապետ, որ առջեւում արտահերթ ընտրությունների հարց ու քվեարկություն կա,դրանից հետո էլ Նաիրա Զոհրաբյանն էր բաց տեքստով ակնարկել, թե իրենք դեռ կմտածեն՝ քվեարկեն արտահերթ ընտրություններ անելու հարցին, թե ոչ: Եւ ահա, ի պատասխան գործընկերների Նիկոլ Փաշինյանը քարը քարին չի թողել. «Հիմա էլ ասում են՝ արտահերթ ընտրություններ չենք ուզում կամ նպատակահարմար չենք գտնում, այսինքն, ուզում եք ասել, նպատակահարմա՞ր էիք գտնում, որ ես ընտրվեմ վարչապետ: Նպատակահարմար պիտի ժողովուրդը գտնի, դուք ո՞վ եք, որ նպատակահարմար գտնեք։ Էնպես էլ ասում են, որ արտահերթ ընտրությունները մենք որոշել ենք, որ չլինի, այդ դուք եք որոշե՞լ, որ ես վարչապետ լինեմ։ Այս հայտարարությանը միացել են նաեւ խորհրդարանական այլ ուժեր, որոնք ասում են՝ երեւի մենք էլ դեմ լինենք, որ ընտրություններ լինեն, Սերժը կասեր՝ իա՜, իրո՞ք։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ մտածողության ձեւ է։ Չեն հասկացե՞լ՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Ասում են՝ ա՛յ, մտածեք, որ այն ուժերը, որոնք օգնել են ձեզ, հիմա էլ չեն օգնի, մի քաղաքական ուժ կա, որի մտածելակերպից կարող է բան փոխվել, դա ժողովուրդն է, ուրիշ ուժ ես չեմ տեսնում։ Սա պարզ քաղաքական իրողության արձանագրում է». ասել է նա: Դե, ինչ այսքանից հետո մնում է մի ցուցանակով ման գալ՝ վրան գրառումով՝<<Չմոտենալ, չկրակել, Նիկոլը վտանգավոր է…>>: Անի Սահակյան

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am