Փաշինյանի կառավարության մեծ բացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ` ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Միայն սեպտեմբերի սկզբին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել էր հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխները: Նիստին որպես հիմնական զեկուցող հանդես էր եկել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ով ներկայացրել է առևտրի ոլորտում ճանապարհային քարտեզի նախագծի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Նիստի մասնակիցները անդրադարձել են առևտրի ոլորտում իրենց մարմիններին առնչվող պարտավորությունների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ժամանակն է, որպեսզի կառավարությունն, առհասարակ, ավելի լուրջ մոտեցում ցուցաբերի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հարցում: Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովն այսուհետ պետք է առավել հետևողական աշխատանք տանի ու ներկայացնի առաջնահերթությունները ու այն աշխատանքները, որոնք իրականացվում են: Առայժմ հայտնի չէ, թե համաձայնագրի հետ կապված մինչ այսօր կոնկրետ քայլեր իրականացվո՞ւմ են: Ի դեպ, ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին մի քանի անգամ հստակ հայտարարեց, որ Հայաստանը պետք է ներկայացնի, թե ինչ նոր քայլեր է ակնկալում և համապատասխանաբարս, դրանից հետո միայն ակնկալիքներ ունենա ԵՄ-ից: Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլերի հետ, Ֆրանսիայի նախագահի հետ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այսինքն, ԵՄ առաջատար պետությունների ղեկավարների հետ բանակցություններում ԵՄ-ի փոխհարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ամենապատեհ պահն էր: Հիշեցնենք, որ օգոստոսին Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման խնդիրը ե՞րբ կլուծվի, պատասխանել էր. «Մենք հասկանում ենք, որ Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, որոնց հետ ունենք նաև Ասոցացման համաձայնագրեր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է, դա սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հարցերի հետ: Մենք ակնկալում ենք, որ այդ հարցն առաջընթաց կունենա, և մենք ամեն ինչ կանենք դրա համար»: Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ կարևոր է, որպեսզի ԵՄ-ՀՀ նոր շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումն ավարտվի մինչև Եվրախորհրդարանի նոր ընտրությունները: «Ներքաղաքական անցուդարձի մեջ իրավունք չունենք երկրորդ պլան մղելու արտաքին քաղաքական հիմնահարցերը, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը համատեղ ջանքեր գործադրելու հնարավորություն ունեն Հայաստանի շահերը առաջ տանելու համար: Մասնավորապես, խիստ կարևոր եմ համարում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում: Ամառային արձակուրդներից հետո խորհրդարանական դիվանագիտության խողովակներով այս հարցի առաջխաղացումը կրկին աշխուժացել է: Կարծում եմ, գործադիր իշխանությունը նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ խնդիրը»: Ի դեպ, հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել են ԵՄ 28 անդամ երկրներից 8-ը: Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումն ավարտվի մինչև Եվրախորհրդարանի նոր ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից 26-ը: Այսինքն, դեռևս 20 երկրներ չեն վավերացրել ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագիրը, արդյոք ՀՀ կառավարությունը աշխատանքնե՞ր է տանում, որպեսզի այդ երկրներում գործընթացը հնարավորինս արագ ընթանա, թե՞ ամեն ինչ թողնված է ինքնահոսի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am