ՀՀԿ-ն սեփական «դատախազությունը» հիմնեց

Այսօր ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծելու անհրաժեշտությունն առաջացավ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո։ Ելք եւ ԲՀԿ խմբակցությունները դեմ էին դրա ձեւավորմանը, ասում էին, որ նախաքննություն է ընթանում, ինչն օրենքով անթույլատրելի է դարձնում հանձնաժողովի ստեղծումը։ Սակայն ՀՀԿ մեծամասնության եւ ՀՅԴ-ական պատգամավորների աջակցությամբ հանձնաժողովը ստեղծվեց։ Չնայած այդ հանգամանքին, առաջին նիստին ներկայացել էին նաեւ Ելք-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորները։ Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը նիստը սկսելուն պես ելույթ ունեցավ․ «Մեր խորին համոզմամբ վտանգված են երկրում երաշխավորված իրավունքի իրացման եւ արդար դատաքննության իրավունքի ապահովման սկզբունքը: Սա մտահոգիչ է: Հիմնական մտահոգության առարկա է հանդիսանում այն հանգամանքը, որ եթե ԱԱԾ եւ ՀՔԾ պետին գաղտնալսում են, դա նշանակում է, որ որեւէ անձ երաշխավորված չէ իր կյանքի իրավունքի անօրինական գաղտնալսմանը: Իսկ դա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 8-րդ հոդվածով, մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված իրավունք է»: Կոստանյանն առաջարկեց հետաձգեն նիստը մեկ շաբաթով եւ այդ ընթացքում որոշեն իրենց անելիքները, մասնավորապես, որ պետական մարմիններից ի՞նչ փաստաթղթեր պետք է պահանջենլ, որոնք առնչվում են գաղտնիության ապահովմանը եւ արդարադատության խոչընդոտմանը, միջազգային որ մարմիններից հրավիրել մասնագետներ, ինչ մասնագիտացմամբ եւ այլն։ Նշենք, որ Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Հիշեցնենք, որ նշված գաղտնալսման փաստով երկու քրգործ կա հարուցված, առաջինը գաղտնալսման փաստով, թե ով է ապօրինի գաղտնալսել բարձրաստիճան պաշտոնյաներին, երկրորդն էլ հեռախոսազրույցում առկա առեւույթ միջամտությամբ դատավորի նկատմամբ։ Թեպետ նախաքննակատն տվյալների հանձնաժողովը չի տիրապետելու, սակայն ինչպես նիստից հետո Կոստանյանն ասաց քննարկելու են մեխանիզմներն ու գործիքակազմը՝ հիմք ընդունելով այդ գործի օրինակը: Կոստանյանը նշեց, որ արդար դատաքննության իրավունքի պահպանումը պետության պոզիտիվ պարտավորությունն է, պետք է բացառի արդար դատաքննության իրավունքի ցանկացած անօրինական դրսեւորում․«Մենք հարցնելու ենք, թե դատախազության հսկողությունը տվյալ դատավարական գործողությունների իրականացման մասով առնվազն պատշաճ եղե՞լ է, թե՞ չի եղել, այսինքն, հսկողություն եղե՞լ է, թե՞ չի եղել, կամ պատշա՞ճ է եղել»: Եթե ավելի պարզ ձեւակերպենք, ՀՀԿ-ն նախաձեռնել է այլընտրանքային դատախազություն՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ղեկավարությամբ, որը հսկողություն է իրականացնելու դատախազության գործողությունների նկատմամբ եւ թույլ չի տալու, որպեսզի Արթուր Դավթյանը իշխանահաճո գործողություններ իրականացնի։ Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am