«Փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը պետք է սահմանափակվի». վարչապետ

Կառավարությունը քննարկել է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծով առաջարկվում է հնարավորություն տալ տոտալիզատորի կազմակերպիչներին, բացի վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից, իրականացնել նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ տեսակով: Այդ կապակցությամբ կառավարությունն առաջարկում է նշված հոդվածը խմբագրել՝ նախատեսելով, որ վիճակախաղերի կազմակերպիչներին իրավունք է տրվում, բացի վիճակախաղերի կազմակերպումից, զբաղվել նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման և դրա սպասարկման ծառայությունների մատուցման, կազմակերպչի աշխատակիցների համար և տոմսերի վաճառքի կետերում հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ: Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 5.3-րդ հոդվածով առաջարկվում է հանրային նշանակության օբյեկտներ շահագործող անձանց պարտավորեցնել՝ արգելափակելու ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը: Նախատեսվում է նաև վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը չպահպանելու դեպքում: Փաստորեն, նշված սահմանափակումները չեն տարածվում օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի կազմակերպիչների պաշտոնական կայքերին, որոնք հասանելի են ՀՀ տարածքում: Կառավարությունը, մասնավորապես, գտնում է, որ նման մոտեցումը կբերի հանրապետության տարածքում չգրանցված կազմակերպությունների կողմից առաջարկվող նմանօրինակ կայքերի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող օգտատերերի ավելացմանը, ինչը կհանգեցնի անհավասար մրցակցային դաշտի ստեղծմանը և ՀՀ-ում լիցենզիա ունեցող կազմակերպիչների իրավական և ֆինանսական վիճակի վատթարացմանը: Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդ կարգավորումից: Անդրադառնալով օրենսդրական փաթեթին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ես որոշակի մտահոգություններ եմ ստացել, որ ոլորտի ներկայացուցիչների հետ բավարար չափով քննարկումներ տեղի չեն ունեցել: Ակնհայտ է, որ այս փուլում նախագիծը հավելյալ քննարկումների և լրամշակումների կարիք ունի: Այս ոլորտում մենք լուրջ պրոբլեմներ ունենք, որոնք պետք է լուծենք»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ քննարկումները պետք է շարունակվեն՝ համոզվելու համար, որ առաջարկվող լուծումները միտված են այն նպատակներին, որոնք տրամաբանական և ընդունելի են բոլորի համար»: «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է նաև, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում: Անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դա կբերի աշխատատեղերի զգալի կրճատմանը. «Խոսքը գնում է մի քանի հազար հոգու մասին, և կարծում եմ նաև, որ այս հարցում մենք պետք է ուշադիր լինենք և նաև քննարկումների միջոցով հասկանանք, թե ինչպես ենք դա անում: Ես համաձայն եմ, որ փաթեթը բավական լավն է, բայց պետք է անել փուլային և շատ զգույշ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ խնդրին պետք է տրվի հավասարակշռված լուծում: «Միանշանակ է, որ այդ գազալցակայաններում գործող անհասկանալի սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում: Դա լուրջ խնդիր է, և դրանք ուղղակի պետք է հանվեն: Շատ կարևոր է, թե ինչպես կազմակերպել այդ գործընթացը, որպեսզի խնդիրն իսկապես ճիշտ լուծվի: Երբ նայում ենք տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է, որ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է, և մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը՝ մի կողմից, աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար՝ ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ էլ մյուսը», - ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է բաց, թափանցիկ, հրապարակային քննարկումներ, բացառել սուբյեկտիվության գործոնը և արագ լուծենք խնդիրը, որովհետև մարդիկ համատարած ահազանգում են այդ մասին: Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս պարագայում առկա է տնտեսության կառուցվածքի խնդիր: «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ և նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշների մեջ, դա արդեն շատ լուրջ խնդիր է մի երկրում, որտեղ շուրջ 30 տոկոս աղքատություն կա: Մեր քայլարշավի ընթացքում ամեն բնակավայրով անցնելիս այս հարցը կոնկրետ բարձրացվել է, ընդ որում, շատ հետաքրքիր է, որ նաև այն մարդկանց կողմից, ովքեր տառապում են խաղամոլությամբ, այսինքն՝ իրենք ասում են, այո՛, դա այստեղ դրված է, և դա գայթակղություն է: Սա բոլոր առումներով խնդիր է, և եթե նույնիսկ մենք ֆինանսական որոշակի ռիսկեր ենք վերցնում, տնտեսական ակտիվության ցուցանիշի ռիսկեր ենք վերցնում, մենք պետք է գնանք դրան: Այսօր մեր տնտեսությունն ի՞նչ է իրենից ներկայացնում՝ ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական, ոչ ինտենսիվ գյուղատնտեսություն, երկրորդը՝ մոլախաղեր և երրորդը՝ ընդերքի արտահանում: Այս տնտեսական կառուցվածքը մեզ ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել: Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն, այսինքն՝ սննդի արտադրություն և այլն, և այլն, այսինքն՝ պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա: Եվ այս ռեվերսի, այս փոփոխության շրջանում նաև որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ենք ունենալու, բայց պետք է գնանք, հակառակ դեպքում կստացվի, որ ուղղակի դանդաղ իրավիճակին հարմարվում ենք, այնքան որ որևէ փոփոխություն չլինի, իսկ դա, ինչպես հասկանում եք, անհնար է: Այդ փոփոխությունները չեն կարող չլինել, և մենք պետք է վճռական գնանք այդ քայլերին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է խնդիրը շատ կոնկրետ ձևակերպել. «Գազալցակայաններում և ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում: Սա առաջինը: Երկրորդը՝ պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով սահմանափակվի փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը, և, ի վերջո, նաև դրանք նույնպես դուրս գան: Առաջինը՝ պետք է անել շատ արագ և շատ վճռական, երկրորդը՝ քանի որ իրենք, այնուամենայնիվ, կազմակերպման ավելի բարդ ձևեր ունեն, պետք է ավելի լավ մտածված անել: Եվ երրորդը՝ ռազմավարական առումով պետք է բացառենք այն իրավիճակը, երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, և ուզում ենք հասկանալ՝ այդ ինչ ցուցանիշ է, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել: Պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով, բնականաբար: Այսինքն՝ այս 3 խնդիրը մենք պետք է լուծենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը մեկ անգամ ևս նշել է, որ պետք է ամեն ինչ բաց քննարկել, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ այս համատեքստում որևէ թեմա լոբինգ է արվում. «Եթե պարզվի, որ կան սուբյեկտիվ պահեր, այդ սուբյեկտիվ պահերն էլ պետք է վերացնել, հանել, որպեսզի ամեն ինչ լինի ճշգրիտ, ոչ թե ճիշտ, այլ ճշգրիտ»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա G7-ի գագաթնաժողովում Թրամփը չի բացառել Ռուսաստանի հետ «Անկորիջի համաձայնագրերից» հրաժարվելը. Axios՝ հղում անելով երկու պաշտոնյայի Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am