Մարտի 1-ի համար պատասխանատու են «առաջին հերթին զանգվածային անկարգություններ հրահրողները»

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին, խոսել քաղաքականություն իր վերադարձի, Պուտինի հետ հարաբերությունների, Մարտի 1-ի համար պատասխանատվության և այլ հարցերի մասին։ «Ես երբեք քաղաքականությունից չեմ հեռացել։ Ինչպես ընդունված է ասել՝ նախագահները քաղաքականությունից չեն հեռանում։ Տասը տարի ես բավական պասիվ էի։ Տեսակետ էի հայտնում սկզբունքային հարցերի շուրջ, որոնց հետ համաձյան չէի, այլ ակտիվություն չէի ցուցաբերում։ Հիմա ես շատ ավելի ակտիվ եմ արտահայտվելու»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ ներգրավվելու է քաղաքական գործընթացներում. «դա կարող է լինել կուսակցություն կամ շարժում կամ գործուն աջակցություն որևէ կուսակցության»։ Հարցին, թե արդյոք որոշե՞լ է՝ սատարելո՞ւ է Հանրապետական կուսակցությանը, թե սեփական որևէ բանն է ստեղծելու, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ «դեռ չի կողմնորոշվել, նաև՝ այն ամենի պատճառով, ինչ տեղի է ունենում»։ Ճշտող հարցին, թե ինչ է տեղի ունենում, երկրորդ նախագահը պատասխանել է, որ «չի կարծում՝ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում»։ Նրա խոսքով՝ չորս ամիսը բավական ժամանակաշրջան է հասկանալու, թե «որքանով է իշխանությունը ձեռնհաս, ինչ արժեքների վրա է հենվում և արդյոք համակարգային աշխատանքի ունակ է, թե ոչ»։ «Ի՞նչ եք հասկացել նոր իշխանության մասին չորս ամսվա ընթացքում» հարցին Քոչարյանը պատասխանել է․ «Որ այն քաոտիկ է, չի հասկանում տնտեսությունից, չունի գործողությունների հստակ ծրագիր։ Կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ»։ ՀՀ երկրորդ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հետ՝ ասելով, որ Փաշինյանի «անսանձ պոպուլիզմը Չավեսի ոճի լատինամերիկյան պոպուլիզմ է հիշեցնում իրեն»։ Քոչարյանը խոսել է նաև աշխարհաքաղաքական առաջնահերթությունների մասին, որոնցում ցանկացած «անզգույշ քայլ» կարող է դառնալ «ուղիղ սպառնալիք» երկրի անվտանգությանը։ Նա աշխարհաքաղաքական շրջադարձի փորձի նախանշան է համարել հայկական կողմի՝ «առաջին դեմքի մակարդակով մասնակցությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, «մասնակցությունը միջանցքներում ինչ-որ սելֆիների», ինչը «բացարձակ անհասկանալի է իր համար»։ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերիմ հարաբերություններին՝ ասելով, որ մշտապես համագործակցել են միմյանց հետ և «երբեք չեն ստել իրար»։ «Մենք շփվել ենք նաև նախագահությունից հետո։ Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան, զգում եմ, որ նա էլ նման վերաբերմունք ունի իմ հանդեպ»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ «գուցե դա քիմիա է, որը միշտ չէ հնարավոր բացատրել»։ «Դուք Վլադիմիր Պուտինի հետ «դու»-ո՞վ եք շփվում» հարցին ի պատասխան Քոչարյանն ասել է, որ չի ցանկանում քննարկել այդ թեման՝ նշելով, որ Պուտինի զանգը [ծննդյան առթիվ շնորհավորանքը – ՍիվիլՆեթ] «լուրջ աջակցություն է», սակայն ինքը «երբեք ի ցույց չի դրել նման հարաբերությունները»։ «2008թ․ մարտի 1-ին երևանյան բողոքի ժամանակ զոհվածների համար պատասխանատվություն զգու՞մ եք» հարցին ի պատասխան Քոչարյանն ասել է, որ «առաջին հերթին պատասխանատու են նրանք, ովքեր քարոզարշավի ժամանակ  իրավիճակն այն աստիճանի էին արմատականացրել, որ այդ ամենը հակամարտություն հրահրեց»։ «Իշխանությունը մշտապես ունի զենք չկիրառելու ընտրություն» հարցադրմանը Քոչարյանը հակադարձել է, որ տասը զոհերի համար պատասխանատու են «առաջին հերթին նրանք, ովքեր հրահրել էին զանգվածային անկարգությունները»։ «Եվ քանի որ տվյալ դեպքում կար ընդդիմություն, կար իշխանություն, որոշ չափով պատասխանատվությունը կիսվում է։ Անկասկած, կիսվում է։ Գուցե որևէ մեկը կարող էր անել որևէ բան, ինչը կարող էր կանխարգելել հակամարտությունը։ Սակայն պայմանական եղանակով, հետադարձ կերպով կարելի է հորինել այնքան սցենարներ, որ պարզապես կխճճվես։ Այն իրավիճակում ամեն ինչ կարող էր լինել շատ ավելի վատ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am