Անկախությունն էլ է ինքը

  Սեպտեմբերի 21-ին, Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է «Սելֆի ժամ» խորագիրը կրող միջոցառումը։ Միջոցառման շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ:  Սա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հերթական հանճարեղ իդեան է, այդ յուրօրինակ աղջկա մտածելու սահմանափակ օրգանում ծնված գաղափարը: Մակունցը հայտնի է նրանով, որ իր աշխարհաճանաչողությունը սկսվում եւ ավարտվում է սեփական երեւակայության սահմաններում: Օրինակ նա հենց սկզբից հայտնի դարձավ նրանով, որ  հայտարարեց, թե մշակույթն ինքն է, դա էլ քիչ է` մշակույթն էլ իր մեջ է: Թե ոնց է հաջողվել հազարամյակների մշակույթը տեղավորվել այս փոքրիկ աղջկա ներսում` անհայտ է: Բայց որ նա , իսկապես, մի յուրօրինակ մշակույթի մարմնացում է, համոզվում ենք իր ծրագրերից: Սելֆիամոլ եւ լայվերի մեծն գիտակներ հեղափոխական իշխանության ներկայացուցիչների մտքով բնական է, այլ միտք չէր կարող փայլատակել, քան անկախության օրը նշանավորել սելֆիով: Մակունցի տրամաբանության համաձայն Հայաստանի  քաղաքացիներն այսօրվանից պետք է խանդավառված ու վարակված լինեն՝ անկախության ուրախությունն իրենց մեջ ունենալով, քանզի Հանրապետության հրապարակում սելֆի են անելու եւ այն էլ հայտնիների հետ, որոնց մեջ, բնականաբար, ինքը՝ մշակույթի այս մարմնացումը: Սրանից որոշ ժամանակ առաջ էլ այս օրիորդի ուղեղում հղացել էր հեղափոխության ցուցասրահ բացել: «Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն», գրել էր Ֆեյսբուքյան իր էջում: Ստացվում է, որ Փաշինյանի թիմում առանձնապես չեն փայլում իրենց համստությամբ, կարծելով, թե իրենք ու իրենց նախասիրությունները վերին ատյանի ճշմարտություններ են: Եթե սույն օրիորդին հաջողվեց ուտացնել իր հեղափոխության ցուցահանդես բացելու իր անամոթ ծրագիրը՝ իրենց դարձնելով երկրի պատմության անբաժանելի մասը և տեղ զավթելով այդ պատմության ցուցասրահներում, ապա ինչու չփորձել անկախության տոնը վերածել սեփական թիմի ամենասիրելի նախասիրության՝ սելֆիի ժամի: Սովորաբար պատմությունն արժանանում է ժամանակի քննությանը ու ժողովուրդն ինքն է  գնահատում, թե տվյալ իրադարձությունն ու անհատները որքանով են հիշարժան ու պատմական: Սակայն հիմա, ինչպես տեսնում ենք, ժողովրդի ցանկության հետ հաշվի նստելու անհրաժեշտություն չկա: Օրիորդ Մակունցը, որ երեկ մշակույթն էր մարմնավորում, նախորդ օրը՝  պատմությունը, այսօր էլ կարծում է, որ անկախության մարմնացում է ու իր ցանկությունների ծիրում պետք է  կազմակերպի պետական միջոցառումը: Անի Սահակյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am