Մակրոնի հարցն ու պատերազմը

Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Փարիզ կատարած այցը, ելույթ է ունեցել Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, արձանագրելով, որ առաջիկայում Հայաստանն ավելի լուրջ և մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա: Ֆրանսահայերը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններով և հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Փաշինյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն իսկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն և խոսք չկա: «Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեր պատկերացումներով և նրանով` արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը: Մտքեր փոխանակեցինք այս հարցի կապակցությամբ, և ես նրան ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որովհետև դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին, այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը: Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից», ասել է Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանը և Ալիևը ուզում է ասել և արձանագրում է կամ բարձրաձայնում է, որ Ղարաբաղը, իր կարծիքով, պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ դա նրանց քաղաքական, էսպես ասած, իդեա ֆիքսն է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, երբ մենք ասում ենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, Ադրբեջանը ասում է, որ «ես չեմ խոսում Ղարաբաղի հետ, ես չեմ բանակցի Ղարաբաղի հետ», - նշել է Հայաստանի վարչապետը և շարունակել․ - «Այսինքն, Ալիևը ուզում է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, և չի ուզում խոսել նրա հետ: Սա ի՞նչ տրամաբանություն է: Այսինքն, եթե տեսականորեն նայենք այս իրավիճակին, նա մտածում է, որ մի երկրում կարող են լինել տարբեր մասեր, որի հետ կառավարությունը չի՞ խոսում: Պատկերացրեք մի երկիր, որի կառավարությունը չի խոսում իր երկրի մի մասի հետ: Եթե այդպես է, կնշանակի, որ Ալիևը ուզում է Ղարաբաղը առանց ղարաբաղցիների: Սա էլ նշանակում է, որ Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ է՝ պնդելով, որ Ադրբեջանը իրենց նկատմամբ վարում է ցեղասպանության և ցեղասպան քաղաքականություն: Այսինքն՝ Ալիևը ոչ թե ուզում է Ղարաբաղը՝ իր ամբողջության մեջ, Ալիևը ուզում է Ղարաբաղը առանց մարդկանց, առանց ղարաբաղցիների: Եվ հետևաբար՝ նրա տրամաբանությունը ցեղասպան տրամաբանություն է: Եվ հետևաբար՝ ճիշտ են ասում ղարաբաղցիները, որ Ադրբեջանի կազմում լինելը նշանակում է իրենց ֆիզիկական ոչնչացում», - շեշտել է Փաշինյանը` հավելելով, որ եթե Ալիևը իրոք ուզենար Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ, ինքը պիտի բոլոր հնարավոր առիթները օգտագործեր Ղարաբաղի հետ երկխոսություն ծավալելու համար: «Ինչպե՞ս կարելի է չխոսելով վերադարձնել, ընդգրկել սեփական երկրի կազմ: Նա, նշանակում է, ուզում է հողը առանց ժողովրդի: Նշանակում է՝ ճիշտ են ասում ղարաբաղցիները և հայությունը, որ սա ոչ թե ուղղակի կոնֆլիկտ է, սա մի կոնֆլիկտ է, սա մի հարց է, երբ ուղղակի Ադրբեջանում հայ լինելը, առավել ևս՝ ղարաբաղցի լինելը դա ուղիղ սպառնալիք է ֆիզիկական գոյությանը: Եվ հետևաբար՝ էդ դիրքորոշմամբ Ալիևն ինքը ապացուցում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», նշել է Փաշինյանը: «Հրաժարվելով բանակցել, ասելով, որ ինքը չի բանակցի Ղարաբաղի հետ, Ալիևը մեծ ծառայություն է մատուցում մեզ, որովհետև մենք այլևս խոսելու համար որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չունենք, ինքն է ապացուցում, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, և արդեն իսկ Ալիևը որոշել է, որ Ղարաբաղը չի լինելու, չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և մնում է, որ Ղարաբաղը ինքը որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ», ամփոփել է Նիկոլ Փաշինյանը: Փաստացի, Փաշինյանը Մակրոնի հետ բանակցություններից հետո էլ ավելի կոշտ գնահատականներ է հնչեցրել՝ Ալիևին հասկացնելով, որ եթե շարունակվի սպառնալիքների, ռազմատենչ քաղաքականությունը՝ Արցախը լրջորեն պետք է մտածի Հայաստանին միանալու մասին: Սա նշանակում է, որ բանակցային գործընթացն, իսկապես, խիստ անորոշ փուլ է մտել, դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով: Հայկական դիվանագիտությունն ուժերը պետք է կենտրոնացնի՝ աշխատելով գործընկեր պետությունների, և, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հետ: Պետք է հասնել նրան, որպեսզի Ալիևին զերծ պահել պատերազմից ու ձգտել հասնել նրան, որպեսզի նրան նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Թամար Բագրատունի

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am