Պատերազմի «դաբրոյի» հարցը՝ Փաշինյանի ու Ալիևի մտքում

Հայ-ադրբեջանական սահմանին Բաքուն լարվածություն է պահպանում: Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, կրակ է բացել ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին, «Արմենպրես»-ին հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են արձակել Արենի գյուղի ուղղությամբ: Ադրբեջանի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով, Sputnik Արմենիային ասել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում», — ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ սահմանի մոտ գյուղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպես Տավուշի մարզում, կետերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշվել են: Ինչպես նշել է ՊՆ խոսնակը, սովորաբար ադրբեջանական զինված ուժերը կրակում են ուշ երեկոյան կամ ցերեկը՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների հետ: Այս դեպքում կրակել են սեպտեմբերի 15-ի երեկոյան: Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 15-ին 23։45-ի սահմանում կրակ էին արձակել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Այդ կրակոցների հետևանքով տուժել էր գյուղացիներից մեկը՝ 1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը, որը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Իսկ Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։ Ավելի վաղ Ադրբեջանը գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։ Որո՞նք են դրա պատճառները: Այս հարցին պատասխանելու համար պետք է  նախ արձանագրել, որ պաշտոնական Բաքուն վաղուց էր որդեգրել բանակցությունները տապալելու քաղաքականություն՝ դեռ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Հայաստանում կառավարության փոփոխությունը, ներքաղաքական բուռն զարգացումները, կարծես, պարարտ հող են ստեղծել Ալիևի համար նոր լարվածություն ստեղծելու համար: Դատելով Ալիևի վերջին օրերի հայտարարություններից՝ ուղղված Հայաստանի ուղղությամբ, զորավարժություններում Հայաստանը թշնամի պետություն նախանշելը՝ Ալիևը կարող է «խաղարկել» 2016թ. ապրիլյան պատերազմի սցենարը: Ու այստեղ հաջորդ տրամաբանական հարցը, որը ծագում է՝ հետևյալն է, ինչպե՞ս իրեն կդրսևորի Ռուսաստանը, որը ապրիլյան պատերազմից 2 հետո ստանձնեց զինադադար կնքելու միջնորդի դերը: Այս հարցադրումը, վստահաբար ունեն իրենց գլխում թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը: Նիկոլ Փաշինյանն էլ մի առիթով Ռուսաստանին անուղղակիորեն Արցախում պատերազմի վերսկսման պատասխանատու համարեց, հասկացնել տալով, թե չի կարծում, որ Ռուսաստանին ձեռնտու կլինի պատերազմի բռնկումը: Այնպես որ, պատերազմի մեկնարկի «դաբրոյի» հարցը բոլորի գլխում է: Թամար Բագրատունի

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am