Փաշինյանը չի ընդունում «զինադադարը», մեծ մարտն առջեւում է

Ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքական իրադրության կտրուկ սրումը կարծես տեղի չի տալիս։ Բարգավաճ Հայաստանը երեկվանից «զադնի է» դրել, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրոհը։ Իրավիճակը, հիշեցնենք՝ պայթեց կիրակի օրը՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթով, ով ի պատասխան վարչապետի Իմ Քայլը դաշինքի բացահայտ եւ քողարկված հարձակումների, պայթեցրեց մրցակից դաշինքը, տղամարդկության կոչեր արեց Հայկ Մարությանին, բանավեճի հրավեր ու հակադարձ մեղադրանքներ, որ երկրորդ եւ երրորդ նախագահների հետ համագործակցում է Փաշինյանը՝ վկան Իմ Քայլի ընտրացուցակում Սերժ Սարգսյանի մերձավորների ներկայացվածությունը։ Զոհրաբյանը շեշտեց, որ ելույթը պատասխանն է այն վերաբերմունքի, որը դրսեւորել են Փաշինյանն ու իր թիմը, որոնք դաշնակիցներին նախ «սեւեր» անվանեցին, ապա «քուչեքում ՀՀԿ-ի հետ բանակցողներ», իսկ ֆեյքային հարձակումների լեքսիկոնը հրապարակման ենթակա չէ։ Զոհրաբյանի քարուքանդ անող ելույթից հետո ԲՀԿ-ն ակնհայտորեն մեղմացրեց դիրքորոշումը, քարոզարշավը շարունակեց նախկինի պես, ասես ոչինչ էլ չէր եղել, բայց դա հետ չպահեց Նիկոլ Փաշինյանին։ Ավան վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ելույթ ունենալիս նա գերազանցեց ինքն իրեն ՝ ասելով․«Բոլոր նրանք, ովքեր կփորձեն որեւէ ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը լիովին կորցրել է ողջամտությունը եւ կարծում է, որ եթե պետության ղեկն իր ձեռքին է, ապա մարդկանց կարելի է «պատերով տալ»։ Դա հենց առաջին ոտնձգությունն է իրավական, ժողովրդական պետության նկատմամբ, որի ղեկավարը ըստ էության անհավասարակշիռ, հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մեկն է։ Ով առաջնորդվում է ոչ թե օրենքի գերակայությամբ, այլ սեփական նախասիրություններով՝ ծեփել, փռել, ջարդելով։ Ստացվում է, որ ի դեմս Փաշինյանի հայ ժողովուրդը թավշյա հեղափոխությամբ մի առաջնորդի է իշխանության բերել, ով նախկին բռնապետերի փոխարեն որոշել է իր բռնապետությունը հաստատի։ Այս հայտարարության հեղինակը կարող էր լինել ցանկացած մեկը, բայց ոչ երբեք պետության ղեկավարը, ով իրեն «տերմինատորի» տեղ է դրել ու աջուձախ ոչնչացնում է շրջակա միջավայրը, եւ դա անում է կամ սպառնում է անել սեփական ձեռքրով․․․ Պատահական չէ, որ այս հայտարարությունից հետո նորից մարտադաշտ նետվեց ԲՀԿ-ն ՝ի դեմս Նաիրա Զոհրաբյանի։ Նա հորդորեց իրենց չսպառնալ ժողովրդով, այլեւ չի ստացվելու ԱԺ շենքի մոտ ժողովրդի ճնշմամբ պարտադրել սեփական կամքը, ավելին, Զոհրաբյանը հայտարարում է, որ ԲՀԿ-ն դեռ կմտածի արտահերթ ընտրություններին կողմ քվեարկել-չքվեարկելու հարցի շուրջ։ Իսկ Վահե Էնֆիաջյանն էլ վարչապետի թիմի վերաբերյալ նոր բացահայտումներով հանդես եկավ․«Էդուարդ Երանոսյանը, Արաբկիրի ՔՊ-ի տարածքային կառույցի ղեկավարը, խոսակցություն կա, որ ընտրություններից հետո նա լինելու է այդ վարչական շրջանի ղեկավարը: Նախորդ ընտրություններում այդ մարդը Սամվել Ալեքսանյանին է սատարել եւ ակտիվ աշխատել է նրա համար», այսօր ասուլիսում հայտարարեց Վահե Էնֆիաջյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ «TV մոլ» պարբերականի 2008 թվականի հուլիսի 2-8-ի համարում Հայկ Մարությանը հայտարարել է, որ հպարտ է, որ ապրիլի 9-ին լույս աշխարհ եկած իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այլ տեղեկություններ էլ ունեն, որոնք առայժմ չեն մանրամասնի: Դա կանեն քարոզարշավի առաջիկա օրերին: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ ԲՀԿ-ն անցնում է հաջորդ գրոհին եւ դադարեցնում առերեւույթ զինադադարը։ Անի Սահակյան

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am