Կայծը տրվեց, պայթյունն անխուսափելի է

Երեւանի ավագանու քարոզարշավի յոթերորդ օրը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը պայթեցրեց Ծառուկյան-Փաշինյան թիմերի միջեւ հակամարտությունը։ Չնայած քարոզարշավի առաջին իսկ օրվանից ու դրանից էլ առաջ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» մրցակիցներին՝ անխտիր բոլորին, անվանել էր «սև»՝ նրանց կապելով Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, այդուհանդերձ Գառուկյանի թիմում ներքին որոշում էր կայացվել քարոզարշավը տանել «սիրո եւ համերաշխության» մթնոլորտում, մրցակիցներին չվարկաբեկելու, սեփական տեսլականը ներկայացնելու սկզբունքի վրա։ Հասկանալի է, որ նման մարտավարությունը նաեւ հիմնաված էր սեփական թիմի խոցելիության հանգամանքի վրա, ի վերջո, դեռեւս մինչեւ ավագանու քարոզարշավը իրավապահները ձերբակալեցին, ապա ամիսներ հետո ազատ արձակեցին Գագիկ Ծառուկյանի ամենահավատարիմ մարդուն՝ Էդուարդ Բաբայանին։ Բայց նույնիսկ այս հանգամանքը Ծառուկյանի թիմին մարտի դուրս չբերեց եւ նրանք գործընթացներին հետեւեցին հնարավորինս զսպվածությամբ, զուգահեռ տեղեկություններ կային, որ ստուգումներ են իրականացվում Ծառուկյանին պատկանող օբյեկտներում։ Բայց Փաշինյանի թիմը շարունակում էր նորանոր գրոհներ ձեռնարկել։ «Սեւերի» հայտարարությունից հետո անձամբ վարչապետը հայտարարեց «քուչեքում» ՀՀԿ-ի հետ բանակցողների մասին, նա անուններ չտվեց՝ այդպիսով կասկածյալ համարելով բոլորին։ Զուգահեռաբար Փաշինյանի կողմնակիցները սոցցանցերում տոտալ հակաքարոզչություն են ծավալում իրենց դաշինքի հիմնական մրցակիցների՝ ԲՀԿ-ու «Լույս» դաշինքի դեմ։ Դրանք արվում են եւ բացահայտ, եւ «ֆեյքերի» միջոցով։ Միեւնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հարցազրույցով՝ վերահաստատելով հավատարմությունն ու աջակցությունը Փաշինյանին ու նրա կառավարության։ Սակայն Փաշինյանի թիմը գրոհը չի դադարեցնում, սոցիալական ցանցերի օգտատերերը երեկվանից հաղորդագրություններ են ստանում հետևյալ բովանդակությամբ. «Նաիրա Զոհրաբյանին ընտրելով՝ դուք ընտրում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրելով Գագիկ Ծառուկյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին»: Կանխատեսելի էր, որ պատասխանը չի ուշանալու, քանի որ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ շարունակ հարվածներ էին հասցվում, իսկ մրցակիցներին ու հասցեատերերի լռությամբ տպավորություն ստեղծվում, որ ընդունում են հասցեագրված մեղադրանքները։ Եւ ահա, Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած հանրահավաքում խիստ քննադադության ենթարկելով «Իմ քայլը» դաշինքին, Նաիրա Զոհրաբյանը բացահայտեց, որ առանձնապես չունեն համակրանք հեղափոխական իշխանության նկատմամբ, պարզապես լռել են գործընկերային շահերից ելնելով։ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց, որ ինքը կշարունակեր չեզոքություն պահպանել, սակայն վերոնշյալ հաղորդագրությունը լցրեց համբերության բաժակը։ «Հիմա ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրում եք դուք, «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի PR-ն անում եք դուք, որովհետև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք, դուխ չունեցաք Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական PR-ը, Քոչարյանին քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է»,-ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն շարունակելով, որ 15 տարի շարունակ հայաստանցուն վախեցրել են Ռոբերտ Քոչարյանով՝ նշելով, որ ԲՀԿ-ով նա վերադառնալու է քաղաքականություն, բայց 15 տարի ԲՀԿ-ն եղել են իրենք, ԲՀԿ-ն եղել է Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները:«Այդ Ռոբերտ Քոչարյանին չտեսանք, Ռոբերտ Քոչարյանը մեզ չի հետաքրքրում, բայց օգտագործելով քաղաքական էյֆորիան՝ փորձում են Ռոբերտ Քոչարյանով վախեցնել, և դրա համար իրենց տներում ու շրջապատներում ասում են՝ քանի դեռ մարդիկ հեղափոխական էյֆորիայի տակ են, արագ պետք է անել ավագանու ընտրություն, հետո ԱԺ, որովհետև էյֆորիան անցնելու, է և մարդիկ հասկանելու են, թե ինչ է կատարվում. գնաճ է, իրենց խնդիրները չեն լուծվել, երկիրը կանգնած է արտաքին լրջագույն մարտահրավերի առաջ»։ Ի տարբերություն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի՝ Զոհրաբյանն ասել է, որ ինքը գաստրալյոր չէ և Երևանի ընտրությունների արդյունքներից կախված չի որոշելու՝ մնալու է Երևանում, թե գնալու է Պրահայի առանձնատներից մեկը վայելելու։Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ուղղակի մերկացրեց Փաշինյանին ու նրա կադրերին՝ կոչ անելով Հայկ Մարությանին տղամարդավարի գալ իր հետ բանավեճի, առանց Նիկոլ Փաշինյանի․« Հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ»: Այսպիսով՝ Նաիրա Զոհրաբյանը ընդունեց նետված ձեռնոցը եւ առջեւում մեծ պայթյունն անխուսափելի է լինելու, Ծառուկյանի ու իր թիմի նկատմամբ նորանոր հարվածների տեսքով։ Սակայն պետք է նկատել, որ Նաիրա Զոհրաբյանը բաց չթողեց պատմական պահը, մրցապայքարը մոտենում է ավարտին եւ չէր կարելի խուսափել վճռորոշ մարտից։ Հատկապես, երբ «թափառող» հսկա էլեկտորատ կա ի դեմս ՀՀԿ որոշ զանգվածի, որը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հակառակորդի կողմն անցնել՝ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է սկզբունքով», իսկ Ծառուկյանի թիմում մինչ այս պահը միայն Փաշինյանի գովաբանությամբ էին զբաղված։ Պատահական չէ Զոհրաբյանի այն նկատառում, թե արտահերթ ընտրություններին ընդառաջ, դեռ որքաններին են պառկացնելու ասֆալտներին։ Անի Սահակյան

դիտվել է 129 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am