Փաշինյանը՝ պատային իրավիճակում

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը օրեցօր ապացուցում են, որ Փաշինյանը հավակնում է Հայաստանում թե վարչապետ աշխատել, թե քաղաքապետ, թե դատավոր, թե դատախազ եւ իր գործողություններով երկիրը տանում է ոչ թե միակուսակցության, այլ միապետության։ Օրինակ սրանից մեկ տարի առաջ ամենապայծառ երեւակայություն ունեցող մարդը չէր պատկերացնի, որ ցածրակարգ սերիալների հերոս Կարգին Հայկոն մի օր քաղաքապետ կդառնա։ Եւ ահա, Փաշինյանը որոշեց, որ պետք է նա զբաղեցնի այդ պաշտոնը, ուրեմն այդպես էլ կլինի։ Բանն այն է, որ ոչ թե միայն Փաշինյանն է բոլորիցս մարգարե ու գիտի Հայկ Մարությանի ունակությունները, այլ գիտի, որ իրականում ինքն է կառավարելու մայրաքաղաքը, իսկ Կարգին Հայկոն ֆիզիկական ներկայություն է ապահովելու։ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ խորհրդարանում ուշագրավ հայտարարությունից էլ կարելի է փաստել, որ վարչապետը հավակնում է դառնալ Հայաստանի թե Քննչական մարմնի, թե դատախազության, թե ոստիկանության ղեկավարը։Խոսելով Փաշինյանի մի քանի օր առաջ արած հայտարարության մասին՝ ով փորձի երկրում իրավիճակը լարել, նրան կլարեն երկրից, Լենա Նազարյանն ասել է, որ շատ կարևոր է կոնտեքստը, այդ հայտարարություններն արվում են ի պատասխան: «Մենք ունենում ենք տեղեկություններ, որ ընտրակաշառք են բաժանում: Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով և ճշտեն: Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին և փոխանցել են տեղեկություններ, որովհետև քաղաքացիները մեզ ակտիվ հաղորդում են լուրեր այդ մասին: Ըստ էության, այդ կոշտ հայտարարություններն ուղղված են այն անձանց, քաղաքական գործիչներին, ովքեր գործում են հեղափոխության արժեքներին դեմ ու օրինականությանը դեմ: Մենք խոստացել ենք ազատ ու արդար ընտրությունները, և եթե կլինեն քաղաքական գործիչներ կամ ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներ, ապա նրանք վտանգում են ընտրությունների օրինականությունը և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան: Նաև, այո, պետք է քշվեն Հայաստանից»,- հայտարարել է Լենա Նազարյանը: Ուշադրություն, տիկին Նազարյանը շատ ընդգծված նշում է՝ «եթե կլինին այդպիսիններ»․․․այսինքն՝ դեռեւս չկան, սակայն Նիկոլ Փաշինյանը հարկ է համարում նրանց սպառնալ՝ Հայաստանից լարելով։ Իրավական պետություններում նման ահազանգերի դեպքում ցանկացած մեկը, առավել եւս իշխանության կրողները կդիմեին իրավապահներին, ապա չէին խախտի անմեղության կանխավարկածը ու կասպասեին ուսումնասիրությունների ավարտին։ Փաստն այն է, որ ցայսօր ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելու կամ խոստանալու դեպքերով քրեական գործեր չեն հարուցվել։ Սա նշանակում է, որ կամ վարչապետը գիտի ու արգելում է ընթացք տալ այդ գործերին՝ դաշնակիցների դեմ կոմպրոմատային փաթեթ հավաքելու նպատակով, կամ էլ օդում կախված լուրերի հիման վրա ահուսարսափի մթնոլորտում է պահում ոչ միայն մրցակիցներին, այլեւ մարդկանց հոծ զանգվածների։ Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն էլ իրենց առաջարկներով պատային իրավիճակում դրեցին Փաշինյանին։ Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կրկին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ի պատասխան Նազարյանի հայտարարության կոչ է արել կաշառքի մասին ահազանգերով դիմել իրավապահներին՝ նկատելով, որ ԲՀԿ որևէ ներկայացուցիչ նման քայլի չի դիմում. «Մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել, որ այդ գործողությունը դատապարտելի է և օրենքով սահմանված պատժի միջոցներ և ձևեր կան։ Եթե նման տեղեկություն ունեն, նույն ձև օրենքով սահմանված կարգով թող դիմեն իրավապահ մարմիններին և գործ հարուցեն, որևիցե խնդիր չենք տեսնում՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ դա կլինի։ Վստահաբար ասում եմ, որ ԲՀԿ անդամներից որևիցե մեկը նման քայլի և գործողության չի գնալու»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նկատել է, որ եթե նման նման դեպք չի գրանցվել, և կաշառք բաժանելու գործընթաց չկա, ապա օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն պետք է կրեն այն մարդիկ, ովքեր նման լուրեր են տարածում։ Եւ իսկապես, վերջերս իշխանությունն իր ձեռքով փոխեց համապատասխան օրենքը եւ ընտրակեղծարարների պատիժն էլ ավելի խստացվեցին։ Հիմա սուտ մատնության համար եւս քրեական պատասխնատվություն է ենթադրում։ Նկատենք, որ Ծառուկյանի թիմում վերջին օրերին վճռական են տրամադրված իշխանությունների դեմ։ Եթե երեկ թվում էր, թե Նաիրա Զոհրաբյանի մերկացնող ելույթը միայն սեփական տեսակետն է, սակայն այսօր թե Էնֆիաջյանի, թե Տոնոյանի հայտարարություններից պարզ դարձավ, որ մարտական են բոլորը։Իվետա Տոնոյանն ի պատասխան Զոհրաբյանի հանրահայտ ելույթի ասաց, որ ԲՀԿ-ն չի սկսել սև փիար իրականացնել, այս ամենը պարզապես եղել է օրեր շարունակ սոցիալական ցանցերում կոնկրետ տեղեկատվական տեռորի պատասխան:Հանգուցալուծումը եղել է երեկ հանրահավաքի ժամանակ հնչած այդ ելույթը: Տոնոյանի ներկայացմամբ՝ իրենց թեկնածուի հասցեին այդ կոչերն ու սպառնալիքներն իրականացվում են պետական հաստատությունների, նախարարությունների աշխատակիցների ու ֆեյքերի միջոցով: Վահէ Էնֆիաջյանն էլ նշեց, որ նոր Հայաստանում իրենք ցանկանում են, որ իսկապես նոր որակներով քարոզարշավ տեղի ունենա, սակայն առաջին հարվածը եղավ հակառակ ճամբարից։ Նշենք, որ երեկոյան հանրահավաքին իր խոսքը կասի նաեւ Գագիկ Ծառուկյանը, որը կարող է Ծառուկյան-Փաշինյան հարաբերություններում բեկում մտցնել։ Անի Սահակյան

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am