Արցախն ու երկու որդիների տարբերությունը

Ադրբեջանի զինուժը վերջին օրերին ակնհայտորեն լարվածության փուլ են մտցնում իրավիճակը: Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Ադրբեջանական կողմի կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Ադրբեջանի իշխանությունը ըստ ամենայնի նոր իրավիճակ է ցանկանում թելադրել հայկական կողմին: Դա ունի իր պատճառները: Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները, ըստ ամենայնի չէին տեղավորվում Ալիևի «գծած» սցենարի մեջ: Իրավիճակն այնքան է դուրս Ալիևի ծրագրերից, որ նա որդուն է «ուղարկել» ծառայության: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին ՝ Հեյդար Ալիև կրտսերը, զինվորական երդում է տվել, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով 21-ամյա Հեյդարի լուսանկարները երդում տալիս, տողանին մասնակցելիս, զինակիցների հետ շփվելիս, ծնողների հետ գրկախառնվելիս: Միակ որդու զինվորական երդմնակալությանը անձամբ ներկա է եղել նաև նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ այդ հաղորդումների Ադրբեջանի նախագահի որդին ծառայություն կանցնի ոչ թե ազգային բանակի զինված ուժերում, այլ պետական անվտանգության ծառայության զորքերում: Այս գերատեսչությունը ստեղծվել է 2015- ին նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության բազայի վրա: Իլհամ Ալիևի որդին, ում կոչել են պապի՝ Ադրբեջանի նախկին նախագահ, ազգի հայր և հերոս Հեյդար Ալիևի պատվին, 2013 թվականին ընդունվել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Ի տարբերություն քույրերի՝ Արզուի և Լեյլայի, Հեյդարը աչքի չի ընկնում իր ակտիվությամբ, առավել ևս՝ հասարակական գործունեությամբ: Սակայն Ալիևի որդին ամենևին էլ անհայտ անձ չէ անգամ երկրի սահմաններից դուրս և հատկապես միջազգային մամուլում. նա ընդամենը տասնմեկ տարեկան էր, երբ միջազգային հետաքննող լրագրողները պարզեցին, որ Դուբայի ամենաշքեղ ափամերձ գոտիներից մեկում` Ջումերյայում դարձել է թանկարժեք 9 ամառանոցների սեփականատեր: Հետագայում Հեյդար Ալիև կրտսերի անվան հետ կապվող ունեցվածքի մասին տեղեկատվությունը ավելի լայն աշխարհագրություն ընդգրկեց, դրանց արժեքները տասնյակ միլիոններից հասան հարյուրավոր միլիոնների: Ալիևի վարչակազմը, սակայն, այդ հրապարակումներին երբեք որևէ կերպ չարձագանքեց և հրաժարվեց մեկնաբանել, թե որտեղից նախագահի դպրոցական, ապա ուսանող որդուն միլիոնավոր դոլարների հասնող գույքը: Ինչևէ, «ոսկե երեխային» այժմ ծառայության «գործուղեցին», հստակորեն, նպատակ ունենալով հեչ չմնալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուց, որը մեկնեց ծառայության Արցախ: Ինչևէ, ըստ ամենայնի Ալիևի կինն էլ կարող է շարունակել նույն տեմպերով, հետ չմնալով Աննա Հակոբյանի նախաձեռնությունից: Օրերս 2016թ. քառօրյա պատերազմում զոհված մոտ չորս տասնյակ զինծառայողների մայրեր հայտարարեցին, որ միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ աշխարհի բոլոր պատերազմող կողմերին ուղղված խաղաղության կոչին։ Վարչապետի նստավայրում հյուրընկալված որդեկորույս մայրերը հորդորեցին ադրբեջանցի մայրերին՝ միանալ հայ-ադրբեջանական հակամարտությունը դադարեցնելու իրենց կոչերին: Ըստ ամենայնի Բաքուն ուշի-ուշով հետևում է Հայաստանի և Արցախի իրադարձություններին: Դիվանագիտական ճակատում նպատակ ունենալով հայկական կողմից զիջումներ կորզել, միաժամանակ, փաստում են իրենց գործողություններով, որ չեն կարող հետ մնալ Հայաստանի իշխանությունների քայլերից: «Ոսկե երեխային», որը իր կյանքում որևէ խնդիր չի ունեցել, հիմա «գործուղում են» ծառայելու, վստահաբար կանխելով երկրի ներսում քննադատությունը, որ Հայաստանի վարչապետի որդին առաջնագծում է, իսկ Ալիևի որդին՝ շռայլ կյանքով վայելում է իր երիտասարդ տարիները, մինչդեռ հարյուրավոր զինվորներ զոհվում են՝ Ալիևի քաղաքականության պատճառով: Իհարկե, պարզ է, որ ադրբեջանական հասարակությունը հազիվ թե ընկալի, որ Հայաստանի վարչապետի որդին դեռ վաղուց որոշել էր, որ ինքն, անպայման, ծառայելու է Արցախում՝ իր պարտքը համարելով դա, իսկ Ալիևի որդին պետական անվտանգության ծառայության զորքերում՝ փափուկ պայմաններում ծառայելով քիչ անց «կհերոսացվի» ու ով գիտե, գուցե շուտով նաև Իլհամ Ալիևի ժառանգորդ էլ «կարգվի»: Իսկ, եթե Աստված մի արասցե, պատերազմ բռնկվի՞, որտեղ է լինելու Ալիևի որդին... Մետաքսյա Շալունց

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am