ԳՊԿ-ն շարունակում է գիտության ավերումը նոր «Դուխով»

/Սամվելը նույն Մանվելն է գիտավարչական համակարգում/ Հոդվածս կուզենայի սկսել հորդորով` ուղղված հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ զգուշանա այն անձից, ում խորհրդով նա պատերազմող երկրում գիտության ավերիչին նորից վերանշանակեց ԳՊԿ-ի նախագահի պաշտոնում: Համոզված եմ, որ նման խորհրդականը ոչ միայն մեր երկրի բարեկամը չէ, այլ նաև նպատակ ունի վարկաբեկել Թավշյա հեղափոխությունը: Ակնհայտ է, որ մենք կարող ենք դիմակայել տնտեսապես մեզ գերազանցող թշնամուն միայն «գիտատեխնիկական ճեղքումով» , ինչպես նշում է վարչապետը:  Այդ ճշմարտության գիտակցմամբ դեռ 1991 թվականին Վիկտոր Համբարձումյանի խորհրդով ՀՀ կառավարությանը կից ստեղծվեց ՌԱՀ-ի գիտատեխնիկական խորհուրդը /ԳԽ/ տողերիս հեղինակի ղեկավարությամբ, որի կազմում էին  գիտապաշտպանական համակարգի հետ ուղիղ մասնագիտական առնչություն ունեցող գիտական հիմնարկների ղեկավարները` ակադեմիկոսներ Ռադիկ Մարտիրոսյանը, Վիկտոր Ֆանարջյանը, Լենսեր Աղալովյանը, Ռաֆայել Ղազարյանը և Էվրիկ Աֆրիկյանը: Թվում էր՝ հումանիտար  ինստիտուտի նախկին գիտքարտուղար, երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմող երկրում գիտաատեխնիկական հարցերի որոշման ժամանակ խիստ կարիք ուներ ՌԱՀ-ի ԳԽ խորհրդատվությանը: Սակայն նա մտացածին կերպով ստեղծեց գիտաավերիչ և կոռումպածին  համակարգ, որի արդյունքում երկիրը շարունակվում է դատարկվել կարող գիտնականներից, ինչը ցավալի հարված է հասցնում մեր գիտապաշտպանական համակարգին: Չանդրադառնալով պատմական հայտնի մանրամասնություններին՝ նշեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, նույնիսկ արհամարհելով Վիկտոր Համբարձումյանի կարծիքը,  նախկին Կենտկոմի հրահանգով ընտրված ԳԱԱ-ի բոլոր թղթակից անդամներին դարձրեց ակադեմիկոսներ, և նրանք դարձան բարձրագույն իշխանություններին փառաբանող «երգչախումբ»: Արդյունքում Վիկտոր Համբարձումյանի թիմին փոխարինման եկած  ԳԱԱ-ի  ղեկավարությունը, օգտվելով իշխանությունների թողտվությունից, սեփական հարստացման նպատակով փոշիացրեց ԳԱԱ-ի հսկայական  անշարժ գույքը և զանազան կեղծ ծրագրերի միջոցով սկսեց մսխել գիտությանը հատկացված պետական և բարեգործական ֆինանսները:  Իսկ վերջին 10 տարիների ընթացքում գիտության հանցավոր ավերումը իր վրա վերցրեց  ԿԳՆ կազմում ստեղծված Գիտության պետական կոմիտեն: Այդ վարչատնտեսական գործառույթ ունեցող պետական մարմնին տրվեց իրավունք իրականացնելու նաև փորձագիտական գործառույթ: Նման տգիտություն դժվար է հանդիպել որևէ քաղակիրթ երկրում: Թե ինչպիսի աղետալի ավերում բերեց ԳՊԿ-ն հանրապետության գիտության և հատկապես գիտապաշտպանական համակարգին, բավական է գիտական հայացք նետել պատերազմող երկրում ԳՊԿ-ի կողմից ֆինանսավորվող թեմաների ցուցակին կամ ստուգել ապրիլյան պատերազմում մեր 130 երիտասարդ զոհերի պատճառները: Եթե մինչև  ԳՊԿ-ի ստեղծումը գիտական թեմաների ֆինանսավորման  փորձագիտությունը իրականցվում էր մասնագիտական հանձնաժողովների բաց քննարկմամբ, ապա ԳՊԿ-ն այժմ այն  իրականացնում է  կամայականությամբ  ընտրված մի խումբ մարդկանց միջոցով՝ նրանց անվանելով «գիտական հանձնաժողովներ»: Արդյունքում վերջիններս թեմաների ոչ մասնագիտական  գնահատականներով որոշում են՝ ում թեման կարելի  է ֆինանսավորել, իսկ ումը՝ ոչ: Ավելին, հիմնարկությունների և գիտական խմբերի բազային և այլ տեսակի ֆինանսավորումները, ինչպես նշված էր ՀՀ նախկին նախագահի վերահսկողության ծառայության հայտարարության մեջ, նույնպես կատարվում է ԳՊԿ-ի ղեկավարի կամայականությամբ և առանց որևէ փորձագիտության: Զարմանալի է, որ ԳՊԿ-ի նշված և չնշված գիտաավերիչ գործունեության դեմ պայքարում են միայն քիչ թվով գիտնականներ, իսկ իշխանությունները, առավել ևս ԳԱԱ-ի ղեկավարությունը, այս ամենի նկատմամբ հանդուրժողականություն է ցուցաբերում: Ակնհայտ է, որ նման դատապարտելի անտարբերության պատճառներն են կոռուպցիան և այն, որ նրանց որդիները, որպես օրենք, չեն ծառայում բանակում: Իսկ այն հարցը` արդյոք երկրի գիտության նման ավերումը թելադրված է կոռուպցիոն և խմբակային շահերով, թե կատարվում է արտաքին ուժերի թելադրանքով, թվում է՝ պետք է հատուկ ուսումնասիրության առարկա հանդիսանա մեր նոր իշխանությունների  համար: Սպասվում էր, որ  նոր իշանությունները պատերազմող երկրում իրենց հակակոռուպցիոն պայքարի առաջնային թիրախը կընտրեին գիտության բնագավառը, որի համար անհրաժեշտ էր նախ միջազգային ասպարեզում ՀՀ-ն ներկայացնող  գիտնականներից կազմված հանձնաժողովի օգնությամբ փաստագրել հանրապետության իրական գիտական ներուժը և ստուգել  ԳՊԿ-ի կողմից նրանց  ֆինանսավորման համապատասխանությունը: Բավական էր թեկուզ պարզել՝ ինչ նպատակով է աշխարհահռչակ Ալիխանյանի անվան արգացուցչի ինստիտուտը  դարձել «Ա.Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա»  և զանազան խաբեբայություններով և անօրինակություններով փոխարենը ստեղծվել «Քենդլ»  սինքրոտրոնային  հետազոտություների ինստիտուտ, որն արդեն 18 տարի շարունակ    շռայլ պետական  ֆինանսավորում է ստանում՝ առանց երկրին տալու որևէ շոշափելի գիտական արդյունք: Իսկ եթե ստուգվեր, թե ինչ նպատակով է ծախսվում պետությունից ստացված գումարները,  կպարզվեր որ «Քենդլ»-ը ստեղծվել է  ոչ թե երկրում որևէ գիտական առաջընթաց ապահովելու, այլ ԳՊԿ-ի կողմից գիտության  գումարները լվանալու համար: Զավեշտալին այն է, որ ԳՊԿ-ի կողմից վերջերս կազմակերպված էժանագին «շոու»-ին մասնակցեց նաև իր կյանքի վերջին երկու տասնամյակները Անգլիայում ապրած ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը, որի համար դժվար չէ տարբերակել  կեղծ սինքրոտրոնային ինստիտուտը իրականից՝ քաջատեղյակ լինելով Հայաստանում գործող և ազգային հպարտություն հանդիսացող վերը նշված իրական արագացուցչի ինստիտուտի գոյության մասին: Ակնհայտ է, որ նրա մասնակցության նպատակն էր գովաբանելու ԳՊԿ-ի նախագահի աշխատանքը: Իսկ եթե  պարոն նախագահը իրոք համոզված  է, որ «Քենդլ» -ում ստեղծված է եզակի հատկության էլեկտրոնային արագացուցիչ, որի աշխատանքը նրան չհաջողվեց տեսնել, ապա կարող էր հուշեր հեղինակներին ձեռք բերել համապատասխան հեղինակային իրավունք  և   նմանատիպ  գործիքների արտադրությամբ  հարստացնել Հայաստանը, այլ ոչ  թե բժշկակենսաբանությունից բացարձակ անտեղյակ «Քենդլ»-ի ղեկավարը  հայտարարեր, թե  «էլեկտրոնային արագացուցչի շնորհիվ հետազոտություններ են կատարվում քաղցկեղի դեմ պայքարի, ինչպես նաև ծերանալու դեմ նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ»: Պարզվում է, որ Հայաստանում նորից ծնվել է նոր «Արմենիկումի»  հեղինակ, իսկ գիտական հանրությունը և հատկապես ՀՀ առողջապահության նախարարությունը տեղյակ չէ այդ մասին: Ուստի, ակնկալում եմ, որ նոր իշխանությունը  իր նշված կադրային կոպիտ սխալը շտկելու նպատակով  սատար կկանգնի  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությանը`  «Կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա և միջավայրի առողջապահական անվտանգություն մասնագիտություններով հետբուհական միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանց»-ի փորձագիտությամբ բացահայտելու  ԳՊԿ-ի գիտաավերիչ գործունեությունը: Հավատացած եմ, որ այդ դեպքում իշխանություններին պարզ կդառնա, որ Սամվելը իր գործելաոճով  նույն գեներալ Մանվելն է գիտավարչական համակարգում: Հետևաբար, ազգային շահը և արդարությունը պահանջում են,  որ  ոչ միայն նա, այլև նրա հովանավորները պատասխանատվության կանչվեն իրենց գիտաավերիչ գործունեության համար: Պրոֆ. Սիներիկ Հայրապետյան Բժշկակենսաբանության հետբուհական գիտաուսումնական միջտարածաշրջանային UNESCO/UNITWIN ցանցի ղեկավար ՅՈՒՆԵՍԿՕ Բժշկակենսաբանական ամբիոնի վարիչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բնական գիտությունների բաժին «Գիտական կոմիտե»-ի անդամ

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am