Նիկոլ Փաշինյանը՝ Վովա Գասպարյանի «ժառանգորդ»

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հայտնի զրույցի գաղտնազերծմանն ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցավ կոշտ հակահարվածի, մասնավորապես, Դավիթաշենում «Իմ քայլը» հանրահավաքի ժամանակ հարթակից ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին երկու ժամ ժամանակ տվեց՝ օլիգարխներին զինաթափել, նրանց թիկնապահներին «փռել ասֆալտին», և այդ ամենը գցել «յութուբ»։ Սակայն երկու ժամն անցավ, իսկ ասֆալկտին փռվողներ այդպես էլ չհայտնաբերվեցին, միայն հաջորդ օրը ոստիկանությունը սկսեց դիմակավորված անձանցով «ռեյդեր» իրականացնել՝ որոշ դեպքերում մի քանի հայտնի անձանց թիկնապահների պառկեցնելով գետնին, «մասկի շոուներ» բեմադրել, մինչդեռ կարկառունների մասով շոուներն ուշանում են, գուցե Երեւանն այնքան կանաչապատ է, որ ասֆալտ չեն գտնում պառկացնելու, իսկ գուցե ոստիկանությունն ինքն է պառկում այդ մարդկանց ոտքերի տակ․․․ Ո՞վ է ոստիկանությանը թույլ տվել առանց հիմքի գործարարների թիկնապահներին պառկացնել ասֆալտին, նվաստացնել նրանց մարդկային արժանապատվությունը, հետո տանել ոստիկանական բաժիններ, մի քանի ժամ պահել ու բաց թողնել, թե ապօրինի զնեք-զինամթերք չունեն։ Իսկ որ այդ շոուները հենց այդպիսի առաքելությամբ են օժտված, հաստատեց Սիգարոն ընկերության տարածած հաղորդագրությունը։ Օրերս, երբ լուր տարածվեց, թե «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին են փռել ասֆալտին, անմիջապես հետեւեց ընկերության հայտարարությունը: «Լուրը կարիք ունի որոշ ճշգրտում-պարզաբանումների. նախ՝«Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս. Պողոսյանն է, երկրորդ՝ նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում, քանի որ «Սիգարոն»-ի սեփականատիրոջը ուղեկցող թիկնազոր» պարզապես գոյություն չունի, և երրորդ՝ իրավապահ մարմինները իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են Ս. Պողոսյանի Բագրեւանդ փողոցում գտնվող առանձնատան բակում, ընտանիքի անդամների, այդ թվում մանկահասակ երեխայի ներկայությամբ, ինչը, մեղմ ասած, ամենահարմար վայրը չէ նման գործողությունների համար»։ Արդյոք ոստիկանությունն առաջնորդվում է հարթակային ցուցումներով եւ ոչ թե օպերատիվ տեղեկատվությամբ։ Մյուս կողմից Հայաստանում իրավիճակի փոփոխությունից հետո որեւէ օլիգարխ միթե՞ այդքան ապուշ է, որ թույլ տա իր թիկնապահներին ապօրինի զենքով շրջի։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր պարզաբանել է, որ վարչապետի ցանկացած հանձնարարական անհապաղ կատարվում է եւ դրա մասին զեկուցվում է։ Նա ասել է, որ որ ռեյդերը նոր չեն, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ եւ իրականացնում է ստուգումներ. «Այս ռեյդերի մշտապես շարունակվում են, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք ստուգվում են։ Մշտապես այդ գործընթացն իրականցվել է»։ Օսիպյանը ըստ էության խոստովանել է, որ ինքը պարտադրված է ախռանիկներին ասֆալտներին փռելու հրաման կատարում, քանզի նախկինում այդ օպերացիաները կատարվել են, ինչպես Օսիպյանն է ասում, օպերատիվ տեղեկությունների հիման վրա։ Եւ ուրեմն Նիկոլ Փաշինյանի ինչին են պետք այսպիսի շոուները, երբ երկրում հազարավոր տնտեսական խնդիրներ կան ու ախռանիկներին գետին փռելով չէ, որ լուծում է տրվելու այդ խնդիրներին։ Ժամանակին Վովա Գասպարյանն էլ էր նման ցուցադրական շոուներ բեմադրում, սակայն դրանից հետո ոչ օլիգարխների եւ ոչ էլ նրանց ախրանիկների ամենաթողությանը վերջ չէր դրվում։ Անի Սահակյան

դիտվել է 357 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am