«YerevanToday» լրատվամիջոցի խմբագրությունում կատարված խուզարկության առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել
«YerevanToday» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունըորևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որխոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ: