Վերջ դրեք հասարակությունը պառակտելու գործընթացին.Մեր երկրի անվտանգությունը նուրբ լարից է կախված

Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա, մասնավորապես, նշել է. «Նախօրեին Բաքվում Էրդողանի եւ Ալիեւի մասնակցությամբ տեղի ունեցավ այսպես ասած՝ Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձի շքերթը՝ դաշնակցական-բոլշեւիկյան ուժերից: Մինչդեռ 100 տարի առաջ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան Բաքվի օկուպացիան թուրքական Նուրի փաշայի զորքերի կողմից: Ուղիղ 100 տարի առաջ թուրք-ադրբեջանական միացյալ զորքերը թուրք հրամանատար Նուրի փաշայի գլխավորությամբ Բաքվում կազմակերպեցին մեծ ջարդ, որին զոհ գնացին բազմաթիվ հայեր եւ որի արդյունքում Բաքվում հաստատվեց ադրբեջանաթուրքական-մուսաֆաթական իշխանություն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսեց մեկ ազգ, երկու պետություն կոնցեպտից՝ նշելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական պետք է պայքարեն իրենց հակառակորդների դեմ: Ալիեւը ավելի հեռուն գնաց՝ որքան հզոր լինի Թուրքիան, այդքան հզոր կլինի Ադրբեջանը ուղերձով: Նմանատիպ ելույթով հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ նշելով, որ Անկարան Ադրբեջանի բոլոր նախաձեռնությունների կողքին է: Ավելին, Էրդողանը կոպտորեն խախտեց Ցյուրիխյան պրոտոկոլները, որոնք կնքել էին 2009-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ԱԳ նախարարների միջնորդությամբ եւ նշեց, որ Հայաստանի շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ հայկական զորքերը դուրս չգան  տարածքներից: Սա ուղղակի միջամտություն է արցախյան կարգավորման գործընթացին: Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Թուրքիան անելիք չունի այդտեղ: Առնվազն մտահոգիչ է, որ իրական օկուպանդտ Թուրքիան խոսում է օկուպացիայի մասին, իրական դահիճը խոսում է Խոջալուի ջարդերի մասին: Եւ այսպիսի աշխարհաքաղաքական սպառնալից զարգացումների պայմաններում պետք է առավել քան սթափ գնահատել իրավիճակը: Սա մարտահրավեր է ՀՀ-ի եւ Արցախի հանրապետությանը, սա արձանագրում է այն փաստը, որ նոր իրողությունների պայմաններում եւս մեր երկրի համար թիվ մեկ սպառնալիքը շարունակում է մնալ պանթուրքիզմը, որը նշված զորահանդեսում նոր եւ ավելի վտանգավոր ձեւակերպում ստացավ: Սա անթույլատրելի է եւ ավելի քան մտահոգիչ: Ժամանակն է, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջ դնեն քայքայիչ՝ հասարակությունը պառակտելու գործընթացին եւ շարժվեն ազգային միասնության ճանապարհով: Եւս մեկ անգամ կրկնում եմ անվտանգության մարտահրավերները ամենագլխավորն են: Այո, մենք կարող ենք ունենալ շատ տարբեր դիրքորոշումներ եւ ներքաղաքական տարաձայնություններ, բայց չտեսնել  արտաքին մարտահրավերները, մեղմ ասած՝ անշրջահայացություն է: Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների: Վերջին սահմանային զարգացումները եւ թուրք-ադրբեջանական հռետորաբանությունը, որ ավելի սանձարձակ է դառնում, ահազանգ են բոլորիս  համար՝  մեր երկրի անվտանգությունը նուրբ լարից է կախված, Հայաստանի եւ Արցախի ճակատագիրն այսօր վտանգված է եւ այդ մասին բացահայտ խոսում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները: Որպես պատմաբան եմ ասում. մեզ այսօր ավելի քան երբեւէ անհրաժեշտ է հանրային համերաշխության եւ միասնության մթնոլորտ: Եւ այդ միասնության կոչով պետք է հանդես գա երկրի առաջին դեմքը: Վարչապետը պետք է վերանայի՝ հասարակությունը մերոնքականների եւ թշնամիների բաժանելու իր դիրքորոշումը:Պարոն վարչապետ, Դուք բոլորի վարչապետն եք եւ պարտավոր եք սեր եւ համերաշխություն քարոզել ՀՀ բոլոր քաղաքացիներին ՝ առանց բացառության: Հայաստանն այսօր կանգնած է Սարդարապատի հաղթանակի եւ Կարսի խայտառակ անկման միջեւ : Կապահովի օրվա իշխանությունը ազգային միասնություն, մենք կարող ենք նոր սարդարապատներ կերտել, կգնա ազգը սեւերի ու սպիտակների բաժանելու, ստեղծված էյֆորիկ ֆոնին մասսաների զգացմունքայնությանը հագուրդ տալու կոմբինացիաներով, ասֆալտներին պառկացնելու կոչերով, մենք կունենանք նույն ճակատագիրը, ինչ ունեցանք 100 տարի առաջ՝  Կարսի հանձնման ժամանակ: Ժամանակն է ոչ թե անպտուղ պոպուլիստական հայտարարություններ անել, այլ ժամանակն է  դասեր քաղել անցյալի սխալներից ու դրանք սրբագրել: Այլ ճանապարհ չկա. միակ ճանապարհը ազգային միասնությունն է, ժողովրդավարությունը, բազմակարծությունը եւ ՀՀ բոլոր քաղաքացիների միջեւ համերաշխության եւ միասնության մթնոլորտի ապահովումը: Երեկ Խաչվերաց էր: Հուսով եմ, որ մեր ապավինությունը կենդանի եւ ճշմարիտ Աստծուն՝ Տեր Հիսուս Քրիստոսին եւ աշխարհին փրկություն բերած հաղթական խաչին,  սուրբ՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությամբ , 1700-ամյա քրիստոնեական բարոյականությամբ, որի հիմքը սերն է, 21-րդ դարում Հայաստանն ու հայ ժողովուրդն իր ընթացքը  շարունակելու է նոր սարդարապատներ կերտելով»:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am