Հարսանիքի ժամանակ արժանապատվությունը նվաստացնող պարզաբանումներն ավարտվել են կրակոցներով

Գրիգոր Ռոբերտի Ռուբենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որս կատարելու նպատակով իր անվամբ հաշվառված <<ՄՌ-153>> տեսակի 12մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացանով գտնվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի 7-րդ ուղեկալ տանող դաշտամիջյան ճանապարհահատվածում, երբ ավտոմեքենայով այնտեղ են գնացել աներորդիներ, Արտաշատ քաղաքի բնակիչներ Աշոտ և Արմեն Համլետի Բաղդասարյանները, վերջինիս կողմից Արտաշատ քաղաքում գտնվող <<Մոլորակ>> ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանյաց հանդիսության ժամանակ իր արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն կատարելու, այնուհետև փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքները պարզելու համար և նախքան Աշոտ և Արմեն Բաղդասարյանների կողմից ավտոմեքենայից ինջնելը, նա իր որսորդական հրացանից մեկ կրակոց է արձակել օդ, որից անմիջապես հետո Արմեն և Աշոտ Բաղդասարյաններն իջել են ավտոմեքենայից և առաջացել են դեպի իր ուղղությամբ: Գրիգոր Ռուբենյանը, Աշոտ և Արմեն Բաղդասարյաններին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նույն որսորդական հրացանից մեկ կրակոց է արձակել Աշոտ Բաղդասարյանի ոտքերի ուղղությամբ` դիտավորությամբ նրա առողջությանը` ձախ մեծ ոլոքի հրազենային, կոտորակային, բաց, բազմաբեկոր կոտրվածքների ձևով պատճառելով ծանր վնաս: Այնուհետև, տեսնելով, որ Արմեն Բաղդասարյանը շարունակում է առաջանալ դեպի իր ուղղությամբ, երկու կրակոց էլ արձակել է նրա ոտքերի ուղղությամբ` դիտավորությամբ նրա առողջությանը աջ սրունքի միջանցիկ, աջ ծնկահոդի թափանցող, կույր, հրազենային, կոտորակային վնասվածքների, աջ մեծ ոլոքի եզրային բաց կոտրվածքի, ոլոքային նյարդի զարկերակների, սրունքի բոլոր խորանիստ մկանների, ջլերի վնասումների և ձախ սրունքի երեք հատ վերքերի ձևով պատճառելով ծանր վնաս, որից հետո հեռացել է: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am