Փաշինյանն ու Պուտինն իմացել են ձայնագրության մասին ավելի վաղ. Սենսացիոն վարկած

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, ամսաթիվը դեռ հայտնի չէ, գրում է «Իզվեստիա» թերթը։ «Ժամկետները կհստակեցվեն», ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այդ այցի ժամկետների վերաբերյալ հարցին։ Օրեր առաջ Մոսկվայում կայացած ՌԴ վարչապետ Պուտինի ու ՀՀ վարչապետ Փաշինյանի բանակցություններից հետո սա պաշտոնական Մոսկվայից առաջին արձագանքը կարելի է համարել: Մինչև Պուտինի՝ Հայաստան գալը, ինչպես ասում են, դեռ շատ ջրեր կհոսեն, դեռ շատ խնդիրներ լուծման կարիք ունեն, հետևաբար հարցը՝ ինչ մթնոլորտում կգա Հայաստան Պուտինը՝ ժամանակի հարց է: Բայց միանշանակ է, որ այդ կդառնա Փաշինյանի իշխանության հիմնական խաղաթուղթը՝ իշխանության ամրացման հարցում: Մինչ Պուտինի այցի հստակեցումը՝ Ռուսաստանից դեռ հնչում են ինտրիգային հայտարարություններ: Նույնիսկ կասկած չունեմ, որ գործարարներն առայժմ ձեռնպահ կմնան ՀՀ-ում նոր ներդրումներ իրականացնելուց. Tert.am-ի հետ զրույցում այսել է ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ ընդգծելով միջազգային որոշ ընկերությունների նկատմամբ եղած խոչընդոտները: «Նրանք դեռ կսպասեն՝ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այս պոպուլիստ, դեմագոգ ու կիսագրագետ մարդկանց կառավարությունը Հայաստանում»,- ասել է նա: Միհրանյանը մատնանշել է, որ օրինակ Հարավկովկասյան երկաթուղում եղած չարաշահումերի մասին բարձրաձայնվեց: «Բայց սկզբից այլ գումար են ասում՝ 19 000 դոլարի հարկ չեն մուծել, հետո ասում են 60 մլն դոլարի: Գիտե՞ք ինչ՝ դրանք շատ տարբեր թվեր են, իհարկե եթե հնարավոր է ապացուցել, որ նման չարաշահումներ են արվել՝ բոլորին պետք է ձերբակալել, բանտարկել և այդ դրամները ձմեռներից վերցնել, բայց սա ոչ թե պետք է ամպագոռգոռ հայտարարություններ լինեն, այլ լինի լուրջ հետաքննություն, որը վերջանա ապացույցներով և արգումենտներով, ոչ թե հենց այնպես դատարկ-դատարկ, փողոցին հաճոյանալու համար ամպագոռգոռ հայտարարություններ անեն»,- ասել է նա: Միհրանյանը որպես օրինակ բերել է ռուս գործարարների հետ վարչապետի հանդիպումը և նշեց, որ բավական քննադատական խոսքեր եղան: «Եղել են դժգոհություններ ռուս գործարարների կողմից, և անհանգստությունները եղել են ընդհանուր, և երբ ասվել է սևեր ու սպիտակներ, այդպիսի հարց էլ է եղել, որ եթե բաժանում եք սևերի ու սպիտակների, դուք ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք, որ մարդիկ պետք է գան ներդրումներ անեն, և հանկարծ կարող է վաղն ասեն՝ դուք սպիտակներից չեք, սևերից եք», հավելել է նա: Բացի դրանից, Միհրանյանը նկատել է, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հիմնավոր է ասել, որ եթե փակում եք պետական և մասնավոր կառույցները, գոնե մասնավորի հետ խորհրդակցեք. «Սա ինքնիրավչություն է, ոչ թե դեմոկրատական ձևով հարցերը լուծելու տարբերակ: Մի խոսքով՝ տպավորություն էր, որ նա ամեն ինչի նկատմամբ ուներ հետաքրքրություն, բայց հետարքրքությունը կորցնում էր, երբ խոսում էին տնտեսական հարցերի մասին, ներդրումների մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ չորս ամիս անցել է, բայց այս կառավարությունը նույնիսկ փորձ չի արել ձևակերպելու, թե ինչպիսի տնտեսական ծրագիր են պատրաստել։ Իսկ ռուսաստանյան Lenta.ru-ում հրապարակված ծավալուն հոդվածում եկել են այն եզրահանգման, որ Պուտին-Փաշինյանը հանդիպումը թույլ է տվել բթացնել սուր խնդիրները, բայց ոչ լուծել, փոխանցում է aravot.am-ը: Ժամացույցները ստուգեցին, բայց ըստ հոդվածագրի՝ «Ժամացույցների հետ կապված ակնհայտորեն մի բան այն չէր, շարունակում է Բաբայանը: Հայաստանում հարուցված Մարտի 1-ի գործով անցնում են երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որոնք հայրենիքում մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ և կարող են դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման: Բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալությունը անհարմարություններ առաջացրեց կազմակերպության ներսում: Դրա արձագանքը եղան ԶԼՄ-ներում Հայաստանի և Ռուսաստանի դիվանագետների փոխադարձ պատասխանները, իսկ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ սպառնալիքի տակ են հայտնվել հայ-ռուսական ռազմական պայմանագրերը: Օրակարգում դրված էր Խաչատուրովի լիազորությունները դադարեցնելու և Հայաստանից նոր ներկայացուցիչ նշանակելու հարցը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմի գործողությունները հակասում են իրենց նախորդներին չհետապնդելու խոստումներին: Տարօրինակ զուգադիպությամբ այդ հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. վերաքննիչ դատարանը փոխեց խափանման միջոցը: Իսկ որպեսզի հայ գործընկերները չկասկածեն այդ որոշման իրավացիության մեջ, Վլադիմիր Պուտինն անձամբ ջերմորեն շնորհավորեց Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Մի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ակտիվությունը Մարտի 1-ի գործով բախվեց Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական դիմադրությանը»: Գալով այդ գործով անցնող երրորդ անձին՝ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որը գտնվում է Ռուսաստանում, և Մոսկվան հրաժարվում է նրան արտահանձնել, հեղինակը գրում է, Հարությունյանի դեմ միջազգային հետախուզում է սկսել, սակայն Ռուսաստանի տարածքում այդ հայցը չեղարկվել է, քանի որ հետախուզվողը 2002թ-ից ունի ՌԴ քաղաքացիություն: «Թե ինչպես է ՌԴ քաղաքացին 2008թ. զբաղեցրել Հայաստանի Պնախարարի պաշտոնը, մեծ առեղծված է, և դա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ այդ աղմկոտ գործով անցնող երեք անձանցից մեկը պաշտպանություն է ստացել ՌԴ-ում՝ խուսափելով նոր իշխանությունների հետապնդումներից: Այն իշխանությունների, որոնք երդվել էին բացահայտել Մարտի 1-ի գործը և պատասխանատվության ենթարկել մեղադրյալներին, գրում է լրագրողը: Ըստ հոդվածագրի՝ լարվածությունը սրվեց Հայաստանի երկու ուժայինների՝ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսակցության ձայնագրությունը, որում նրանք քննարկում են Քոչարյան-Խաչատուրով-Հարությունյան եռյակի դեմ հարուցված քրեական գործի մանրամասները: Ձայնագրության մեջ լսվում է, որ Վանեցյանը պատմում է Քոչարյանի գործով դատավորի հետ զրույցի մասին: Նա դատավորի անունը չի հիշում, բայց նշում է, որ նրան հանձնարարել է Քոչարյանին կալանավորելու որոշում տալ: Բացի այդ, Վանեցյանը խոսում է Յուրի Խաչատուրովի մասին: Սկզբում նա խորհուրդ է տալիս նրան ձեռք չտալ. «ՕԴԿԲ շեֆն ա, արա, հազիվ եմ ռուսների հետ բարիշել... խայտառակ կլինենք»: Ապա հոդվածագիրը նշում է. «Միամտություն է կարծել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից երեք օր առաջ պետության առաջին դեմքերը չեն իմացել այդ ձայնագրության մասին: Ավելին, ամենայն հավանականությամբ հենց դրան է նվիրված եղել Փաշինյանի այցը Մոսկվա: Իսկ թե ինչ պատասխան է տվել դրան Փաշինյանը, դա միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Պուտինը: Այս ամենից հետո խոսել որ հայ-ռուսական հարաբերությունները «հիանալի» են և այդտեղ «ոչ մի խնդիր չկա», մեղմ ասած, խորամանկություն է: Չնայած, Փաշինյանը Պուտինի հետ իր հանդիպմանն ընդգծեց «մեր անձնական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը», որը ձևավորվել է «չնայած այն հոռետեսությանը, որ այսօր առկա է հայկական և ռուսական մամուլում»: Այստեղ ՀՀ վարչապետը դիվանագիտորեն մոռանում է նշել, որ մամուլում այդ հոռետեսությունը Մոսկվայի պաշտոնական արձագանքն է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին»: Կայքը, այսպիսով հավելում է, որ իրականում ամեն ինչ այնքան էլ ուրախալի չէ, որքան փորձում է ներկայացնել Փաշինյանը: Եվ ոչ էլ այնքան տխուր, որքան կարող է թվալ. «Ակնհայտ է, որ երկու ղեկավարների հանդիպումն անցել է բավականաչափ լավ, որպեսզի Փաշինյանը տարածություն ունենա մանևրելու և կարողանա ամեն ինչ ներկայացնել պաստելային երանգներով»: Բայցև հոդվածագիրը նշում է, որ ակնհայտորեն, որոշակի փոխըմբռնման կողմերը հասել են: Դա հնարավոր է եղել անել երկու միջոցով՝ կամ Փաշինյանը համոզել է Պուտինին, որ Հայաստանի ներքաղաքական հարցերը որևէ սպառնալիք չեն ներկայացնում ՌԴ առանցքային շահերի համար, կամ Փաշինյանը որոշակի զիջումների է գնացել: «Նախ, որովհետև առաջին տարբերակի իրականացման համար միանգամայն հնարավոր էր շրջանցել դիվանագիտական ստանդարտ խողովակները: Դրա համար առանձնապես կարիք չկար կազմակերպել պետության ղեկավարների հանդիպում: Երկրորդ, կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանը կմասնակցի ՌԴ-ի հետ Սիրիայում իրականացվելիք մարդասիրական առաքելությանը՝ առանց ռազմական բաղադրիչի և սեփական դրոշի ներքո: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ դա համատեղ որոշում է, Հայաստանը նման որոշման հանգել է՝ ելնելով այն փաստից, որ Սիրիայում հայկական մեծ համայնք կա»: Կա կարծիք, որ Փաշինյանի «փափկությունը» դրսևորվել է նաև այլ հարցերում: Հանդիպումից հետո նա պատմեց, որ երաշխավորել է ռուս մասնագետների մուտքը Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ, որոնք բացվել են ԱՄՆ ֆինանսավորմամբ: «Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը զիջումների է գնացել նաև այլ ճակատներով: Հայաստանի վարչապետը քաղաքական առումով այժմ շատ խոցելի վիճակում է: Դրա պատճառը նույնպես ներքաղաքական գործընթացներն են: Ունենալով Հայաստանի համար աննախադեպ ժողովրդական աջակցություն՝ Փաշինյանը պետք է փորձի ամեն գնով դա պահպանել մինչև գալիք խորհրդարանական ընտրությունները: Նա խոստացել է, որ պատգամավորների ընտրությունները տեղի կունենան ոչ ուշ, քան 2019թ. գարնանը, իսկ պատգամավորներն էլ կընտրեն վարչապետ: Հաղթելու համար Փաշինյանը պետք է համախմբի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, իսկ դա հնարավոր է միայն ժողովրդի լիարժեք աջակցության պարագայում: Փաշինյանի ցուցադրական ուրախությունը բացատրվում է ոչ միայն երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակով, այլև հայկական իրողության մեջ ավանդական ռուսական գործոնով, գրում է կայքը՝ հիշեցնելով, որ տարեվերջին լրանում է ռուսական գազի մատակարարման մասին գործող պայմանագիրը. երկիրը գազ ստանում է 150 դոլարով (1000 խոր. մետրը), դա «Գազպրոմի» ամենաէժան սակագինն է: Նոյեմբերին կսկսվեն այդ համաձայնագրի շուրջ հայ-ռուսական բանակցություններ, և Երևանը հույս ունի, ավելի կնվազեցնի գինը: Ցավոտ հարց է նաև Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Երկու երկրների միջև անհարթությունների ֆոնին տեղեկություններ են տարածվում այդ ոլորտի պայմանագրերը վերանայելու մասին: Իսկ Հայաստանի համար դա ցանկալի չէ»: Իսկ թե որտեղ է Փաշինյանը զիջել և կոնկրետ ինչ մասով է Մոսկվան համաձայնել, հայտնի կդառնա առաջիկայում, կարծում է հոդվածագիրը. «Հնարավոր է՝ «Ռոբերտ Քոչարյանը, պարզվի, անմեղ է, իսկ «Գազպրոմը» կարող է Հայաստանին գազ վաճառել 140 դոլարով: Երկու ղեկավարների հանդիպումը թույլ է տվել որոշակի փոխզիջման գալ, բայց հարցը ժամկետների մեջ է: Չէ՞ որ ինչպես իրավացիորեն նկատել է քաղաքագիտության դասական Քեննեթ Ուոլցը. «Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է», իսկ ներքին քաղաքականությունը Փաշինյանը գլխիվայր է շրջել, և դա չի կարող չազդել նախկին դաշնակիցների հետ հարաբերությունների վրա: Դրանք նույնպես հարկ կլինի կարգավորել»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Փաշինյանի և Գրիգորյանի նկատմամբ քրվարույթի պահանջով հաղորդում է ներկայացվել ՔԿ և դատախազություն Երևանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Պուտին Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. Իրավապաշտպանն ահազանգում է «Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»–ի և «Կյաժ Աշոտ»–ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHub 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ․ Սուրենյանց Երևանի քրեական ոստիկանության մոտ բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը «Էս վիժվածքը սարսափելի բան է պատրաստել, ժողովու՛րդ, ոտքի կանգնեք»․ Մեսրոպ Եղիազարյան (video) Ռուսաստանը գիշերը 90 հրթիռի և 100 ԱԹՍ-ի կիրառմամբ համալիր հարված է հասցրել Ուկրաինային․ Պուտին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Մի նամակով «նապաստակի պես փախան»․․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀԱՊԿ ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել Ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո ուղղակի հեռացնել նրան. Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին Ես վախենում եմ պատկերացնել՝ ինչ կարող է անել այս կինը․ քաղաքացի (video) Սա իրավաբանության խոշտանգում էր․ Ռոբերտ Քոչարյան Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի խախտման մասին Եթե Գեղամ Նազարյանը փոխել է իր կարծիքը, ուրեմն ի վիճակի է լքել խմբակցությունը․ Ռոբերտ Քոչարյան (video) Աննան հստակ հայտարարել է՝ ինչ է պատրաստվում անել մեր ժողովրդի գլխին․ վաստակավոր արտիստուհի (video) «Ֆեյքազերծման» ջատագովությունից խոսում է ֆեյքերով իշխանության եկածն ու իշխանությունը 6,5 տարի բացառապես ֆեյքով պահածը. Հովասափյանը՝ Փաշինյանի մասին Նաուշնիկները դատական նիստին միացրել էի, որովհետև չեմ պատրաստվում լսել այդ անհեթեթությունը․ Քոչարյան (video) Սիրիացի զինվորականները հակակառավարական ուժերի դեմ մարտեր են մղում Հալեպում և Իդլիբում ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում #ՀԻՄԱ․ Աննայի գրպանում ման եկեք այն՝ ինչ պետք է․ Հովհաննես Շահինյան (video) Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ–ին լիարժեք մասնակցությանը․ գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am