Մարտի 1-ի գործով սկանդալային հակասություններ ՊՆ-ում

Օրեր առաջ ՀՔԾ պետը Մարտի 1-ի գործով սենսացիոն հայտարարություն արեց: Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերի, այլ կրակել է Մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով. «Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ»: ՀՔԾ պետը, այսպիսով` շեշտեց, որ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է գործողություններին: «Գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումների զինծառայողների, սահմաններում շաբաթներով զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են շատ վտանգավոր դեպքեր, եղել է նաև դիվերսիա»,-նշեց նա՝ շեշտելով, որ ամենախայտառակ բանը, որը արել են՝ բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է. «Օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մարտի 8-ը զինվորներին գումար են բաժանել, որ նրանք պաշտպանեն իրենց»: Այս աղմկահարույց հայտարարությունից մի քանի օր անց, երեկ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի հերքել տեղեկությունները, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին: «Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Միևնույն ժամանակ Պնախարարը նկատել է, թե ճիշտ չի համարում գնահատականներ տալը. «Զինված ուժերը ներգրավված են եղել արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարելուց, թե դրանից ավել ինչ է կատարվել, քննությունը կհաստատի»: Բայց սա ՊՆ-ից միակ հայտարարությունը չէ: Դարձյալ երեկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խորհուրդ է տվել 2008 թվականին առաջնագծում տեղի ունեցած դիվերսիոն փորձերը չկապել Մարտի 1-ի դեպքերի հետ, ավելին, նա ասել, էր որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացված չի եղել, կրակելու հրաման էլ չի եղել: «Առաջնագիծը նոսրացված չի եղել, ես, որպես օպերատիվ վարչության պետ, պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված, կարող եմ ասել, որ տվյալ դեպքերի ու առաջնագծի անմիջական գործողություններն իրար հետ չկապել», լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որն ասել, էր, թե բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, այլ կրակել է Մարտի 1-ին: Նկատենք, որ 2007-2009 թթ.-ին Արտակ Դավթյանը զբաղեցրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Արտակ Դավթյանը նաև հավելել է, որ մարտի հինգին Արցախի հատվածում ունեցել են դիվերսիայի փորձ, որը կանխվել է։ «Հակառակորդը այն ժամանակ տվել է 10 կամ 12 զոհ, մենք ունեցել ենք 2 վիրավոր, դրանից հետո, օրինակի համար, մենք 2014-2015 թվականներին ունեցել ենք 80-ից ավելի գործողություններ սահմանին», նշել է նա։ Արտակ Դավթյանն ասել է, թե այդ դեպքերը կապել Մարտի 1-ի հետ՝  մի քիչ վիճելի հարց է. «Սահմանը չի տուժել, չի թուլացել, իսկ գործողությունը, որը եղել է, կապել-չկապելը պետք է հարցնել հակառակորդին, թե չէ ենթադրություններ կարելի է անել»։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասել է նաև, որ Մարտի 1-ին բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ և, որ կրակելու հրաման չի եղել։ Փաստացի մենք ունեք ՊՆ-ից երկու հակասական  հայտարարություններ: Մինչդեռ գործը բավական աղմկահարույց է, պետք է զերծ լինի շահարկումներից: Բայց արի ու տես, որ մի դեպքում ունենք այսպիսի հայտարարություն պաշտպանության նախարարի մակարդակով, որ՝ Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, և դրան հակասող հայտարարություն՝ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մակարդակով: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am