ԱԺ-ն ընտրել է վարչապետ՝ կուտակված խնդիրները լուծելու, ոչ թե արտահերթ ընտրություններ անելու համար, այնպես որ՝ աշխատեք, պարոն Փաշինյան. Շարմազանով. Aysor.am

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին և նույնիսկ իր աթոռը պահելու համար պատրաստ է ձևափոխել Սահմանադրությանը , որը շատ լուրջ մտահոգություն է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլ Փաշինյանն ընտրվել է վարչապետ Ազգային ժողովի կողմից, նրա կառավարության ծրագիրը Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության հավանությանն է արժանացել, եթե Նիկոլ Փաշինյանն այդքան շատ է ուզում գնալ արտահերթ ընտրությունների, ապա խաղը ոչ թե Նիկոլ Փաշինյան-«Հանրապետական» դաշտում է, այլ Նիկոլ Փաշինյան ու իր դաշնակիցների դաշտում է։ ՀՀԿ-ն մեծամասնություն պառլամետում այլևս չունի, մեծամասնություն ունեին Փաշինյանին սատարղ ուժերը ու նրանք, ովքեր դուրս են եկել ՀՀԿ-ից», - ասաց նա։ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ ընտրությունների գնալու համար Սահմանադրությունը տալիս է մեխանիզմ՝ ինքը կարող է հրաժարական տալ, Ազգային ժողովը վարչապետ չի ընտրում ու նշանակվում են արտահերթ ընտրություններ։ «Հիմա ես չեմ հասկանում, թե ինչու է ուղարկում գնդակը ՀՀԿ-ի դաշտ, գնդակն իր ու իր գործընկերների դաշտում է։ Թող հրաժարական տա, եթե ուզում է արտահերթ, եթե ինքը վստահ չէ իր գործընկերների վրա ՝«Ելք»-ի, «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի, որոնք այսօր ունեն մեծամասնություն ԱԺ-ում, որ կարող են իր հրաժարականի դեպքում մեկ այլ վարչապետ ընտրել, կնեերք, դրանում ՀՀԿ-ն մեղավոր չէ», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը։ Նա նշեց, որ ՀՀԿ-ի կարծիքը շատ հստակ է՝ 2017 թվականի ընտրությունները եղել են օրինական ու ԱԺ-ն լեգալ է։ «ԱԺ-ն օրենսդիր մարմին է ու Ազգային ժողովն, իմ կարծիքով, չպետք է լինի Կառավարության կցորդը։ Մենք պաշտպանում ենք ոչ թե մեր մանդատը, այլ՝ ՀՀ Սահմանադրությունը, որը տալիս է բոլոր հարցերի լուծումները», - ասաց Է. Շարմազանովը։ ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ թույլ չեն տա ԱԺ-ն դարձնել կրկես ու ով երբ ոնց ուզի, Ազգային ժողովը լուծարի կամ չլուծարի։ Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանի հետ համամիտ են նաև «Սասնա ծռերը», որ պետք է անհապաղ գնալ ԱԺ արտահերթ ընտրության, Էդուարդ Շարմազանովը նշեց. « «Սասնա ծռերը» պետք է մինչև դատարանի որոշումը լինեին կալանքի տակ, այլ ոչ թե քաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում ազատ արձակվեին»։ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ նրանք ահաբեկչական գործողություններ են իրականացրել Հայաստանի դեմ։ «Առնվազն անհասկանալի է թե՛ Փաշինյանի, թե՛ նրա քաղաքական թիմի, թե՛ գլխավոր դատախազի ու ոստիկանապետի լռությունն այս ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանն ավելի վտանգավո՞ր է, որի համար ընտրում եք կալանք, քան «Սասնա ծռե՞րը», որ հարձակվել են ՊՊԾ գնդի վրա ու սպանել գնդապետ Վանոյանի՞ն», - ասաց նա։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենք քաղաքական ընդդիմություն են ու ինչքան Նիկոլ Փաշինյանն ունի իր կարծիքը պնդելու իրավունք, երկու այդքան ինքն իրավունք ունի իր կարծիքը պնդելու։ «Ես իմ մանդատի տերն եմ ու գտնում եմ, որ չի կարելի ԱԺ-ն լուծարել միայն նրա համար, որ օրվա իշխանություններին դուր չի գալիս Ազգային ժողովի կազմը, կամ ինքը մտավախություն ունի, որ այսօր իրեն ընտրած ուժերը վաղը իր վատ աշխատանքի դեպքում իրեն վստահություն չտան, թող այնպես աշխատի, որ ոչ թե պակասի վստահողների թիվը, այլ՝ ավելանա։ Պարոն Փաշինյան, քանի դեռ դուք գնում եք ասֆալտին փռելու, խելքներդ գլուխդ հավաքելու ուղղությամբ, քանի դեռ դուք գնում եք թե՛ Խաչատուրովի, թե՛ Քոչարյանի գործերը քաղաքականացնելով, դժվար թե, եղբայր, ձեր քաղաքական դաշնակիցների թիվն ավելանա», - ասաց նա։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ խորհրդարանը մայիսի 8-ին Փաշինյանին ընտրել է վարչապետ ոչ թե արտահերթ ընտրություններ կազմակերպելու կամ հրաժարական տալու համար, այլ՝ որպեսզի լուծի այն կուտակված բազմաթիվ խնդիրները, որ մասին նաև ինքն է խոսել, և որի լուծումը հասարակությունը ակնկալում է ստանալ իրենից։ «Այնպես որ՝ հիմա աշխատելու ժամանակն է, պարոն Փաշինյան, աշխատեք, այլ ոչ թե մտածեք արտահերթ ընտրություններ կազմակերպելու կամ խորհրդարանը ցրելու ուղղությամբ։ Լավ կաշխատեք, ձեր կողմնակիցները կավելանան, վատ կաշխատեք, բնականաբար, քննադատողների թիվը կավելանա», - եզրափակեց խոսքը Է. Շարմազանովը։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am