Հավերժի ճամփորդը...

Երեք օր առաջ էր, քաղաքից դուրս էինք : Տուն վերադառնալուն պես հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ սկսեցի նյութեր աչքովս անցկացնել ու այդ պահին աչքովս ընկավ Կիմա Եղիազարյանի նյութերից մեկը՝ քաղաքապետի թեկնածուներից մեկի վերաբերյալ , ընթերցեցի ու որոշեցի թեմայի շուրջ զրուցել արհեստավարժ լրագրողի հետ՝ կիսվել մտքերովս: Բացեցի նրա ֆեյսբուքյան էջն , ու պարզվեց՝ անհասանելի է : Անմիջապես մտածեցի՝ միգուցե ինձ է՞լ է շատերի նման արգելափակել՝ չնայած հասկանում էի , որ նման բան գործնականում բացառված է, քանի որ մենք վաղեմի ընկերներ ենք, մարդկային ջերմ հարաբերությունների մեջ ենք գտնվել երկար տարիներ, ու նման բան պարզապես չէր կարող լինել: Քրտինքը վրաս տված՝ որոշեցի զանգահարել Կիմային ՝ տուն , սակայն պատասխանող չեղավ , ինչը , թերևս , բացառիկ դեպք էր , քանի որ երբեք նման բան չէր եղել, ու զանգերս նախկինում միշտ պատասխան էին գտել: Առավոտյան արթնանում եմ ու հանկարծ կարդում եմ Կիմա Եղիազարյանի մահվան բոթը գուժող նյութը: Աչքերիս չեմ հավատում՝ կարծելով՝ սա հերթական կեղտոտ քայլն է՝ ընդդեմ Կիմայի՝ հակառակ ճամբարից: Կարճ ժամանակ անց հասկացա,սակայն, որ իրականությունը շատ ավելի սարսափելի է, քան կարող էի անգամ երևակայել: Կիման այլևս չկար... Բոթն այնպիսի շոկի մեջ գցեց ինձ, այնպիսի հոգեբանական հարված հասցրեց, որ երկար ժամանակ չէի կարողանում սթափվել, ու անգամ չկարողացա ժամանակին ցավակցել՝ չնայած այդ ընթացքում բազմատաղանդ լրագրողին մոտ կանգնած շատ մարդիկ արդեն հասցրել էին վշտակցել Կիմայի ընտանիքին: Մինչդեռ, ես, որ մտերիմ հարաբերություների մեջ եմ գտնվել Կիմա Եղիազարյանի հետ՝ ծանոթ լինելով նրան դեռ 2006-ից, մշտապես հանդիսացել եմ նրա սուր գրչի երկրպագուներից մեկը, փաստացի ի վիճակի չեղա ժամանակին վշտակցությունս հայտնել նրա հարազատներին, ինչը մեծ ցավ է ինձ համար: Նա դեռ «Հայոց աշխարհ»-ի լրագրող էր, երբ հմայվելով նրա սուր գրչով՝ որոշեցի զանգահարել խմբագրություն ու գլխավոր խմբագրից խնդրել նրա հեռախոսահամարը՝ շփվելու, ավելի մոտիկից ճանաչելու նրան, ում գրիչն այդքան հոգեհարազատ էր ինձ: Պետք է խոստովանել, որ Կիմա Եղիաղազարյանն իմ կյանքում լրագրության մեջ մեծ ազդեցություն է ունեցել: Շատ բաներ, լրագրողական աշխատանքին առնչվող գաղտնիքներ հենց նա է ինձ տվել՝ օգնելով կռել սեփական ուղին այս ասպարեզում: Կիման, հանդիսանալով թատերագետ, իսկապես տաղանդավոր լրագրող էր, սուր գրչի տեր բացառիկ մասնագետ, ով,սակայն, պետք է ասել,որ այդպես էլ որոշ մարդկանց մոտ չգնահատվեց հավուր պատշաճի, ինչի պատճառն, ըստ էության, նրա ուղղամտությունն ու գաղափարական լինելն էր: Կիման ոչ մի րոպե չի դադարել անարդարության դեմ կռիվ տալուց՝ մշտապես արդարությունը վեր դասելով սեփական շահերից՝ մի բան, որը, ցավոք, մեր օրերում իսկապես բացառիկ մարդկային հատկանիշ է դարձել: Նա պայքարող էր իր տեսակով ու հանուն սեփական գաղափարների կռիվ տվող: Կիմային վերջին անգամ տեսել եմ մոտ երկու տարի առաջ, (թեև հեռախոսով շատ-շատ ենք շփվել ), երբ մի քանի օրով Երևանում էի, զանգահարեցի ու ասացի՝ գալիս եմ քեզ տեսնելու՝ միաժամանակ խնդրելով ինձ տրամադրել մեկ-երկու լավ գիրք ընթերցելու համար: Երբ հանդիպեցինք, նա իր հետ բերել էր ավելի մեծ թվով գրականություն, քան խնդրել էի: Միաժամանակ հետը բերել էր իր պատրաստած տնական մուրաբաներից՝ ասելով, գրքերը քեզ, մուրաբաները Գոհարիս (նկատի ուներ մայրիկիս): Այս փոքրիկ դրվագը, թերևս, հրաշալիորեն բնորոշում է, թե իրականում ինչպիսի մարդկային որակների տեր էր Կիման ու թե ինչքան էր գնահատում մարդկային անկեղծ հարաբերություններն ու ընկերությունը: Երբե՛ք, թիկունքից չէր հարվածի ոչ մեկին: Ինչ ուներ՝ պարզ ասում էր: Չեմ կարողանում հավատալ, որ Կիման այլևս մեզ հետ չէ: Չեմ կարողանում հավատալ, որ իմ զանգերին այլևս Կիման չի պատասխանելու: Չեմ կարողանում հավատալ, որ իսկական ընկեր եմ կորցրել ու, վստահաբար, ոչ միայն ես, այլև բոլոր նրանք, ովքեր Կիմային ճանաչել են, գեթ մեկ անգամ շփվել: Ցավոք, ինչպես բոլոր արդարամիտ մարդիկ, Կիմա Եղիազարյանը նույնպես կյանքում հաճախ ստիպված է եղել բախվել արգելքների, պայքարել նրանց դեմ, ովքեր սովոր են ճշմարտությունը վաճառքի հանելու գնով սեփական բարեկեցության հարցերը լուծել ՝ չենթարկվելով գաղափարական կապանքներին : Ու նույնիսկ հիմա, երբ նա այլևս չկա, որոշներ ցավալիորեն կրկին վատաբանում են նրան, հակադրվում ու փորձում նման կերպ ինքնահաստատվել: Այնինչ պետք է որ մարդկանց մեջ սեր ու համերաշխություն տիրեր՝ անկախ ունեցած հայացքների տարբերությունից, անկախ այն բանից, թե ով ինչպես է մտածում կամ ինչ քաղաքական համոզմունքի տեր է: Վերջիվերջո, համաձայնեք, որ քաղաքականությունն այն երևույթը չէ, որի համար արժե հարաբերություններ փչացնել կամ միմյանց «միս ուտել»: Այսօր սա է իշխանության գլուխ, վաղը նա, և ուրեմն՝ ո ՞րն է անիմաստ միսկրծոցիի բուն նպատակը: Ոչ մի իմաստ … Մարդն ապրում է ճիշտ այնքան, որքան նրան հիշում են: Կիմա Եղիազարյանը կապրի հավերժ, քանի որ բազում են նրանք, ովքեր ոչ միայն մշտապես վառ են պահելու նրա մասին թանկ հուշերն, այլև կրողն են լինելու այն լավագույն ձեռագրի, որ իրենից հետո թողեց բազմատաղանդ լրագրողը: Գայանե Մանուկյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Իրավունք». «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ» «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am