Հաշվել, հետո «ցատկել»

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով կմեկնի Ֆրանսիա, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր: Օրեր առաջ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը այցերի մասին տեղեկատվություն կտրամադրեն այցերից միայն մեկ-երկու օր առաջ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման օրակարգին՝ նշել է. «Եղան հրապարակումներ, թե Փաշինյանը մեկնում է Փարիզ՝ «Վեոլիա ջրի» հետ կապված, պետք է հիասթափեցնեմ։ Այս այցի մասին պայմանավորվածությունը դեռ Բրյուսելում էր ձեռք բերվել վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպման ժամանակ, և սա ծրագրված այցելություն է», - նշեց նա։ «Ֆրանսիայի հետ մենք ծավալում ենք համագործակցություն քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական բնագավառներում և բոլոր հարցերը լինելու են օրակարգում», - ընդգծել է նա։ Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով հոկտեմբերին ժամանելու է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, սա իհարկե, այցելությունների բարձրագույն մակարդակն է, և խորհրդանշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների միջև բարձր մակարդակը: Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակի լարվածության ու անորոշության ֆոնին, ժամանակն է, որ Փաշինյանը արևմտյան երկրների հետ հարաբերություններում կոնկրետություն մտցնի, ներկայացնի իր տեսլականը, թե ինչպես է պատկերացնում հարաբերությունների խորացումը: Թե՞ թողնում է ամեն ինչ ինքնահոսի, այնպես, ինչպես նախկինում էր: Տևական ժամանակ ամեն ինչ արվում էր, որպեսզի կազմակերպվի Փաշինյան-Թրամփ հանդիպումը, այդ նպատակով կոնգրեսականների նամակի մասին տեղեկություններ հրապարակվեցին: Սակայն դիվանագիտական աշխատանքների որոշ մանրամասներ պետք է փակ լինեն, որովհետև նպատակը կարող է և չիրագործվել, հետևաբար, նախօրոք համոզվածություն ստեղծել, թե կայանալու է Փաշինյան-Թրամփ հանդիպումը՝ մարտավարական սխալ է կառավարության կողմից: Իսկ այդ հանդիպումը կարող է և չկայանալ: Իհարկե, այդ հանդիպումը կարող է տեղի չունենալ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով և դա կարող է կապված չլինել Փաշինյանի անձի հետ, այլ պայմանավորված նրանով, որ Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրություն դարձնելու գլոբալ իմաստ չի տեսնում Վաշինգտոնը: Սակայն այս ամենը պետք էր կարողանալ հաշվել, կանխատեսել: Հետևաբար, թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա կառուցելու նպատակով հարկավոր է իսկապես պրոֆեսիոնալիզմ դրսևորել: Ակնհայտորեն, առայժմ այդ հարցում «կաղում» ենք: Թամար Բագրատունի

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am