Շոուն դեռ առջեւում է

Այսօր հայտնի է դարձավ, թե ովքեր են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի ընտրություններ թեկնածուները: ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն, բնականաբար, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն է: Գործկոմի ու նախագահի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 22-ին: Այսպիսով՝ դատելով գործկոմի թեկնածուներից՝ միանգամից կարելի է փաստել, որ նոր իշխանությունները շարունակում են հնի ավանդույթները։ Թեկնածուների շարքում չկան պատահական մարդիկ եւ այն արտացոլում է ծանոթ-բարեկամ-յուրային սկզբունքը։ Հիշեցնենք, ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած գործկոմն ունի 15 անդամ: Նրանց թվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, գործարար, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը, նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, Թովմաս Գրիգորյանը, Լեւոն Հասրաթյանը, Կարեն Հարությունյանը, Կառլոս Ղազարյանը, Էդուարդ Ղազարյանը, Աշոտ Մանուկյանը, Էդիկ Մարգարյանը, Արտակ Մնացականյանը: Նախկինները քննադատության պակաս չեն զգացել այն բանի համար, որ Հայրապետյանը ֆեդերացիան վերածել էր սեփական դյուքանի եւ հավաքել ոլորտին ոչ ուղիղ առնչություն ունեցող մադկանց, որի արդյունքն էլ հայկական ֆուտբոլի անմխիթար վիճակն է։ Եւ, ահա, նոր թեկնածուների շարքում են գործող նախարարներ, վարչապետի թիմի անդամներ, օրինակ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ Կարապետ Ռուբինյանի որդին, վարչապետի խորհրդական Արեն Մկրտչյանը, Տարածքային եւ առողջապահության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Արսեն Թորոսյանը, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Հակոբ Սիմիդյանը, Հենրիկ Մխիթարյանի մայրը, պատգամավոր Ալեն Սիմոնյանը, Հանրապետություն կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը։ Այսինքն, թեկնածուների մոտ կեսը ոլորտին առնչվում են ըստ էության այնքանով, որքանով ՀՀ ցանկացած ֆուտբոլասեր քաղաքացի։ Հիշեցնենք, որ թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ֆուտբոլային ակումբներին, դատելով թեկնածուների ցանկից, ակնհայտ է դառնում, նոր իշխանություններն արդեն իսկ վերահսկողություն ունեն այդ ակումբների նկատմամբ եւ դրանք ինքնուրույն գործել դժվար թե կարողանան։ Մենք բազմիցս գրել ենք նաեւ Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ առաջադրվելու զավեշտի մասին։ Մի կողմ թողնենք, որ մեր անվտանգության ոլորտում այնքան չլուծված խնդիրներ կան, մի կողմ թողնենք, որ այդ կառույցն այնքան իր տեղում չէ, որի վկան դարձավ ԱՍԾ տնօրենի գաղտնալսումը, սակայն Վանեցյանը որեւէ աղերս չունի ոլորտին ու դժվար է կռահել, թե ուր է հասցնելու նա հայկական ֆուտբոլը։ Առավել եւս այս կազմով գործկոմը որեւէ լավատեսություն չի ներշնչում, որ Վանեցյանը այստեղ ընդամենը տեղապահ է հանդիսանալու եւ իրական բեռն ու ծանրությունն ընկնելու է գործկոմի վրա, այլ կերպ ասած՝ Վանեցյանի չիմացությունը լրացվելու է գործկոմի պրոֆեսիոնալիզմով։ Այնինք անմխիթար վիճակում է լինելու նաեւ գործկոմը, իհարկե, հավակնորդների շարքում կան ոլորտին առնչվող մասնագետներ՝ ակումբների ղեկավարներ, սպորտային մեկնաբաններ, սակայն երբ նոր իշխանությունները հայտարարում էին, թե ոլորտը գտնվում է ողբալի վիճակում եւ առողջացում է հարկավոր, ապա պարտավոր էին մոբիլիզացնել ողջ ուժերը, ընտրեին բացառապես բարձր պրոֆեսիոնալիզմով հայտնի մասնագետների՝ ոլորտում վիրահատական եւ կտրուկ փոփոխություններ իրականացնելու համար։ Հակառակ պարագայում կարելի է ենթադրել, որ նոր իշխանությունում այս հարցում էլ կադրային սով կա եւ ունեն այն, ինչ ունեն, կամ էլ նրանք որոշել են ետ չմնալ իրենց նախորդներից եւ շարունակել նրանց ձեւավորած ավանդույթները, այն է՝ յուրաքանչյուր ոլորտ մենաշնորհել եւ յուրայիններով ականապատել։ Այնպես որ Վանեցյանի շոուները նոր են սկսվում: Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am