Տեռորի դեմ ՀՀԿ-ն փրկօղակ է գտել

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է, այդ սրացման ծիլերը դրվեցին նախօրեին, երբ Փաշինյանը հայտարարեց «քուչեքում ՀՀԿ-ի հետ բանակցելու» եւ կրկին խոսեց սեւերի ու սպիտակների մասին, իրավիճակն ավելի սրվեց երեկ, երբ հրապարակվեց ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության աղմկահարույց գաղտնալսումը եւ դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունները, կոչերն ուղղված նախկին իշխանավորներին, թե բռնվեք, սկսում ենք։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազնովը նկատում է, որ Հայաստանում տրված է քաղաքական տեռորի մեկնարկը եւ ամենուր վախի, եւ սարսափի մթնոլորտ է տիրում վարչապետի երեկվա հայտարարություններից հետո։ Շարմազանովը նկատում է,որ փոխանակ Փաշինյանի թիմը հստակ պարզաբանում ներկայացնի, թե ինչպես են ձայնագրել պետության անվտանգությունը ապահովող կառույցի ղեկավարին եւ ինչու են ԱԱԾ պետն ու վարչապետը ճնշում գործադրում դատարանների ու իրավապահների վրա, Փաշինյանն անցել է սպառնալիքի լեզվին։ Ուշագրավ է, որ ՀՀԿ-ում որոշել են անցնել հակագրոհի։ Քիչ առաջ ԵԽԽՎ հայաստանյան պտվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։ «Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,- տեղեկացնում է Հովհաննիսյանը։ Շատ չանցած Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանն իր էջում արձագանքեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ․«Հայաստանի Հանրապետությունն ուղղում է իր՝ ճկված, կորացած ողնաշարը։Հայոց պետականության առողջացման ու ամրացման գործընթացն անկասելի է, իսկ հարուցված խոչընդոտների հակապետական գոյության արմատախիլ լինելը՝ անխուսափելի։ Հ․Գ․ Դրսից տղա կանչող կոռուպցիոներներ ջան, մեր խնդիրները այլևս մենք ենք լուծում, ում կուզեք օգնության կանչեք, արդարադատությունից չեք փրկվելու․․․ »։ Իսկ Փաշինյանի թիմակից Ալեն ՍիմոնյանըՀայաստանում քաղաքական տեռորի սկզբի մասին ՀՀԿ-ականների գնահատականներին ի պատասխան հիշում է․«Բայց մի երեք ամիս առաջ պարոն Աշոտյանն այս ամբիոնից հայտարարում էր, որ ինքը պատրաստ է՝ որպես ԱԺ պատգամավոր, այդ բոլոր խոշտանգվածների հարցերով զբաղվել: Խնդրում եմ, դիմեք: Ես ուզում եմ ձեզ խնդրել պարոն Աշոտյանին հարցնեք՝ քանի՞ հոգի է դիմել նրան: Էս ի՞նչ հեքիաթների մասին են խոսում: Իրենք մեզ պատկերացնում են իրենց պես մարդակեր ռեժիմ: Փաշինյանի երեկվա ելույթից ես շատ գոհ եմ եւ շատ տպավորված»: Անի Սահակյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am