Անկախ այսօրվա՞, թե՞ նախկին Բաղրամյան 26–ից

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների համատեքստում դատական համակարգում փոփոխությունների անհրաժեշտությունը, դատավորների անկախության հարցը շարունակում է օրակարգում մնալ: Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նախ նկատում է՝ թեև որոշակի անցում ենք կատարել, այնուամենայնիվ, դատաիրավական համակարգում մնացել են այն մարդիկ, ովքեր նախկին համակարգի մեթոդներով են աշխատում: «Մենք նշված իրավիճակից պետք է եզրակացություններ անենք. արդյո՞ք այս համակարգն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են հետհեղափոխական ժամանակահատվածում, ի վիճակի՞ է այսօրվա մարտահրավերներին լուծում տալ, գնահատական տալ նախկին ռեժիմին և ի հայտ բերել այն մեղավորներին, ովքեր պատասխանատու են նման ռեժիմի ձևավորման, հաստատման և կենսունակության համար: Ըստ իս՝ այսօրվա դատաիրավական համակարգն ի վիճակի չէ իրականացնել այդ ամբողջ գործառույթը: Պետք է ստեղծել անցումային մարմիններ, որոնք կունենան թե՛ հանրային վստահություն և թե՛ անկախություն՝ գործելու համար: Շատ է խոսվում անցումային արդարադատության մասին, բայց նաև պետք է հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանում հանցագործությունների ծավալն այնքան մեծ է, որոնք պետք է արդարադատության այդ մարմինները լսեն: Իմ առաջարկը ճշմարտության հանձնաժողովների հիմնումն է, որը գործել է տարբեր երկրներում: Այդ հանձնաժողովները կհավաքագրեն խնդիրներն իրենց ամբողջ ծավալով, փաստական ու ճշգրտված հանգամանքներով վեր կհանեն ճշմարտությունը: Իսկ մենք այժմ ունենք ասեկոսեներ, որոշ հոդվածների մակարդակով հնչեցված ու նետված մարտահրավերներ, բայց մենք չունենք ճշմարտության բացահայտում. այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք այդ տեղի ուենցածը ազդել է մարդկանց հետագա կյանքի վրա և ի՞նչ ծավալով է ազդել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ օրինակ բերելով Մարտի 1–ի գործը: Նրա խոսքով՝ կա փաստահավաք խմբի զեկույցը, որը, թեև շատ խորը փաստագրված է, բայց ինֆորմացիան այնքան մեծ ծավալով հավաքագրված չէ, որ ճշմարտության հանձնաժողովներին բավարար լինի: «Այդուհանդերձ՝ նոր կառավարությունը համարում է, որ ՀՔԾ–ն և ԱԱԾ–ն ի վիճակի են ամբողջ ծավալով բացահայտել, բայց, օրինակ, ձայնագրությունը ցույց տվեց, որ այնտեղ էլ ամեն ինչ վերահսկվող չէ, ամեն ինչ կայուն չէ: Այսինքն՝ հնարավոր է գաղտնալսել, այս կամ այն բանն անել: Սա խնդիր է: Եթե գտնում են, որ այդ մարմիններն այդքան էլ թափանցիկ չեն գործում, ամուր չեն, կան անվստահելի մարդիկ, և գոյություն ունեն տարբեր կապեր, որոնք կարող են ազդել, ուրեմն՝ պետք է ստեղծվեն ճշմարտության հանձնաժողովներ, որոնք պետք է գույքագրեն հանցագործություններն իրենց ամբողջ ծավալով: Պետք է հաշվի առնել նաև, որ բացի Մարտի 1–ից, մենք ունենք տնտեսական բազմաթիվ խայտառակ հանցագործություններ: Դրանք մարդու իրավունքների տեսանկյունից բավական լուրջ ոտնձգություններ են եղել, դրանց հետևանքով բազմաթիվ ճակատագրեր են խեղվել»,–նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ հանցագործություններին դեռ ո՛չ գնահատական ենք տվել, ո՛չ էլ արդյունք գրանցել: Ինչ վերաբերում է կոնկրետ դատավորների անկախությանը, դրան հասնելու ճանապարհներին, Զառա Հովհաննիսյանը շեշտեց. «Դատավորներն անկախ լինեն ումի՞ց: Այդ՝ «ումի՞ց» հարցը շատ կարևոր է այս դեպքում: Անկախ լինեն այսօրվա Բաղրամյան 26–ից, թե՞ նախկին Բաղրամյան 26–ից: Հարցը կարևոր է, իսկ հանցավոր շղթայի կապերը խզելը շատ դժվար: Ճշմարտության հանձնաժողովների հիմնումը հնարավորություն կունենան բացահայտել նաև այդ բոլոր կապերը և բացառել ազդեցության գործոնները տվյալ դատավորների վրա: Իհարկե, չեմ բացառում՝ դատաիրավական համակարգում կան անկախ դատավորներ, ովքեր նախկինում չեն ծառայել և հրաժարվել են նման մեթոդներով աշխատել: Բայց նրանց հնարավորություն չի տրվել կարիերայի այնպիսի աճ ունենալ, որ ազդեցություն ունենան համակարգի վրա: Տարիներ առաջ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը մի արտահերթ զեկույց էր հրապարակել դատական համակարգի և արդար դատաքննության վերաբերյալ, որն այդ համակարգի իրական դեմքն էր ցույց տալիս: Զեկույցում նշվել էր, որ գոյություն ունեն երեք խմբի դատավորներ: Առաջին խումբն անվերապահորեն ծառայում է համակարգին և կատարում բոլոր պատվերները, ու առանց հեռախոսազանգի դատական որևէ ակտ տեղի չի ունենում: Այդ դատավորներն ամենասիրվածն են այն ժամանակվա համակարգի կողմից: Երկրորդ խումբը գործել է ազատ, բացառությամբ այն գործերի, որոնք ինչ–ինչ կապեր են ունեցել նախկին համակարգի հետ: 3–րդ խումբը գործել է անկախ, բայց համակարգի համակրանքը չի վայելել. քաղաքական կամ տնտեսական աղմկահարույց գործեր նրանց երբեք չի վստահվել: Հիմա այս ամբողջը գոյություն ունի, վերանայել է պետք, որովհետև չի կարելի թույլ տալ, որ այդ դատավորներն այսօր ունենան նաև գործեր, որոնք հանրության համար հույժ կարևոր նշանակություն ունեն»: Զառա Հովհաննիսյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ այդ դատավորները նախկին համակարգի անվերապահ վստահությունն են ունեցել. «Անկախ գործել այսօրվա կառավարությունից, այո՛, հնարավոր է, բայց նախկին հանցավոր կապերը չեն քանդվում: Բացի նրանից, որ չեն քանդվում, ունենում են նաև ազդեցության տարբեր մեխանիզմներ՝ սկսած շանտաժից, մինչև ֆինանսա–տնտեսական կախվածություն: Ակնկալել, որ եթե Բաղրամյան 26– ից զանգ չի լինում, նույն դատավորները կգործեն անկախ, խորը միամտություն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Իրավունք». «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ» «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am