Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել է դրամանենգությամբ զբաղվողների. կեղծ փողերը կազմում է մի քանի հազար դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առանձնապես խոշոր չափի դրամանենգության գործ են բացահայտել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ագարակ քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Բադալյանը և 40-ամյա Ռոման Կարապետյանը իրենց համաքաղաքացի՝ 54-ամյա Գրիգոր Հովհաննիսյանին 10 հազար ԱՄՆ դոլար պարտք են եղել ու դրա շուրջ միմյանց հետ նախնական համաձայնության գալով՝ որոշել են պարտքը վերադարձնել կեղծ գումարներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս տարվա մարտի 19-ին Հ. Բադալյանը Ռ. Կարապետյանից իրացման նպատակով ձեռք է բերել կեղծ 17 հազար ԱՄՆ դոլար և մարտի 20-ին Ագարակ քաղաքում Գ. Հովհաննիսյանի տղային՝ 22-ամյա Էրիկ Հովհաննիսյանին պարտքը մարելու պայմանով վերջինիս իրացրել է իր մոտ եղած 15 հազար ԱՄՆ կեղծ դոլարը, մնացածը նա պահել է իր մոտ։ Պարզվել է, որ մարտի 22-23-ն ընկած ժամանակահատվածում Հ. Բադալյանը Կապան քաղաքում Դ. Ա.-ին իրացրել է 900 ԱՄՆ կեղծ դոլար, այս տարվա ապրիլի 8-ին իրավապահները դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել և նրա մոտ հայտնաբերել մոտ 1700 ԱՄՆ կեղծ դոլար։ Փաստի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 202 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
«Իրավունք». «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ» «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am