Հաթաթաներով ու տեռորով մինչև ու՞ր

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրոյցի գաղտնալսումը, որի բովանդակությունն արդեն հայտնի է բոլորին, մնում է չհիմնավորված: Թեպետ գաղտնալսումից անմիջապես հետո <<լայվ>> մտավ վարչապետ Փաշինյանը, հետո ասուլիս հրավիրեցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, սակայն նրանց հայտարարությունները ոչ այլ ինչ էին, քան զավեշտալի արդարացումներ: Խնդիրն այն է, որ շարքային քաղաքացիներին նախեւառաջ հուզում է, թե այդ ինչպես է ստացվել, որ ինչ-որ ուժեր կամ անձինք գաղտնալսել են պետության անվտանգությանն ապահովող մարմնի ղեկավարին, որտեղ է ԱԱԾ տնօրենը, երբ իրեն կարողանում են գաղտնալսել ու հրապարակել, այսքանից հետո ապահոված է արդյոք մեր՝ քաղաքացիներիս ու պետության անվտանգությունը: Այս հարցադրումներն այդպես էլ մնացին օդում կախված: Սակայն դրանից հետո է, որ խնդրո առարկա է դառնում կատարված հանցագործությունը բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Որքան էլ Փաշինյանն ու մյուսները փորձեցին ուշադրությունը շեղել բուն խնդրից՝ կատարվածը ներկայացնելով հետեւյալ տրամաբանության ներքո, որ սեւ ուժերը կամ հեղափոխականները փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել հեղափոխականների՝ սպիտակների հերոսական պայքարը կոռուպցիայի և հանցավորության դեմ, միեւնույն է խոսակցության բովանդակությունը փաստում է, որ հակառակ հավաստիացումների, վարչապետը ներգործություն ունի դատարանների, իրավապահ կառույցների գործունեության վրա: Երբ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը անցավ կադրերի ընտրության գործին, քննադատությունների տարափ սկսվեց՝ ընտրված պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալ եւ ոլորտից անտեղյակ լինելու փաստարկներ վկայակոչվելով: Թվում էր, թե յուրայինների ու հեղափոխականների առաջխաղացումը ժամանակավոր է լինելու եւ Փաշինյանը ինչ որ պահից վերանայելու է կադրային քաղաքականությունը, սակայն այդ տրամաբանությունը ոչ միայն շարունակվում է, այլ շարունակվում է փաշինյանական ոճով թեկնածուներին ոչնչացնելու եւ սեփական կերպարն առաջ մղելու էգոիզմը: Ահավասիկ Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, նա կարճ ժամանակում ոչնչացվեց իբրեւ պերսոնաժ, քանի որ բավական էր քարոզարշավի երկու օր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր անհավասարակշիռ ու հեղափոխական հայտարարություններով ցույց տա, թե որքան անպիտան է սեփական թեկնածուն, որ նրա արժանիքների, տեսլականի ու թիմի ծրագրի մասին խոսելու փոխարեն ինքն ընտրել է իր իսկ կողմից հորինված հակահեղափոխության գործընթացը կանխելու ճանապարհը: Սակայն սա մեղմ է ասված, հայտնի ձայնագրությունից հետո Փաշինյանը բռնել է տեռոի ու շանտաժի գիծը, երկրում համատարած վախի մթնոլորտ է, քանզի նա մոռանալով, որ պետության ղեկավար է, երկրի անվտանգության երաշխավորը, համատարած հաթաթաներ ու սպառնալիքներ է հնչեցնում գրեթե բոլորի ուղղությամբ: Նա Արթուր Վանեցյանից եւ Վալերի Օսիպյանից պահանջում է 2 ժամից իրեն ներկայացնել զեկույց կատարված աշխատանքների մասին. «Տո մկին էլ, ձկին էլ: Ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է, Ամերիկաներից, Ավստրալիաներից, Ռուսաստաններից գտնելու ենք եւ բերելու ենք: Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք»,- ասում է նա ու էլ ավելի գազազում, թե տեսեք՝ պառկացնելու ենք ասֆալտներին, զինաթափելու ենք մի գիշերվա մեջ, մարտահրավեր եք նետում, վերցնում ենք ձեռնոցը.<Հեսա ձեզ ընենց Յութուբում տեղադրենք, որ չկարողանաք դուրս գաք>>: Քարոզարշավի երկրորդ օրվա իր ելույթը, ահա, նա այսպիսի սպառնալիքների ու տեռորի տրամաբանությամբ է կառուցել, մի բան, որ նույնիսկ ստալինյան բռնապետության ժամանակ բացահայտ չի արվել, այլ մարդատյատուցյունը շղարշվել է մարդասիրության կեղծ քողի ներքո: Ի վերջո, եթե կա որոշակի մարդկանց աջակցություն եւ Փաշինյանի թիրախում ասենք հազար մարդ է, միեւնույն է այս հռետորաբանությունը իր ողջ ոգով հակասում է ժողովրդավարությանն ու սիրո եւ համերաշխության մթնոլորտին: Այս իրավիճակը որեւէ լավ բան, բացի ապակայունացումից, չի բերելու, իսկ մեր պես պետության համար, ներքին անկայունությունը կարող է թանկ գին արժենալ, ընդհուպ Ղարաբաղի հետ կապված տհաճ զարգացում: Եւ ի վերջո, չնայած որոշակի մարդկանց աջակցությանը, բաց հասարակությունում այդպիսի տոնայնությունը հակառակ ռեակցիային է արժանում: Ի վերջո, ինչ որ պահից շատերը կհասկանան, որ եթե ժամանակավոր կառավարության ղեկավարն է այսպիսի տեռոր իրականացնում, ապա ինչ կանի նա, երբ ունենա ռեալ իշխանություն: Անի Սահակյան

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am