Սենսացիոն ձայնագրության հետքերով

Սեպտեմբերի 11-ի լրահոսը պայթեցրեց ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի տրամաբանությունը, որի բովանդակությունն արդեն հայտնի է թերևս բոլորին, իր շարունակությունը գտավ նաեւ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին: Թեպետ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հանդես եկան պատասխան հարցազրույցով,որն ավելի շատ արդարացում էր հիշեցնում եւ հակագրոհ Մարի 1-ի գործի շրջանակներում՝ փորձելով համոզել, որ հակահեղափոխան Քոչարյան-Սարգսյան դուետը մոբիլիզացրել է ուժերը՝ կանխելու մարտյան իրադարձությունների բացահայտումը, այդուհանդերձ նոր իշխանություններից դժգոհությունը պարզվում է նաեւ կառավարության գործընկերների շրջանում է հասունացել, որը նրանք չթաքցրեցին հայտարարությունների ժամին: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը փաստեց, որ համացանցը ողողված է հայհոյանքներով, որը պետության զբաղվելու գործն է: Եթե պետությունը չի զբաղվում այդ հարցերով, եւ ավելի կարեւոր խնդիրներով է զբաղված, ապա ինքը կլծվի այդ խնդրի լուծմանը: Պատգամավորն ասաց, որ պատրաստվում է նախագիծ ներկայացնել, որը տուժ-տուգանքների կենթարկի վիրավորանք տարածող սուբյեկտներին: Նա հեգնեց, թե կառավարության բարձրաստիճան պաշտոնյան առաջարկում է մարիխուաննայի վաճառքի օրինականացման միջոցով բյուջե լցնել, մինչդեռ սա ավելի արժանապատիվ ճանապարհ է: Հիշեցնենք, որ նման առաջարկ էր հնչեցրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանն էլ անդրադարձավ նոր իշխանության գործունեության տրամաբանությանը: <<Մեկը ռազմահայրենասիրությունը կոչում է շիզոֆրենիա, մյուսը Զոյա Թադևոսյանի բերանով նորից հրապարակ է բերում ԼՏՊ-ի առաջնահերթ մոտեցումը Արցախի հարցում, մեկը  հայտարարում է, թե Հայաստանում պետք է ձեւավորվի իրենց թիմի առաջ բերած արժեհամակարգը, իսկ թե որն է դա, կարող ենք միայն ենթադրել՝ տեսնելով աղանդավորական շարժման ակտիվությունը, մարեխուանայի օգտագործման ու համասեռամոլության նկատմամբ չափից դուրս  հանդուրժողականության պահանջները, սորոսականների գերակտիվությունը>>,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը, ում կուսակիցներն, ի դեպ, մաս են կազմում այդ կառավարությանը եւ այս հայտարարությունից հետո նրանք առնվազն պետք է վայր դնեն մանդատները: Մինչ այդ ՀՅԴ-ականը շարունակում է քննադատությունը ու պատասխան պահանջում ԱԱԾ պետից.<< Եթե իմ երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ հեռախոսազրույցը գաղտնալսելուց, ապա էլ ինչ կարելի է ասել մեր՝ քաղաքացիների մասին:Այս ամենը չի կարող չմտահոգել: Նման կադրերով կարո՞ղ ենք հասնել հեղափոխության խնդիրների լուծմանը>>: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, փաստորեն, ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերը կարգավորում եւ ուղղորդում է վարչապետը անձամբ, որ դատավորներին զանգում են, որ համապատասխան պաշտոնյաները համարում են մասնավոր զրույց:Փաշինյանի կուսակից Ալեն Սիմոնյանը հղում անելով ձայնագրությանը նկատեց. «Դատավորների նկատմամբ ճնշում չկա: Ինչ ուզում էին ապացուցել այդ ձայնագրությունով, հակառակը ստացվեց: Նպատակը եղել է կանգնեցնել Մարտի 1-ի քննության և մնացած այլ քննություններով իրավապահների գործողությունները»: Նա նշեց՝ անօրինությունների դեմ պայքարում իրենց կանգնեցնել չեն կարող: Սիմոնյանը նկատեց, որ գաղտնալսողները տիրապետել են այնպիսի ռեսուրսների, որով գնել են  սարքեր և կարողացել գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը: Անի Սահակյան  

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am