Ովքեր կարող էին գաղտնալսել ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին

Հայկական ժամանակը  գրում է. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը եւ դրա հրապարակումն արդարացիորեն ցնցել է հայ հանրությանը: Իրադարձությունը, իրոք աննախադեպ է: Եվ այստեղ բնական հարց է ծագում, թե ով կարող էր գաղտնալսել: Սովորական բջջային հեռախոսների գաղտնալսումը տեխնիկապես հասանելի է յուրաքանչյուրին: Դրա համար անհրաժեշտ են որոշակի սարքավորումներ: Ահա այդ սարքավորումները ձեռք բերելու հնարավորությունը սահմանափակում է գաղտնալսում իրականացնել ցանկացողների շրջանակը: Խիստ է սահմանափակում: Եվ խնդիրն այդ սարքավորումների գնի մեջ է: Նախ պետք է ձեռք բերել նման սարքավորումներ, որոնց գինը կարող է տատանվել մի քանի հարյուր հազար դոլարների միջակայքում, կախված նրանից, թե միանգամից քանի հեռախոսահամար կարող է «լսել» տվյալ սարքավորումը: Բացի դրանից, անհրաժեշտ են փորձառու մասնագետներ, որոնք կարող են նախ կարգաբերել այդ սարքավորումները՝ հարմարեցնելով դրանք տվյալ բջջային օպերատորի «եթերին», ապա անընդհատ հետեւել դրանց անխափան աշխատանքին: Այլ կերպ ասած, գաղտնալսումը թանկ, շատ թանկ հաճույք է: Իսկ նրանք, ովքեր ձեռք են բերում նման սարքավորումներ, կամ վերջացած ռոմանտիկներ ու մոլագարներ են, որոնք ուղղակի հաճույք են ստանում այլոց հեռախոսազրույցները լսելուց, կամ էլ ունեն կոնկրետ նպատակներ, որոնց համար պատրաստ են վճարել ցանկացած գին: Դժվար թե ՀՀ-ում նման ռոմանտիկներ ու մոլագարներ լինեն, որոնք այդքան փող ունենան: Եվ ուրեմն, ովքեր են գաղտնալսել հեռախոսազրույցը: Նկատենք, որ նման սարքավորումներ ունեն մեր հատուկ ծառայությունները, մասնավորապես՝ ԱԱԾ-ն եւ նաեւ, ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանության մի ստորաբաժանում: Եթե տվյալ գաղտնալսումը իրականացվել են այդ գերատեսչությունների աշխատակիցները, ապա դա շուտով կբացահայտվի: Բայց ինչ-որ բան հուշում է, որ ԱԱԾ-ի եւ ոստիկանության կողմից այս գաղտնալսման հավանականությունը կոնկրետ այս դեպքում քիչ հավանական է: Կան արդյո՞ք Հայաստանում մարդիկ կամ մարդկանց ինչ-որ խմբեր, որոնք ունեն բջջային հեռախոսազրույցները գաղտնալսելու սարքավորումներ: Իհարկե կան: Օրինակ, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը Գագիկ խաչատրյանն էր, նա իր ղեկավարած գերատեսչության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակեց իր եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին: Որոշ ժամանակ անց ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը համալրվեց առաջնակարգ տեխնիկայով: Դրա մեծագույն մասը հենց բջջային հեռախոսները լսելու սարքավորումներն էին: ՊԵԿ-ը այդ սարքավորումներով «պրասլուշկայի» տակ վերցրեց ինչպես ՊԵԿ աշխատակիցներից ոմանց, այնպես էլ որոշ գործարարների հեռախոսները: Իհարկե, ասվում էր, որ դա իրականացվում է ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այսինքն, նշված անձանց հեռախոսները լսվում էին, որպեսզի բացահայտեին ՊԵԿ-ի կոռումպացված աշխատակիցներին, որոնք գործարքների մեջ էին մտնում իրենց կաշառող գործարարների հետ: Այս մասին, իհարկե, պաշտոնական որեւէ հայտարարություն չէր արվում, քանի որ հեռախոսազրույցներ լսելու իրավունք չունի ոչ ոք՝ առանց դատարանի որոշման: Իրականում ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից հեռախոսազրույցների գաղտնալսումները շատ քիչ առնչություն ունեին կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Իրականում գաղտնալսելով գործարարներին, նրանք տեղեկատվություն էին հավաքում եւ հետագայում դա օգտագործում էին անձնական նպատակներով: Ամենացնցողն այն էր, որ աստղաբաշխական գներով ձեռք բերված այդ սարքավորումները ՊԵԿ հաշվեկշռում չէին: Դրանք չէին գնվել բյուջեի հաշվին: Ով էր ֆինանսավորել դրա ձեռքբերումը՝ դժվար չէ կռահել: Դժվար չէ կռահել նաեւ, որ այդ սարքավորումների օգտագործման շրջանում ձեռք բերված տեղեկատվությունը հնարավորություն է տվել դրա սեփականատիրոջը մի քանի անգամ ավելի շատ գումար «վաստակել»: Երբ Գագիկ Խաչատրյանը հեռացավ այդ պաշտոնից, ներքին անվտանգության վարչությունից «հեռացան» նաեւ այդ սարքավորումները: Հետագայում ՊԵԿ-ում էլի են եղել նման սարքավորումներ, բայց դրանք կրկին գնվել են ոչ թե պետբյուջեից, այլ եղել են սեփական: Համենայնդեպս փաստն այն է, որ ներկայումս ՊԵԿ-ի ստորաբաժանումներում նման սարքավորումներ չկան: Այլ կերպ ասած, մասնավորապես՝ ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների օրոք այդ կառույցը համալրված է եղել բջջային հեռախոսները գաղտնալսելու սարքավորումներով: Եվ փաստն այն է, որ դրանք չեն եղել ՊԵԿ-ի հաշվեկշռում, այսինքն՝ պատկանել են մասնավոր անձանց, եւ հիմա դրանք ՊԵԿ-ում չեն: Այսինքն, մի քանի անձինք որպես սեփականություն, ունեն նման սարքավորումներ, ու բնականաբար ունեն նաեւ մասնագետներ, որոնք կարող են սպասարկել դրանք: Որտեղ են հիմա այդ սարքավորումները, օգտագործվում են թե ոչ, գոնե այս պահին անհայտ է: ՊԵԿ-ը ընդամենը օրինակ է, եւ բացառված չէ, որ ինչ-ինչ նպատակներով այդպիսի սարքավորումներ ձեռք բերած լինեն նաեւ այլ պաշտոնյաներ կամ օլիգարխներ: Որոշ տեղեկություններ կան այն մասին, որ նման սարքավորումներ կան, կամ առնվազն ժամանակին եղել են Հայաստանում գործող օտարերկրյա կապիտալով խոշորագույն ընկերություններից մեկում: Այդ սարքավորումները հայտնաբերելու գործը բարդանում է նրանով, որ ներկրելիս դրանք, ամենայն հավանականությամբ, չեն արձանագրվել, կամ արձանագրվել են այլ ապրանքի անվան տակ, եւ դրանց հետագիծը շատ դժվար կլինի բացահայտել: Բնականաբար, չի կարելի բացառել նաեւ գաղտնալսման «օտարերկրյա» հետքը: Այսինքն, հնարավոր է, որ գաղտնալսումն իրականացրել են որեւէ այլ երկրի հատուկ ծառայությունները ինչ-ինչ նպատակներով: Այս վարկածը եւս կյանքի իրավունք ունի: Սակայն դրա հավանականությունը, ճիշտն ասած, ավելի քիչ է թվում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա G7-ի գագաթնաժողովում Թրամփը չի բացառել Ռուսաստանի հետ «Անկորիջի համաձայնագրերից» հրաժարվելը. Axios՝ հղում անելով երկու պաշտոնյայի Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am