Ֆրանսիայի նախագահը պետական այցով ժամանելու է Հայաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանելու է Հայաստան, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրուցում: «Դա այցելությունների բարձրագույն մակարդակն է, և խորհրդանշում է այդ երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը», - նշեց նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Փարիզ է այցելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
