Օգնության կանչ Մոսկվային, կամ ծուղակ Պուտինի համար

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում, որտեղ ամփոփել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքները, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: «Գուցե ղարաբաղյան բանակցային գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձևաչափի՞ պատճառով: Ես ի նկատի ունեմ ղարաբաղյան կողմի մասնակցությունը, այսինքն՝ այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին», - մասնավորապես ասել է Փաշինյանը: «Կոմերսանտ»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովն իր հարցում ասել է․ - «Հայաստանը 7 շրջանները ադրբեջանական է համարում: Դրանց վերադարձի մասին վաղուց է խոսվում, սակայն գործընթացը տեղից չի շարժվում»: Փաշինյանն ի պատասխան հայտարարել է․ - «Այսօր գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Սահմանադրություն, որի համաձայն՝ այդ տարածքները Լեռնային Ղարաբաղի մի մասն են»: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանը չի խոսում փոխզիջումների մասին, միայն պարբերաբար պնդում է, որ հայկական կողմը զիջումների մասին կարող է խոսել միայն այն ժամանակ, երբ տեսնի, որ ադրբեջանական կողմն իրապես պատրաստ է զիջումների: Այս առումով, գուցե նա ճիշտ մարտավարություն է ընտրել՝ եթե կզիջեք, մենք էլ կզիջեք, ոչ՝ ոչ: Բայց ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա Փաշինյանը խոսելու փոխարեն այս ընթացքում պետք է գործեր: Հարկավոր էր Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դեմ տանել աշխատանքներ դիվանագիտական ճակատում, ձեռքբերել այս հարցում համախոհներ, ապա ներկայացնել ուղղակի հիմնավորված պատճառաբանություն, թե ինչու Արցախը պետք է ներկայանա բանակցություններում որպես լիիրավ բանակցությունների կողմ: Չէ՞ որ դրա հիմքերը կան, Արցախը զինադադարի փաստաթուղթ է ստորագրել ժամանակին, մասնակցել է մի քանի բանակցությունների՝ ադրբեջանական կողմի հետ: Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հույս ունի սեպ խրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի այդ ֆոնին սադրիչ գործողություններ սկսի ու հավելում է, որ քանի որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում գլոբալ քաղաքական խնդիրներ չկան և չեն լինի՝ Ադրբեջանի այդ սցենարը պարզապես տապալվել է: Բայց չմոռանանք, որ դեռ վաղ է ասել, որ Ադրբեջանի ծրագրերը տապալվել են, ախր դեռ մինչև հիմա խոսվում է ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի անդամակցության հնարավորությունների մասին ու դեռ պարզ չէ, թե Մոսկվան ու Բաքուն ինչ պայմանավորվածությունների կարող են հասնել այս գործում: Փաշինյանը նաև գտել է Ալիևին բացահայտելու «բանալին»: Նա նշում է, որ Ադրբեջանի նախագահը մտավախություն ունի, որ ժողովրդավարական գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, կարող են անցնել Ադրբեջան, և ցանկանում է Ղարաբաղում, Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակը սրել, ինչ-որ սադրանքների միջոցով շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից և ինչ-որ կերպ հաղթահարել այն ներքաղաքական խնդիրները, որոնք այսօր կան: «Մենք պետք է բոլորս աշխատենք, որպեսզի պայմաններ ստեղծենք հակամարտության իրական խաղաղ կարգավորման համար: Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով, բայց Ադրբեջանը պետք է իմանա, որ հնարավոր չէ Հայաստանի հետ խոսել սպառնալիքի օգնությամբ», նշում է Փաշինյանը, կարծես օգնություն ակնկալելով նաև Մոսկվայից: «Մենք ասել ենք, որ պետք է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք շատ բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ գործադրում է Վլադիմիր Վլադիմիրովիչը հակամարտության կարգավորման համար: Մենք պատրաստ ենք բանակցություններին: Դրանք պետք է լինեն իրական բանակցություններ: Կարծում եմ՝ ոչ մեկին պետք չէ բանակցությունների իմիտացիա: Մենք պատրաստ ենք իրապես ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունն իսկապես լուծվի խաղաղ ճանապարհով»: Մոսկվային օգնության կանչով՝ մյուս կողմից էլ Փաշինյանը Պուտինի վրա պատասխանատվություն է դնում: Սա կնշանակի, որ որևէ պահից լարվածության մեծացման հարցում նա մատնացույց է անելու հենց Պուտինին՝ որպես իրավիճակի պատասխանատու: Մետաքսյա Շալունց

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am