«Մարտի 1-ի» գործով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կհրավիրվի ՀՔԾ այն կարգավիճակով և այն ժամանակ, ինչպես կորոշի քննիչը։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ կարգավիճակ ունի առաջին նախագահը կամ ունի որևէ դատավարական կարգավիճակ, թե ոչ։
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա նա ևս դեռ չի հարցաքննվել։Սասուն Խաչահրյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու հարցը քննիչը պետք է որոշի։
«Մինչ այս պահը նպատակահարմար չի գտել, որ Սերժ Սարգսյանին հարցաքննեն: Շատ կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ, մի ստիպեք ինձ գաղտնիք բացել»,-ասաց Սասուն Խաչատրյանը:
Հարցին, թե լինում են դեպքեր, երբ որոշ հարցերի Հատուկ քննչական ծառայությունը չի պատասխանում, թե դրանք նախաքննական գաղտնիքներ են, ինչու է այսօր՝ այս ձայնագրությունից հետո, Սասուն Խաչատրյանը բացահայտումներ անում, Սասուն Խաչատրյանն ասաց, որ այս բացահայտումներով ապացույցներն արդեն անհերքելի են։
«Ես սա ասում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է արվում այս ամենը, և ինչու է նման ձայնագրություն հրապարակվում հիմա, որը մասնավոր զրույց է»,-ասաց Խաչատրյանը։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը